Օզոդ Ամինովա
Օզոդ Ամինովա (տաջ.՝ Озод Аминзода, հոկտեմբերի 1, 1933, Խուջանդ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2009), տաջիկ և խորհրդային բանաստեղծուհի, մանկավարժ, խմբագիր։ Տաջիկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Խուջանդի պատվավոր քաղաքացի։
Օզոդ Ամինովա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1933 |
Ծննդավայր | Խուջանդ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 7, 2009 (75 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն Խմբագրել
Օզոդ Ամինովան ծնվել է բանաստեղծ և երաժիշտ Մուխիդդին Ամինովի ընտանիքում։ 1958 թվականին ավարտել է Լենինաբադի Ս. Կիրովի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Մինչև 1970 թվականը Լենինաբադի դպրոցներում դասավանդել է տաջիկերեն և գրականություն։ Եղել է Տաջիկստանի գրողների միության անդամ (1965 թվականից), 1970 թվականից` ԽՄԿԿ անդամ։
1971-1990 թվականներին եղել է «Ҳққққати Інінінок» քաղաքային թերթի խմբագիր։ Ավելի ուշ դարձել է Տաջիկստանի գրողների միության տեղական մասնաճյուղի աշխատակից։ Ղեկավարել է տեղական մշակութային հիմնադրամը։ ԽՍՀՄ գրողների պատվիրակությունների կազմում այցելել է խորհրդային շատ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ, այդ թվում` Ֆրանսիա, Արևելյան Գերմանիա, Բուլղարիա, Սաուդյան Արաբիա և Իրան։
Ստեղծագործություն Խմբագրել
Օզոդ Ամինովան սկսեկ է հրատարակել իր աշխատանքները 1950-ականների կեսերից։ Բանաստեղծությունների հիմնական թեման հայրենասիրությունն էր, սերը, հավատարմությունը և խորհրդային կանանց ազատությունը[1]։
Գրական կեղծանունն էր Օզոդ։
Ընտրյալ ժողովածուներ Խմբագրել
- «Առաջին տողերը» (1965)
- «Քո մասին խորհելիս» (1971)
- «Զգոն աչք» (1975)
- «Այցելություն ընկերներին»
- «Կանաչ զարդ»
- «Մորը գովերգելիս» (1981)
- «Ես նույնպես տեղեկացա» (1981)
- «Ծաղկեփունջ» (1984)
Պարգևներ Խմբագրել
- Տաջիկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Տաջիկստանի Լենինյան Կոմերիտմիության մրցանակ (1982)
- Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
- Խուջանդի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Адибони Тоҷикистон (маълумотномаи мухтасари шарҳиҳолӣ)./Таҳия ва танзими Асрори Сомонӣ ва Маҷид Салим. – Душанбе, «Адиб», 2014, – с. 38 ISBN 978-99947-2-379-9.
Արտաքին հղումներ Խմբագրել
- "Prominent Tajik figures of the 20th century". Archived 2017-11-10 at the Wayback Machine.