Օթրիս (հուն․՝ όρος Όθρυς - oros Othrys, also Όθρη - Othri), լեռ Կենտրոնական Հունաստանում, Ֆիտիոտիսի հյուսիսարևելյան մասում և Մագնեսիայի հարավային մասում։ Ամենաբարձր կետը՝ Գերակովունին, տեղակայված Ֆիտիոտիսի և Մագնեսայի սահմանին, գտնվում է ծովի մակարդակիցից 1726 մետր բարձրության վրա[2]։ Բնակչության խտությունը լեռներում ցածր է, կան մի քանի փոքրիկ գյուղեր, ներառյալ Անավրան՝ հյուսիսարևելքում, Պալայկերասիան՝ հարավում, և Ներաիդան՝ հարավարևմուտքում։ Երկարությունը աևմուտքից արևելք 35 կիլոմետր է, իսկ լայնությունը հյուսիսից հարավ 25 կիլոմետր։ Պագասետիկոս ծովածոցը գտնվում է հյուսիսարևելքում, և Մալիակոս ծովածոցը գտնվում է հարավում։ Գերակովունի գագաթը գտնվում է 19 կիլոմետր Ալմիրոսից հարավ, 27 կիլոմետր հարավարևելք Լամիայից և 44 կիլոմետր հարավարևմուտք Վոլոսից։ Լեռան վերին հատվածները ժայռոտ են, իսկ ստորին հատվածներում կան անտառներ։ Ամբողջական տարածքը նաև անտառատափաստանային շրջան է։ Ապարի հիմնական աղբյուրը օֆիոլիթն է։

Օթրիս լեռ
Տեսակլեռնաշղթա և լեռ
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորPhthiotis Regional Unit? և Ստիլիդա
Մասն էՀունական դիցաբանություն
Բարձրությունը ծովի մակարդակից1726 մետր

Պատմություն խմբագրել

 
Օթրիս լեռը քարտեզի վրա

1991 թվականաի փետրվարի 5ին, Լոքհիդ ընկերության Լոքիդ C-130H ինքնքթիռը բախվեց լեռանը, որի արդյունքում մահացան 63 մարդ։

Առասպելաբանություն խմբագրել

Հունական առասպելաբանության մեջ Օթրիս լեռր Կռոնոսի և այլ Տիտանների հենակետն էր տասնամյա պատերազմի ժամանակ Օլիմպոսի աստվածների հետ հայտնի որպես Տիտանների ճակատամարտ։ Այն նաև ավագ սերնդի աստվածների՝ Հեստիայի, Դեմետրայի, Հերայի, Հադեսի և Պոսեյդոնի։ Այն հարձակման ենթարկվեց Օլիմպոսցիների կողմից, որոնց ղեկավարում էր Կռոնոսի որդի Զևսը։ Զևսը հետագայում գահըկեց արեց իր հորը և ստանձնեց ամբողջ երկնքի և երկրի իշխանությունը։

Այլ խմբագրել

  • «Օթրիս լեռ» անունով նավն՝ անվանվել է այս լեռան անունով։
  • Օթրիսը՝ Կարսերիի արտաքին հարթության առաջին մակարդակն է է, Փլեյնսքեյփ արշավի կարրգավորումներում "Dungeons & Dragons" խաղի համար։
  • Ռիք Ռիորդանի սերիաներում՝ Պերսի Ջեքսոնն ու օլիմպիականները, Օթրիս լեռը տեղափոխվել է Մարին շրջան, Կալիֆոռնիա Թամալփաիս լեռ, և և մասնակցում է պատմության մեջ, որպես ուրվական ամրոց, որը դանդաղ, բայց վստահորեն դառնում է ամուր, ինչպես որ Տիտաններն են ձեռք բերում ուժ։ Տիտան Ատլասը բանտարկված էր լեռան գագաթին՝ պահելու երկինքը, նորից երրորդ գրքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Oreivatein.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթրիս լեռ» հոդվածին։