Օլորոն-Սենտ-Մարի
Օլորոն-Սենտ-Մարի (ֆր.՝ Oloron-Sainte-Marie, օքս.՝ Auloron, բասկ.՝ Oloroe-Donamaria) քաղաք և համայնք ֆրանսիական Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, շրջկենտրոն՝ Օլորոն-Սենտ-Մարի։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Oloron-Sainte-Marie[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 68,31 կմ² | ||
ԲԾՄ | 220 մետր | ||
Բնակչություն | ▲10 653 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 64400[3] | ||
Պաշտոնական կայք | oloron-ste-marie.fr | ||
| |||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Օլորոն-Սենտ-Մարին պատմական Բերնի շրջկենտրոնն է Բասկերի սահմանի կողմից։ Քաղաքը տեղակայված է Գավ-դ'Օլորոն գետի շուրջ։ Քաղաքի միջով անցնում է դեպի Տուլուզ տանող ճանապարհը, որը Սուրբ Իակովի երթերից մեկն է, այն տանում է դեպի Սանտիագո-դե-Կոմպոստելա, այստեղից ճանապարհը թեքվում է հարավ՝ Պիրենի քաղաք՝ Իսպանիայի սահմանի մոտ։
ՊատմությունԽմբագրել
Օլորոնը- Հռոմեական բնակավայր է եղել, առաջին անագամ պատմական փաստաթղթերում հիշատակվում է III դարում Իլուրո (Iluro) անվանմամբ[4]: Հիշատակման մեջ նշվում է, որ 506 թվականին Ագդա տաճարում տեղի ուեցած հավաքին մասնակցել է նաև Օլորոնի եպիսկոպոսը։ Հաջորդը հիշատակվում է արդեն 1058 թվականին, պատմաբանների կարծիքով՝ հնարավոր է, որ քաղաքը որոշ ժամանակով լքված է եղել։ 1080 թվականին սկսվեցին քաղաքային ամրությունների և Սեն-Կրու եկեղեցու շինարարությունը։ Օլորոնում է գտնվում նաև Բերնի վիկոնտների ամրոցը։ 1102 թվականին Գոստոն IV Խաչակիրը գետի ձախ հատվածում կառուցեց եկեղեցի, իսկ դրա ետևում մայր տաճար՝ Ստե-Մարի-դ՝Օլորոն և բաժանեց եպիսկոպոսներին։ 1214 թվականին Գոստոն VI՝ Բերնի վիկոնտը միացավ կատարներին և ստիպված եղավ հանձնել իր Սենտ-Մարիի սեփականությունները եպիսկոպոսությանը։ Դրա հետևանքով երկու բնակավայրերն էլ մնացին անջատ մինչև XIX դար, չնայած նրան, որ Սանտ-Մարին միշը կախված էր Օլորոնից տնտեսապես։ 1802 թվականին Օլորոնի եպիսկոպոսությանը վերացվեց և երկու քաղաքները միավորվեցին։
ՏնտեսությունԽմբագրել
Օլորոնում է գտնվում Lindt & Sprüngli շոկոլադի գործարանը։ Հայտնի են նաև Օլորոնի արհեստանոցները, որոնք հիմնականում արտադրում են բերետներ և էսկադրիլներ։
ՏրանսպորտԽմբագրել
Ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սենտ-Մարի եկեղեցի (XI—XIII դարեր), 1998 թվականից համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ -ի համաշխարհային ժառանգության մաս։
- Սեն-Կրու եկեղեցի (1080 թվական)
- Պոմմե բուսաբանական այգի (ավելի քան 400 ծառատեսակ)