Բացել գլխավոր ցանկը

Բիքսեն Լիզարազյու

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Բիշենտե Լիզարազյու (Լիսարասու)[3], (բասկ.՝ Bixente Lizarazu [biˈʃente lisaˈrasu], ֆր.՝ Bixente Lizarazu) (դեկտեմբերի 9, 1969(1969-12-09)[1][2], Saint-Jean-de-Luz), ազգությամբ բասկ ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, հանդես է եկել «Բորդոյում», Աթլետիկ «Բիլբաոյում», «Բավարիայում», Մարսելի «Օլիմպիկում»։ 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն եզրային պաշտպաններից մեկը։

Football pictogram.svg
Բիքսեն Լիզարազյու
ֆր.՝ Bixente Lizarazu
Bixente Lizarazu.jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1969(1969-12-09)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Saint-Jean-de-Luz
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բասկերի ֆրանսիական երկրում։ Ծնողները նրան անվանել են Բիշենտե (ֆր.՝ Bixente), սակայն տեղի պետական պաշտոնյան հրաժարվում է նրա փաստաթղթում գրանցել բասկի անուն, և տղային գրանցում են ֆրանսիացու անուն՝ Վենսան (ֆր.՝ Vincent)[4]։

Հետաքրքրվել է սըրֆինգով, դայվինգով, երաժշտությամբ։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել բնապահպանական կազմակերպության հետ։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել է բրազիլական ջուջուցուով և 2009 թվականին դարձել է իր տարիքակիցների Եվրոպայի չեմպիոն[5]։ Աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում որպես ֆուտբոլի մեկնաբան, միաժամանակ վարում է մեկ այլ ֆուտբոլային հաղորդում։ Մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել բասկյան ձախ ծայրահեղական, ազգայնական անջատողականների կազմակերպության՝ ԷՏԱ-ի կողմից։ Դրանից հետո նա սկսեց օգտվել թիկնապահների ծառայություններից։ Ունի երկու երեխա, տղան՝ Չիմիստան, և աղջիկը՝ Ուխաինան։ Հետագայում Լիզարազյուն բնակություն է հաստատել Սիբուր քաղաքում։ Նրա ֆուտբոլիստ ընկերներն են Զինեդին Զիդանը և Քրիստոֆ Դյուգարին։

ԿարիերաԽմբագրել

Ֆրանսիայի հավաքականում իր առաջին խաղն անց է կացրել 1992 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիա- Ֆինլանդիա խաղի ժամանակ (2:1)։ Հավաքականում վերջին խաղն անց է կացրել 2004 թվականի հունիսի 25-ին՝ Եվրոպայի առաջնությունում, Հունաստանի դեմ խաղի ժամանակ (0:1)։

ՆվաճումներԽմբագրել

«Բավարիա»Խմբագրել

  • Գերմանիայի չեմպիոն (1999, 2000, 2001, 2003, 2005, 2006)
  • Գերմանիայի գավաթակիր (1998, 2000, 2003, 2005, 2006)
  • Չեմպիոնների լիգայի հաղթող (2001)
  • Միջմայրցամաքային գավաթակիր (2001)
  • Գերմանական լիգայի գավաթակիր (1999, 2001)

Ֆրանսիայի հավաքական

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Также распространено неправильное написание имени — Биксант.
  4. Лизаразю: «Был Венсаном, стал Бишенте»
  5. «Биксант Лизаразю - талантливый футболист, многогранный спортсмен и просто интересная личность» (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-06