Լաֆկադիո Հեռն[7] (Патрик Лефкадио Кассимати Чарльз Херн, անգլ.՝ Patrick Lefcadio Kassimati Charles Hearn[8], Патрикьос Лефкадьос Херн, հուն․՝ Πατρίκιος Λευκάδιος Χερν[9], հունիսի 27, 1850(1850-06-27)[1][2][3][…], Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4] - սեպտեմբերի 26, 1904(1904-09-26)[1][2][3][…], Օկուբո, Տոյետամա շրջան, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա), իռլանդա-ամերիկացի արձակագիր, թարգմանիչ և արևելագետ, ճապոնական գրականության մասնագետ։

Լաֆկադիո Հեռն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1850(1850-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան[4]
Մահացել էսեպտեմբերի 26, 1904(1904-09-26)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՕկուբո, Տոյետամա շրջան, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա
ԳերեզմանՁոշիգայա գերեզմանատուն
Քաղաքացիություն Բրիտանական կայսրություն
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՈւշուի քոլեջ (1867)
Ազդվել էԷլիզաբեթ Բիսլենդ
Մասնագիտությունգրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրQ11476496?, Q11476436?, Fifth High School?, Imperial University of Japan?, Տոկիոյի կայսերական համալսարան և Վասադա համալսարան
ԱմուսինՍեցու Կոիձումի[5] և Althea Foley?[5]
Ծնողներհայր՝ Վիրաբույժ մայոր: Չարլզ Բուշ Հերն[5], մայր՝ Rosa Antonia Cassimati?[5]
Զբաղեցրած պաշտոններforeign government advisor in Meiji Japan?
ԵրեխաներԿիոշի Կոիձումի[6] և Իվաո Ինագակի
Ստորագրություն
Изображение автографа
 Koizumi Yakumo Վիքիպահեստում

Կյանքը խմբագրել

Անվանակոչվել է Լեֆկաս կղզու անունով, որտեղ էլ որ ծնվել է (Իոնական կղզիները այդ ժամանակ Բրիտանական գաղութ էին)։ Հայրը իռլանդացի զինվորական բժիշկ էր, մայրը` բնիկ հույն։ Երկու տարեկան հասակում տեղափոխվել են Իռլանդիա, որտեղ էլ մեծացել է։ Մանկության և պատանեկության շրջանում կրել է Պատրիկ անվանումը։ Իր քեռին փոքր-ինչ հայտնի նկարիչ էր։

15 տարեկանում Հեռնը սովորել է Անգլիայում, կաթոլիկ դպրոցում։ Վնասել է աչքը ծեծկռտուքի ժամանակ և մնացած կյանքի ընթացքում ձախ աչքի տեսողությունը կորցրել է։ 1869 թվականի արտագաղթել է ԱՄՆ և սկսել իր լրագրողի կարիերան։ Հոդվածներում ստորագրել է որպես Լաֆկադիո Հեռն։

1874 թվականին ամուսնացել է Ալետեա Ֆոլի անունով սևամորթ կնոջ հետ, ինչը սկանդալ է առաջացրել. խառնամուսնություններն ԱՄՆ-ում այդ ժամանակ արգելված էին։ Հետագայում կնոջից բաժանվել է։ Քառասուն տարեկանում ԱՄն-ում բավականին հայտնի լրագրող էր։

1890 թվականին ուղարկվել է Ճապոնիա որպես ամսագրի թղթակից, հետագայում դարձավ օտարեկրյա կառավարության խորհրդական։ Դասավանդել է անգլերեն Արևմտյան Ճապոնիայի Մացուե քաղաքում (այդ քաղաքում է գտնվում նրա հուշամատյանը) տարվելով ճապոնական մշակույթով՝ դարձել է Արևելքի երկրպագուն և քարոզիչը, ընդունել է ճապոնական անուն՝ Կոիձումի Յակումո, որը հին ճապոնական էպոսից է։ Նաև ստացել է ճապոնական քաղաքացիություն։ Ամուսնացել է սամուրայի[10] դստեր ՝ Սեց Կոիձումի անունով ճապոնացի կնոջ հետ։ Զույգն ունեցել է 4 երեխա։ 1903-1904 թվականներին զբաղեցրել Է Տոկիոյի համալսարանում անգլիական գրականության պրոֆեսորի պաշտոնը։ Նրա աշակերտներից մեկը եղել է բանաստեղծ և հայտնի թարգմանիչ Բին Ուեդան։

Լաֆկադիոյի ընտանիքում դավանում էին ուղղափառություն, հետագայում կրոնափոխ է եղել դարձել կաթոլիկ, իսկ Ճապոնիայում ապրելու տարիներին դարձրել Բուդդիզմի հետևորդ[11]։ Մահացել է սրտի կաթվածից 54 տարեկանում։

Ճապոնիայի մասին նրա գրքերը, ներառյալ ճապոնական լեգենդների տեղափոխումը կայդան ժանրում, մինչ այժմ հայտնի են անգլալեզու աշխարհում։

Գովարդ Լաֆկարդը նրա մասին գրում է.

«Լաֆկադիո Հեռնը տարօրինակ, շտապող, էկզոտիկ մարդ է։ Նույնիսկ ավելի հեռու է գնում իրական և զգայուն բանաստեղծի մեծ հմտությամբ հյուսում է ֆանտազիաները, որոնք անհնար են այնպիսի հեղինակի համար, որը սիրում է հաստ տապակած միս։ Ամերիկայում գրված նրա «Ֆանտազիա»-ում կան յուրօրիանկ վամպիրներ, որոնք չեն հանդիպի այլ հեղինակի մոտ, մինչդեռ նրա «Քայդա»-ն, որ գրվել է Ճապոնիայում գրավում է այս զարմանալի հարուստ երկրի կախարդական լեգենդներն ու հեքիաթները ՝ աննախադեպ հմտությամբ և իմաստասիրությամբ»։

Գրքեր խմբագրել

  • «Անծանոթ Ճապոնիայի ցոլքը» (1894)
  • «Արևելքից»  (1895)
  • «Էկզոտիկ և հետահայաց» (1898)
  • «Ճապոնական կախարդական հեքիաթներ» (1898—1903)
  • «Ուրվական Ճապոնիայում» (1899)
  • «Ստվերային» (1900)
  • «Ճապոնիայի պոեզիան» (1900)
  • «Կայդան. պատմություն և ռեֆերատներ զարմանալի երևույթների մասին» (1904)
  • «Սիրավեպ Ծիր Կաթինի մասին» և այլ պատմություններ (1905 )

Հրապարակումներ ռուսերեն լեզվից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.gutenberg.org/files/33345/33345-h/33345-h.htm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. Article database of deceased artistsTokyo National Research Institute for Cultural Properties.
  7. Имя, которым Херн предпочитал называться на английском языке.
  8. Полное английское имя
  9. Греческое имя, полученное при обряде наречения имени в греческой православной церкви.
  10. Kazuo, Iwao, Kiyoshi, and Suzuko: Katharine Chubbuck, ‘Hearn, (Patricio) Lafcadio Carlos (1850–1904)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004
  11. Norman Foerster (1934), American Poetry and Prose, Revised and Enlarged Edition, Boston: Houghton Mifflin, p. 1149.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաֆկադիո Հեռն» հոդվածին։