Օկի կղզիներ (ճապ.՝ 隠岐諸島 Օկի-Շոտո, կամ 隠岐の島 Օկի-նո Շիմա, 隠岐群島 Օկի Գունտո), Ճապոնական ծովի կղզեխումբ։ Սրա կղզիները վարչականորեն Ճապոնիայի Սիմանե պրեֆեկտուրայի Օկիի շրջանի մասն են։ Կղզիները ունեն ընդհանուր 346.1 կմ² տարածք։ 180 կղզիներից միայն 4-ն են մշտապես բնակեցված։ Կղզեխմբի մեծ մասը գտնվում է Դայսեն Օկի ազգային պարկում։ Ըստ աշխարհագրական ժառանգության՝ Օկի կղզիները 2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկ[3]։

Օկի կղզիներ
Chibu sekiheki.jpg
Տեսակկղզիների խումբ և Գեոպարկ
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա[1][2]
ՎարչատարածքOki District?
Ամենաբարձր կետDaimanji San?
ԲԾՄ608 մետր
Մակերես346,1 կմ²
Կազմված էDōzen? և Dōgojima?
Աշխարհագրական տեղադրությունՃապոնական կղզիներ
Ջրլիցի ափինՃապոնական ծով
Oki Islands.png

ԵրկրաբանությունԽմբագրել

 
Դոգո կղզին (առջևում)և Դոզեն կղզին (հետևում)
 
Սեկիհեկի հրաբխային ապար Չիբուրիջիմայում:
 
Դոզեն կալդերան Չիբուրիջիմայում գտնվող Ակահագե լեռից:

Օկի կղզիները ծագումով հրաբխային են և մոտ 5 միլիոն տարի առաջ՝ Երրորդային և Անթրոպոգենի ժամանակաշրջաններում հայտնաբերված 2 խոշոր ստրատոհրաբուխների քայքայման հետևանք են։

Կղզեխմբի արևելքում գտնվող Դոգո կղզին տարածքով ամենամեծն է և ունի ամենաբարձր գագաթը՝ Դայիմանջի լեռը, որը ծովի մակարդակից բարձր է 608 մետր։ Դոզեն կղզիների խումբը կղզու արևմուտքում առանձին հին հրաբխային կալդերաներ է, որը, թողնելով 3 խոշոր կղզիներ Նիշինոշիման, Նականոշիման, Չիբուրիջիման և այլ ավելի փոքր կղզիներ, գագաթներ օղակե կառուցվածքի մեջ, շրջապատում է կենտրոնական ծովածոցը[4]։ Կղզեխմբի ամենամոտ կետը Հոնսյուի ափից մոտավորապես 40-80 կմ հյուսիս է։ Վարչական նպատակներով Ճապոնիայի կառավարությունը խնդրահարույց Լիանկուր կղզյակը պաշտոնապես ճանաչել է Դոգոյի Օկինոշիմա քաղաքի մաս։

ԿլիմաԽմբագրել

  • Ամռանը (հունիս-օգոստոս) միջինում 30 աստիճան Ցելսիուս՝ գումարած խոնավություն։ Այստեղ սովորաբար ուժեղ ծովային քամի է։ Ծովային ալիքները ամռանը երբեմն անցնում են 2 մետր բարձրությունը։
  • Աշնանը (սեպտեմբեր- նոյեմբեր) բարեխառն է։ Սկսում է ավելի հաճախ անձրևել, ալիքները գնալով մեծանում են։
  • Ձմռանը (դեկտեմբերից մինչև փետրվարի վերջ) համեմատաբար մեղմ է։ Ջերմաստիճանը հազվադեպ է ընկնում 0-ից ցածր։ Ինչպես նաև ծովի տաքացնող ազդեցության շնորհիվ Օկի կղզիներում շատ չի ձյուն տեղում։ Եթե անգամ ձյուն է գալիս, այն երկար չի նստում, քանի որ գետինը բավական սառը չէ։ Լաստանավով նավարկելը բարձր ալիքների պատճառով խորհուրդ է տրվում չեղարկել, սակայն, այնուամենայնիվ, կղզուց հեռանալը հնարավոր է։ «Ծիածան» լաստանավերի կանգառները դադարում են գործել դեկտեմբերին։
  • Գարունը (մարտ- մայիս) հիմնականում անվանում են ամենալավ եղանակը։ Կան բազմաթիվ հնարավորություններ Օկիի վրա ծաղկած բալենիները դիտելու համար։ «Ծիածան» արագ լաստանավերը սկսում են աշխատել փետրվարի կեսերին։

Թռչունների համար կարևոր տարածքԽմբագրել

Կղզիները «BirdLife International»ի կողմից ճանաչվել են թռչունների համար կարևոր տարածք, քանի որ նրանք աջակցում են սև աղավնիների բազմացմանը[5]։

ՊատմությունԽմբագրել

 
Ճապոնական քարտեզ՝ գտնված 1724 թվականին:

Օկի կղզիները բնակեցվել են ճապոնական պալեոլիթի դարաշրջանից, և Ջոմոնից, Յայոյից, Կոֆունի ժամանակաշրջանից հնագետները կողմից հայտնաբերվել են բազմաթիվ հնություններ՝ ցույց տալով մարդու շարունակական զբաղմունքն ու գործունեությունը։ Կղզիները 17-րդ դարի երկրորդ կեսին հանդես են եկել որպես Օկիի նահանգ՝ Ռիցուրյե ռեֆորմի տակ, և Օկինո Կունի անունը ի հայտ է եկել Նարա կայսրության մայրաքաղաքում՝ փայտերի վրա։ Կղզիների մասին ասվում է Նարա ժամանակաշրջանի Կոձիկի և Նիհոն Շոկի ժամանակագրություններում։ Դոգո կղզին հնագույն Օկի նահանգի մայրաքաղաքի տեղն էր։ Հեյանի ուշ ժամանակաշրջանում Օկիի նահանգը՝ շնորհիվ իր հեռավորության, հայտնի դարձավ որպես քաղաքական աքսորավայր։ 1221 թվականին Գո-Թոբա կայսրը ուղարկվել է Օկի և մահացել աքորավայրում[6]։ 1332 թվականին կայսր Գո-Դայգոյին ևս ուղարկել են Օկիի աքսորավայր, բայց ավելի ուշ նրան հաջողվել է փախչել և նորից կառավարել երկիրը[7][8]։

Կամակուրայի շրջանում Օկիի նահանգը սզբում կառավարում էր Իզումո նահանգի սյուգոն։ Մուրամաչիի ժամանակաշրջանում հաջողությամբ կառավարում էին «Սասակի» կլանը, «Յամանա» կլանը և «Կյոգոկու» կլանը։ Սենգոկուի շրջանում նահանգը պահում էր «Ամագո» կլանը։ Ամագոյի անկումից և Տոկուգավա սեգունատեի հիմնումից հետո Օկիի նահանգը հռչակվեց տենրեյի գերիշխանություն սեգունի անմիջական հսկողության ներքո։ Մացուեի դայմեն, որը պատկանում էր Մացուդայրա կլանին, նշանակվում է կառավարիչ։

Ամբողջ նահանգը ուներ 18 000 կոկու հաշվարկված պետեկամուտ ընդամենը, չնայած նրա իրական եկամուտները մոտ էին ընդամենը 12 000 կոկուի։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում նահանգը հաճախ օգտագործվող նավահանգիստ էր, որը ծառայում էր Կիտամեբունեի առևտրային նավերի համար։

1869 թվականի փետրվարից՝ Մեյձիի հեղափոխությունից հետո, Օկի նահանգը դարձավ Օկիի պրեֆեկտուրա։ Այն միացած էր Տոթթորիի պրեֆեկտուրային մինչև 1876 թվականը, երբ հանձնվում է Սիմանեի պրեֆեկտուրային[9]։

1892 թվականին Լաֆկադիո Հեռնը այցելել է կղզիներ՝ այնտեղ անցկացնելով 3 ամիս, գրել է իր փորձերի մասին իր «Անծանոթ Ճապոնիայի առկայծումները» աշխատությունում։ 1906 թվականին Օկի է այցելել ամերիկացի բնագետ Չարլզ Հենրի Գիլբերտը[10]։

ԱդմինիստրացիաԽմբագրել

Բնակչությունը կազմում է մոտ 20 000 մարդ, որոնք սփռված են 4 համայնքներով.

  • Օկինոշիմա (Օկինոշիմա քաղաք) ներառում է Դոգոն ամբողջությամբ և չբնկեցված կղզյակներ Օկինոշիման, Օբանաշիման, Ցունամեշիման, Շիջիկիջիմսն և Օմբեշիման։ Բնակչությունն այստեղ հասնում է 14 300-ի։
  • Չիբու (Չիբու գյուղ) ներառում է Չիբուրիջիման ամբողջությամբև հարակից չբնակեցված կղզիներ Օհատաջիման, Շիմազուշիման, Ասաջիման և Կանջիման, ունի 640 բնակիչ։
  • Ամաչո (Ամա քաղաք) ներառում է Նականոշիման ամբողջությամբ և մերձակա փոքրիկ կղզիները՝ Օմորիջիման, Մացուշիման։ Ունի 2300 բնակիչ։
  • Նիշինոշիմա (Նիշինոշիմա քաղաք) ներառում է Նիշինոշիման ամբողջությամբ և շրջակա չբնակեցված կղզիները՝ Հոշիկամիջիման, Ֆուտամատաջիման և Օկազուրոշիման։ Բնակչությունը կազմում է մոտ 2800 մարդ[11]։

ՓոխադրումԽմբագրել

Օկիի օդանավակայանը ընկած է Դոգոյի հարավարևելյան մասում և տրամադրում է օդային ծառայություններ Օսակա միջազգային օդանավակայանին և Իզումո օդանավակայանին։

Օկի կղզիներ կարելի է հասնել լաստանավերով մեծ կղզում գտնվող Սակայիմինատո (Տոթթորիի պրեֆեկտուրա) և Շիչիրուի (Շիմանե պրեֆեկտուրա) նավահանգիստներից։ Այստեղ կան նաև տարվա ընթացքում Դոզեն կղզիների միջև միմյանց հետ համագործակցող լաստանավեր։

Հիմնական կղզիներԽմբագրել

Լուսանկար Անուն Կանջի Տարածք
[կմ²]
Բնակչություն Ամենաբարձր գագաթ
[մ]
Գագաթ Կոորդինատր
Դոգո 島後島 241.58 14,300 608 Դայիմանջի լեռ 36°14′ հս․ լ. 133°17′ ավ. ե.HGЯO
Նականոշիմա 中ノ島 32.21 2,300 164 36°05′ հս․ լ. 133°06′ ավ. ե.HGЯO
Նիշինոշիմա 西ノ島 55.97 2,800 452 Տակուհիյամա 36°06′ հս․ լ. 133°00′ ավ. ե.HGЯO
Չիբուրիջիմա 知夫里島 13.7 640 325 36°01′ հս․ լ. 133°02′ ավ. ե.HGЯO

ԾանոթագրություններԽմբագրել

  • National Geospatial Intelligence Agency (NGIA). Prostar Sailing Directions 2005 Japan Enroute. Prostar Publications (2005). 1577856511
  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/earth-sciences/global-geoparks/global-geopark-infosheets/
  2. GEOnet Names Server — 2018.
  3. http://www.oki-geopark.jp/en/2013/09/09-1469/
  4. 隠岐の島町ふるさと教育副教材集委員会, ed. (March 2007)։ ふるさと隠岐 (Japanese) 
  5. «Oki islands»։ BirdLife Data Zone։ BirdLife International։ 2021։ Վերցված է 31 January 2021 
  6. Mason, R.H.P. and J.G. Caiger. (1972). A History of Japan, p. 105.
  7. Titsingh, Isaac. (1834). Annales des empereurs du japon, p. 287.
  8. Sansom George (1961)։ A History of Japan, 1334-1615։ Stanford University Press։ էջ 10։ ISBN 0804705259 
  9. Shimane Prefecture - History Archived 2009-01-15 at the Wayback Machine.
  10. HighBeam Research - Charles Henry Gilbert (1859-1928), naturalist-in-charge: the 1906 North Pacific expedition of the Steamer Albatross
  11. 3 Archived 2008-02-06 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել