Արշավիր Թորոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արշավիր Անդրանիկի Թորոսյան (օգոստոսի 24, 1932, Մեծ Պամաճ (գյուղ), Ախալցխա - փետրվարի 2, 2003, Դիլիջան), հայ բուսաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1997)։
Արշավիր Անդրանիկի Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | 1932, օգոստոսի 24 |
Ծննդավայր | Մեծ Պամաճ (գյուղ), Ախալցխա |
Մահացել է | 2003, փետրվարի 2 |
Մահվան վայր | Դիլիջան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | բուսաբույծ |
Կենսագրություն Խմբագրել
- 1956 թվականին ավարտել Է Երևանի պետական բժշկական համալսարանը:
- 1960-1996 թվականներին՝ Դիլիջանի քաղաքային հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ բժշկական ուսումնարանի տնօրեն։
- 1997 թվականից աշխատել է ԵՊԲՀ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնում, միաժամանակ՝ Երևանի Հայբուսակ ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ[1]։
Ստեղծագործություններ և ճանաչում Խմբագրել
Աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին։ Զբաղվել Է բուսաբուժությամբ, հավաքել, փորձարարական և կլինիկական հետազոտման է ենթարկել բազմաթիվ դեղաբույսեր։
Երկեր Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հայաստանի դեղաբույսերը
- ↑ Հիպերտոնիկ հիվանդություն