Օձը, ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի և ֆրանսիացի մարզական լրագրող Առնո Ռամսեի գիրքը, որը լույս է տեսել 2006 թվականի մայիսին ֆրանսերեն[1]։

Օձը
ՀեղինակՅուրի Ջորկաեֆ և Առնո Ռամսե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՀրատարակիչԳրասե հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2006

Նկարագրություն խմբագրել

Յուրի Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի մարզական լրագրող Առնո Ռամսեի հետ։ Ջորկաեֆը գրքում պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, միջադեպերի, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին[2]։

Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը խոսում է, թե որտեղ և ինչի համար է ստացել «Օձ» մականունը։ Նա նաև խոսում է Հայաստանի ու Հայաստան կատարած այցերի, պատմությունների, հիշողությունների մասին[3]։

Գրքի գլուխների նախաբանները գրել են ֆրանսիացի ֆուտբոլիստներ, աշխարհի չեմպիոններ Մարսել Դեսային, Բիքսեն Լիզարազյուն, Լորան Բլանը, Լիլիան Թյուրամը, Բերնար Լաման, Դիդիե Դեշամը, Քրիստոֆ Դյուգարին, Նիկոլյա Անելկան, Էմանուել Պետին, Ալեն Պողոսյանը, Թիերի Անրին, ֆրանսիացի նախկին թենիսիստ և փոփ-սոուլ երգիչ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը[4]։

2019 թվականին «Newmag» հրատարակչությունը գիրքը «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» վերնագրով հրատարակել է հայերեն։

Առաջաբան խմբագրել

  Նվիրվում է տատերիս և պապերիս՝Թեոպիստին, Կարոյին, Մադլենին և Արմանին, որոնք կյանքիս ներշնչանքն են եղել յուրաքանչյուր պահի։ Մեր նոր սերնդին, որպեսզի շարունակի մեր ավանդույթները։
- Յուրի Ջորկաեֆ
 
  Ամելիին, Լուսիո Մադի հիշատակին։
- Առնո Ռամսե
 

Վերջաբան խմբագրել

Գրքի վերջաբանը գրել է ֆուտբոլիտի հայրը՝ Ժան Ջորկաեֆը։

  «Ինձ համար գնդակ նկարիր. ..»: Յուրաքանչյուր ոք ունի իր Rosebud-ը, ինչպես Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնում»։ Նախքան վերջին շունչն արձակելը Քսանադուի իր կիսավարտ դաստակերտում մամուլի մագնատ Չարլզ Ֆոսթեր Քեյնի նետած այդ «վարդի կոկոնն» այն բանալին է, որ օգնում է քանդել կերպարի կծիկը։ Յուրիի Rosebud-ը Դեսինն է, քաղաք, որտեղ ցեղասպանությունից փրկված հայկական համայնքն ապաստան է գտնում սկսած 20-ական թվականներից։ Արհեստական մետաքսի լիոնյան ընկերությունն այստեղ է հաստատվում' դեպի իրեն կլանելով ներգաղթյալների վիթխարի մի ալիք, որ տեղավորվում է նոր կառուցված բանվորական ավանում։
- Հատված գրքի վերջաբանից, Ժան Ջորկաեֆ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cup View From the Streets of New York
  2. SnakeYOURI DJORKAEFF, ARNAUD RAMSAY
  3. ««Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը». Newmag-ը ներկայացրել է ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
  4. Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Արտաքին հղումներ խմբագրել