Օկինոշիմա (կղզի)
Օկինոշիմա կղզի (ճապ.՝ 沖ノ島), կղզի Ճապոնական ծովում: Պատկանում է Ճապոնիային և հանդիսանում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Մունակատա քաղաքի մի մասը։ Տեղակայված է Կորեական նեղուցում՝ ճապոնական Ցուսիմա և Օսիմա կղզիների միջև: Ընդհանուր մակերեսը կազմում է 0.97 կմ²: Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 244 մետր: Կղզու բնակչությունը կազմված է մեկ մարդուց՝ տաճարի պահապանից:
Օկինոշիմա կղզի
ճապ.՝ 沖ノ島 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Ֆուկուոկա պրեֆեկտուրա | |
Ջրատարածություն | Ճապոնական ծով | |
Մակերես | 0,97 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 244 մ | |
Բնակչություն | 1 մարդ | |
Բնակչության խտությունը | 1,03 մարդ/կմ2 | |
![]() | |
Okinoshima* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (ii), (iii) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2017 (41-րդ նստաշրջան) |
Համար | 1535-001 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Օկիցու գու տաճարԽմբագրել
Բնիկները կղզին սրբազան են համարում։ Սինտոիստների հավատալիքների համաձայն՝ ամբողջ կղզին ծովագնացների հովանավոր-աստվածուհի Տագորի Հիմե նո կամիի մարմնավորումն է: Օկինոշիման մտնում է Մունակաթա թայսյայի սրբավայրերի համալիրի կազմում[1]։
Կղզու հարավարևմտյան հատվածում տեղակայված է Օկիցու գու տաճարը։ Տաճարը հիմնադրվել է 17-րդ դարի կեսերին՝ Կորեական թերակղզու և Ճապոնական արշիպելագի միջև, որտեղով անցնում էին առևտրական աշխույժ ուղիներ։ Կղզում աղոթել են նավաստիների համար և աստվածուհուն նվերներ բերել փրկության համար:
1932 թվականին տեղի ունեցած վերակառուցումից հետո տաճարը գրեթե անփոփոխ է մնացել, ինչպես և աստվածուհուն նվիրված ծեսերը։ Փորձագետները նշում են, որ դա հանդիսանում է երկրի ամենահին և ամենաքիչ այցելվող սրբավայրերից մեկը:
Մաքրման ծիսակատարությունից հետո կղզի թույլատրվում է այցելել միայն ուխտավոր տղամարդկանց (տարվա ընթացքում ոչ ավելի քան 200 մարդ մեկ անգամ): Դա տեղի է ունենում տարվա որոշակի օրը, սովորաբար մայիսի 27-ը՝ ռուս-ճապոնական պատերազմ ընթացքում Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակի օրը: Հավանաբար, կանանց կողմից կղզի այցելելու արգելքը կապված է գենդերային սահմանափակումների հետ, որոնք եղել են Ճապոնիայում մինչև 1872 թվականը[2]։
2017 թվականի հուլիսի 9-ին Օկինոսիման ընդգրկվել է Ճապոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.okinoshima-heritage.jp/en/protect/heritage#kini-area
- https://meduza.io/feature/2017/07/10/v-spisok-yunesko-vklyuchili-ostrov-boginyu-v-yaponii-tuda-puskayut-tolko-muzhchin-i-chto-oni-tam-delayut-tochno-nikto-ne-znaet
- https://www.theguardian.com/world/2017/jul/10/japanese-sacred-island-where-women-are-banned-gets-unesco-world-heritage-listing
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օկինոշիմա (կղզի) կատեգորիայում։ |