Օլգա Սանահյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Օլգա Հարությունի Սանահյան (հոկտեմբերի 3, 1920(1920-10-03), Երևան, Հայաստան - օգոստոսի 2, 2013(2013-08-02)[1], Երևան, Հայաստան[2]), հայ արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1967 թվականից։

Օլգա Սանահյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1920(1920-10-03)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Վախճանվել էօգոստոսի 2, 2013(2013-08-02)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և թարգմանչուհի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Օլգա Սանահյան Վիքիքաղվածքում
Օլգա Սանահյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Օլգա Սանահյանը ծնվել է Երևանում։ 1938-1940 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի գրադարանում, 1940-1944 թվականներին՝ Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության նախարարության դաշտավարական գիտահետազոտական կայանի գրադարանում։ Աշխատելուն զուգընթաց սովորել և 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ 1944-1950 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ինստիտուտի գիտական գրադարանում որպես վարիչ։ 1957-1975 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության ավագ խմբագիր։ Սանահյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ[3][4][5][6]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Անուշիկի արկածները», Երևան, Հայպետհրատ, 1956, 40 էջ։
  • «Լուսատտիկն ու ծղրիդը», Երևան, Հայպետհրատ, 1958, 12 էջ։
  • «Իմ ծանոթ տղաները» (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1962, 120 էջ։
  • «Պճնամոլ նապաստակը», Երևան, Հայպետհրատ, 1962, 13 էջ։
  • «Միամիտ արջուկը», Երևան, «Հայաստան», 1968, 72 էջ։
  • «Հեքիաթներ և պատմվածքներ», Երևան, «Սովետական գրող», 1979, 89 էջ։
  • «Փիսիկները հաղթեցին», Երևան, 1990։
  • «Մանչուկը և Կառլսոնը Երևանում», Երևան, 1995։
  • «Տղան լեռան վրա», Երևան, 2004։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Սանահյանը թարգմանել է Պավել Բաժովի, Միխայիլ Զոշչենկոյի, Շոլոմ-Ալեյխեմի, Աստրիդ Լինդգրենի, Թեոդոր Դրայզերի, Մամին-Սիբիրյակի գործերից։

  • Մամին-Սիբիրյակ, Ալյոնուշկայի հեքիաթները, Ե., Հայպետհրատ, 1954, 48 էջ։
  • Բաժով, Մալախիտե զարդատուփը, Ե., Հայպետհրատ, 1956, 400 էջ։
  • Մամին-Սիբիրյակ, Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1958, 143 էջ։
  • Աստրիդ Լինդգրեն, Պստիկը, որն ապրում է տանիքում, Ե., Հայպետհրատ, 1959, 131 էջ։
  • Շոլոմ- Ալեյխեմ, Երգ-երգոց, Ե., Հայպետհրատ, 1959, 130 էջ։
  • Լեոնհարդ Ֆրանկ, «Հիսուսի աշակերտները», վեպ, Ե., Հայպետհրատ, 1960, 239 էջ (ռուսերենից թարգմանություն)։
  • Շոլոմ-Ալեյխեմ, Վիպակներ և պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1964, 400 էջ։
  • Սինկեն-Հոպ, Կախարդական կավիճը, Ե., «Հայաստան», 1965, 210 էջ։
  • Հարպեր Լի, Սարյակ մի սպանիր, Ե., «Հայաստան», 1965, 413 էջ։
  • Դրայզեր, Տիտան, Ե., «Հայաստան», 1967, 809 էջ։
  • Դոլենգա-Մոստոնիչ Թադեուշ, Նիկոդիմ Դիզմայի կարիերան, Ե., «Հայաստան», 1970, 393 էջ։
  • Լասսիլա Մայիու, Լուցկու համար, Ե., «Հայաստան», 1972, 224 էջ։
  • Զալիգին Սերգեյ, Աղի ձորակ, Ե., «Հայաստան», 1973, 530 էջ։
  • Նասիբով Ալեքսանդր, Էլբայի գաղտնարանը, Ե., «Հայաստան», 1974, 399 էջ։
  • Սեմյոնով Յուլիան, Ռումբ նախագահի համար, Ե., «Հայաստան», 1975, 448 էջ։
  • Մարկով Գեորգի, Սիբիր (վեպ), Ե., «Սովետական գրող», 1978, 618 էջ։
  • «Ոսկի մարգագետին», Արևիկ, 1989 թ. - 770 էջ[7]։
  • «Ծիծաղի արքաները», Անահիտ, 2004 թ. - 224 էջ[8]։
  • «Թափառող աստղեր», վեպ, Խորհրդային գրող, 1990 թ. - 608 էջ[9]։
  • Շոլոմ Ալեյխեմ, «Այդ երկու հակասեմիտը»[10]։
  • Ռութ Ալմոգ, «Ուրախ վայր»[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4996
  2. «Օլգա Սանահյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog, Սանահյան, Օլգա Հարությունի, 1920- (Personal Name)». 37.26.174.99. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  5. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 394։
  6. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  7. Ոսկի մարգագետին. Արևիկ. 1989 թ․ հունվարի 1. ISBN 9785807700834.
  8. Ծիծաղի արքաները. Անահիտ. 2004 թ․ հունվարի 1. ISBN 9789993063117.
  9. Թափառող աստղեր։ Վեպ. Խորհրդային գրող. 1990 թ․ հունվարի 1. ISBN 9785550005170.
  10. «Շոլոմ-Ալեյխեմ. Այդ երկու հակասեմիտը — ԳԱՐՈՒՆ». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  11. «Ռութ Ալմոգ. Ուրախ վայր — ԳԱՐՈՒՆ». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օլգա Սանահյան հոդվածին