Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ

Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of Ontario) - պատկերասրահ է Տորոնտո քաղաքում։ Հյուսիսային Ամերիկայում ամենամեծ պատկերասրահներից է։ Ունի մոտավորապես 45000մ² ցուցադրական տարածք։ Ցուցադրվում է երեք հիմնական հավաքածու՝ կանադական արվեստ, եվրոպական գեղանկար և Հենրի Մուրի քանդակները[1]։

Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ

Անվան պատմություն խմբագրել

Պատկերասրահը հիմնվել է 1900 թվականին և կրում էր «Տորոնտոյի գեղարվեստի թանգարան» անունը։ 1919 թվականին վերանվանվեց՝ «Տորոնտոյի գեղարվեստի պատկերասրահ»-ի, իսկ ներկայիս անունը ստացավ 1966 թվականին։

Հավաքածուներ խմբագրել

Պատկերասրահը ընդհանուր առմամբ 68000 արվեստի նմուշ ունի։ Եվրոպական արվեստը ներկայացնում են Ռեմբրանդտի, Պիտեր Բրեյգել Ավագի, Տինտորետտոյի, Ֆրանս Հալսի, Վան Գոգի, Մոնեյի, Էդգար Դեգայի, Պոլ Գոգենի, Ռենուարի և Պիկասոյի գործերը։

Անգլիացի քանդակագործ Հենրի Մուրի քանդակները առանձին բաժնում են։ Այստեղ նրա աշխարհի ամենամեծ հավաքածուն է։ Մուրի «Երկու մեծ ֆորմաները» (Two Large Forms (1966–1969)) գործը զարդարում է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի հյուսիսային ճակատը։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Թանգարանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ» հոդվածին։