Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ (լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz, օգոստոսի 10, 1898[1][2][3], Akuniova, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1939[1] կամ սեպտեմբերի 22, 1939[4], Կուտի, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ արձակագիր, լրագրող, սցենարիստ։
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ լեհ.՝ Tadeusz Dołęga-Mostowicz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Akuniova, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1939[1] (41 տարեկան) կամ սեպտեմբերի 22, 1939[4] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Կուտի, Կոսովոյի պովետ, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սցենարիստ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Նիկոդիմ Դիզմայի կարիերան և Znachor? |
Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ Վիքիդարանում | |
Tadeusz Dołęga-Mostowicz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹադեուշի հայրը՝ Ստեֆանը, կալվածք էր վարձակալել, որտեղ վարում էր օրինակելի տնտեսությունը, որը շրջակայքում համարվում էր լավերից։ Թադեուշի մանկությունն անցել է բարեկեցիկ ու հանգիստ։ Միջավայրը, որտեղ ապրել է, արտացոլվել է իր հիմնական ստեղծագործություններում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Գլուբոկոե քաղաք։ Գլուբոկոեի տունը գտնվում էր Կրակովի փողոցում։
Նախնական կրթությունն ստացել է տանը, ապա սովորել է Վիլենյան գիմնազիայում, որն ավարտել է 1915 թվականին։ Սովորելու տարիներին անդամակցել է ոչ լեգալ կազմակերպությունների։ Կիևի համալսարանում սովորելու ժամանակ անդամակցել է լեհական ռազմական կազմակերպության։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ 1919 թվականին կամավոր մտնում է լեհական բանակ, որտեղ ծառայում է մինչև 1922 թվականը։
1922 թվականից ապրում է Վարշավայում։ 1922-1926 թվականներին աշխատակցում, իսկ այնուհետև խմբագրում է «Rzecz Pospolita» թերթը։ Սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։ 1925 թվականից նույն թերթի էջերում սկսում են հայտնվել նրա գելիետոններն ու հոդվածները Т. М. ստորագրությամբ։ Նույն 1925 թվականներին ի հայտ են գալիս նրա պատմվածքները։ 1926 թվականից հանդես է գալիս նոր ծածկանունով՝ Դոլենգա։
Ակտիվորեն հանդես է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի դեմ, որի համար մեկ անգամ փողոցում ենթարկվել է հարձակման և դաժանաբար ծեծվել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռումինական սահմանի մոտ կազմակերպում է միլիցիա, որը իշխանության բացակայության պայմաններում պահպանում էր հասարակական կարգն ու Կուտի քաղաքի բնակիչների անվտանգությունը։ 1939 թվականին ողբերգական անհայտ հանգամանքներում ողբերգական մահ է ունենում։ Վարկածներից մեկի համաձայն ավանից հեռանալիս զոհվել է խորհրդային զինվորի կրակոցից։ Մյուս վարկածի համաձայն՝ զոհվել է Լվովի մոտ հեռահար կրակոցից։
Ստեղծագործործությունը
խմբագրելԳրել է լեհերեն։ Նրան ճանաչում է բերել իր առաջին վեպը՝ «Նիկոդիմ Դիզմայի կարիերան», որտեղ սուր սատիրայով ներկայացված է Լեհաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմի ժամանակ։ Վեպի գործողությունները տեղի են ունենաում Արևմտյան Բելառուսիայում։
Ստեղծագործությունները հայերեն
խմբագրել- Նիկոդիմ Դիզմայի կարիերան (վեպ), Ե., Հայաստան, 1970, 394 էջ։ Թարգմ.՝ Օլգա Սանահյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեուշ Դոլենգա-Մոստովիչ» հոդվածին։ |