Օյա կամ Իյա (հուն․՝ Οία), փոքր քաղաք և նախկին համայնք Հունաստանի Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայում՝ Կիլադների մաս կազմող Սանտորինի կղզու վրա[1][2][3]։

Քաղաք
Օյա
հուն․՝ Οία
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀարավային Եգեյան կղզիներ
ՆոմոսՍանտորինի
Մակերես19.4 կմ²
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն1,545 մարդ (2011)
Խտություն80 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Օյա (Հունաստան)##
Օյա (Հունաստան)

2011 թվականի վարչական բաժանման վերաբերյալ բարեփոխումներից հետո Օյան մտնում է Սանտորինիի նոմոսի կամ տարածաշրջանային միավորի կազմի մեջ։ Գտնվում է Սանտորինի կղզու հյուսիսարևմտյան հատվածում։ Օյա քաղաքի գլխավոր փողոցը անվանվել է ի պատիվ Նիկոլաու Նոմիկուի։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Օյայի բնակչությունը կազմում է 1,545 մարդ։ Զբաղեցնում է մոտ 20 կմ քառակուսի տարածք[4]։

Օյան նախկինում հայտնի է եղել Ապանո Մերիա անվանմամբ (հուն․՝ Απάνω Μεριά)[5]: Հին հունական ժամանակահատվածում Օյան եղել է Հին Թիրայի գլխավոր նավահանգիստներից մեկը և ունեցել է առևտրական կարևոր նշանակություն։

Օյան հասել է իր բարգավաճման գագաթնակետին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Նրա տնտեսական բարգավաճումը պայմանավորված էր վաճառական նավատորմի զարգացմամբ, որը առևտրական նկատառումներով Արևելյան Միջերկրականից (հիմնականում՝ Ալեքսանդրիայից) հասնում էր մինչև Ռուսաստան։ Ներկայումս Օյան Հունաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է և ամենաայցելվող կղզային բնակավայրն է։

Պատմություն խմբագրել

 
Օյա քաղաքի համայնապատկերը

Օյա քաղաքի անվանումը հիշատակված է Վենետիկի հանրապետության տիրապետության շրջանում, որպես զբոսաշրջային կարևոր ուղղություն։

1207 թվականին Մարկո Սանուդոն Եգեյան կղզիներում հիմնադրում է Նաքսոսի դքսությունը և տարածում ավատատիրական կարգերը Սանտորինիում։ Տարբեր ժամանակներում քաղաքը հիշատակվում է նաև Ապանո Մերիա անվանումով։

1537 թվականին քաղաքը գրավվում է Հեյրեդին Բարբարոսայի և Սելիմ Ահեղի զորքերի կողմից[6]։ Սակայն քաղաքում շարունակվել է վենետիկյան տիրապետությունը մինչև 1566 թվականը։ 16-ից 19-րդ դարերում Օյան հիշատակվում է Ապանոմերիա անվանմամբ։ 17-րդ դարի կեսին Ժան դը Տևենոն այն հիշատակում է Կաստելի Սան Նիկոլա անվանմամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Օյան եղել է նավաստիների քաղաք և սկսել է բարգավաճել, որպես միջերկրածովյան կարևոր առևտրային քաղաք։ Նրա տնտեսական բարգավաճումը պայմանավորված էր վաճառական նավատորմի զարգացմամբ, որը առևտրական նկատառումներով Արևելյան Միջերկրականից (հիմնականում՝ Ալեքսանդրիայից) հասնում էր մինչև Ռուսաստան։

1890 թվականին Օյան ունեցել է շուրջ 2500 բնակիչ և մոտ 130 ծովագնացություն նավեր։ Տեղի բնակչությունը զբաղվում էր գինեգործությամբ։ Օյայում արտադրված գինիները արտահանվում էն Ֆրանսիա և այլ երկրներ։ Աթենքի մոտ գտնվող Պիրեյոս նավահանգստի զարգացումից հետո գնալով մարեց Օյայի դերն ու նշանակությունը։ Պիրեյոսը դարձավ երկրի գլխավոր առևտրական նավահանգիստը և տնտեսական կենտրոնը։ Դա է պատճառը, որ Օյայում գյուղատնտեսությունն ու գինեգործությունը ևս անկում ապրեց։

 
Հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Օյա քաղաքում

20-րդ դարի ազգային-ազատագրական պատերազմները վերջնականապես կազմալուծեցին քաղաքի տնտեսությունը։ 1956 թվականին այստեղ տեղի ունեցավ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի վնաս հաղորդեց Օյային և ամբողջ Սանտորինիին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սանտորինիի հյուսիսում։

Երկրաշարժին հաջորդեց արտագաղթը, որի արյունքում քաղաքն ամբողջովին մարդաթափվեց։ Դա է պատճառը, որ 1977 թվականին Օյան ուներ ընդամենը 306 բնակիչ։

Երկրաշարժից հետո բնակավայրը վերակառուցվեց և դարձավ Կիկլադյան կղզիների ամենագրավիչ և զբոսաշրջային քաղաքը։

Ներկայումս Օյան Սանտորինի կղզու գլխավոր քաղաքն է։ Այն լեփ-լեցուն է ամառային սեզոնին։

Աշխարհագրություն խմբագրել

Օյան գտնվում է Եգեյան ծովում գտնվող Կիկլադյան կղզիների մաս կազմող Սանտորինի զբոսաշրջային կղզու հյուսիսարևմտյան հատվածում։

Կղզին գտնվում է ծովի մակարդակից 70-100 մետր բարձրության վրա։ Բարձր լեռնագագաթները բացակայում են։ Բնորոշ է միջերկրածովային կլիման։ Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, իսկ ամառը` ամենատաքը։ Դեկտեմբերյան միջին ջերմաստիճանը կազմում է 0 °C, իսկ հուլիսյան առավելագույն ջերմաստիճանը՝ 40 °C և ավելի[7]։

Օյայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14
(57)
14
(58)
16
(61)
19
(66)
22
(72)
26
(79)
27
(81)
28
(82)
26
(78)
22
(72)
18
(65)
16
(60)
20.7
(69.3)
Միջին ցածր °C (°F) 9
(49)
9
(49)
11
(51)
13
(55)
16
(61)
20
(68)
23
(73)
23
(73)
21
(69)
18
(64)
14
(57)
11
(52)
15.7
(60.1)
աղբյուր: [8]

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռիք Սթևս (2011 թ․ ապրիլի 19). Աթենք և Պելոպոնես. Ավալոն Թրեվլ. էջեր 437–440. ISBN 978-1-61238-060-5. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.(չաշխատող հղում)
  2. «Կալիկրատիս օրենք» (PDF) (հունարեն). Հունաստանի արտաքին գործերի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  3. «Հունաստանի 2001 թվականի մարդահամարի տվյալներ» (հունարեն). Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  4. «Կալիկտրատիս մարդահամար» (PDF) (հունարեն). Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  5. Արմսթրոնգ, Կատե; Քլարկ, Միխայել Սթամատիոս; Դելիսո, Քրիստոֆեր (2010). Հունաստանի Հանրապետություն. Lonely Planet. էջ 434. ISBN 978-1-74220-342-3. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  6. Քոնն, Ջորջ Ս. (2006). Պատերազմների տեղեկատու և բառարան. Infobase Publishing. էջ 588. ISBN 978-1-4381-2916-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  7. «World Weather Online.Com».
  8. «Եղանակն Օյայում, Հունաստանի կլիմայական պայմաններ». World Weather Online.Com. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյա» հոդվածին։