Օճառախոտ դեղատու

բույսերի տեսակ
Օճառախոտ դեղատու
Օճառախոտ դեղատու
Օճառախոտ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ցեղ Օճառախոտ (Saponaria)
Տեսակ Օճառախոտ դեղատու (S. officinalis)
Միջազգային անվանում
Saponaria officinalis

Օճառախոտ դեղատու (լատին․՝ Saponaria officinalis), հայկական տարանունները՝ աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճառախոտ։

լատին․՝ Saponaria-officinalis-plant

Նկարագրություն խմբագրել

Մեխակազգիների ընտանիքին պատկանող նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է։ Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ։ Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ, վարդագույն կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում՝ հուլիս օգոստոս ամիսներին։ Բազմանում է սերմերով և կոճղարմատով։ Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր։ ԱՊՀ-ում աճում է 9, իսկ Հայաստանում՝ 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղերում, անտառի բացատներում, ճամփեզրին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։ «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ։

Քիմիական բաղադրություն խմբագրել

 
Saponaria officinalis L., syn. Silene saponaria Fr. ex Willk. & Lange Original Description Seifenkraut, Silene saponaria

Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35 % տրիտերպենային սապոնիներ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև՝ խիստ այրող համով սապոռուբրին, ապոտոքսին, սապոռուբրինաթթու, լորձ, C վիտամին պեկտինային նյութեր, 3,5-5 % ճարպ, իսկ տերևներում՝ գլիկոզիդ սապոնարին, որը ճեղքելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի։

Բուժական նշանակություն խմբագրել

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են օճառախոտի արմատները, որոնք հասնում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում են սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ։ Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի ժամկետով։ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն։ Ամիրդովլաթը դեղաբույսը օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետնապահումների ժամանակ։ Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում ջրգողությանը։ Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում։ Իր իսկ մեջբերումով, էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ՝ ֆուրունկուլի դեպքում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»։ ԴԵղաբույսի արմատներն ու կոճղարմատը օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Պորտուգալիայում։ Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն։ Օճառախոտը կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում՝ ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ։

 
Պտուղը և սերմերը

Մենք օճառախոտի արմատների եփուկը օգտագործել ենք սուր և խրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ։ Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները։ Եթե լեղուղիների սպասիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32 %-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները։ Բուժման շնորհիվ, մեղմացել կամ լրիվ վերացվել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերանների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ։ Հետագայում, դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը։

Այլ օգտակար հատկանիշներ խմբագրել

Շնորհիվ մեծ քանակության սապոնիների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն, օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում։ Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստները լվանալու համար։ Բույսը ուտում են միայն ոչխարները։ Այն դեկորատիվ է, օգտագործվում է ծաղկաթմբերը ձևավորելու համար։

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ դեղատու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օճառախոտ դեղատու» հոդվածին։