Օսկար Գամասո Միկո
Օսկար Գամասո Միկո (իսպ.՝ Óscar Gamazo Micó, ապրիլի 17, 1976, Գանդիա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Իսպանիայի 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։
Օսկար Գամասո Միկո Óscar Gamazo Micó | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 6, 2016 | |||
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Վալենսիայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | ապրիլի 17, 1976 | ||
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Óscar Gamazo Micó |
ԿենսագրությունԽմբագրել
Օսկար Գամասո Միկոն ծնվել է 1976 թվականի ապրիլի 17-ին Իսպանիայի Գանդիա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի մասնագիտական որակավորում։ Դրանից հետո սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ասպիրանտուրան։
Չնայած նրան, որ լիցենզավորված փաստաբանի որակավորման՝ նա չի աշխատել իր մասնագիտությամբ, քանզի նվիրվել է քաղաքականությանը։ 1994 թվականին անդամակցել է պահպանողական ժողովրդական կուսակցությանը, իսկ 1995 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ (օրինակ՝ կուսակցության գլխավոր իրավախորհրդատուն)[1]։
2000-2003 թվականներին եղել է Գանդիա քաղաքի ավագանու խորհրդի անդամ, իսկ 2007 թվականի ընտրություններից հետո ընտրվել է Պոտրիեսի քաղաքապետի տեղակալ։ 2016 թվականի ընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[2][3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «El PP da un espaldarazo a Óscar Gamazo al incluirle en la lista de Valencia al Congreso»։ Las Provincias (es-ES)։ 20151111225030։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Ficha del Congreso de los Diputados»
- ↑ S.L. EDICIONES PLAZA,։ «Estos son los quince diputados electos por la circunscripción de Valencia»։ Valencia Plaza (իսպաներեն)։ Վերցված է 2017-07-24