Օդ (գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օդ (այլ կիրառումներ)
Օդ (ֆր․` Aude), գավառ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է գետից։ Նախկինում եղել է Լանգեդոկ գավառի մաս։ Գտնվում է Միջերկրական ծովի և Պիրենեյան լեռների միջև։
Օդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտին կազմավորված առաջին 83 գավառներից մեկն է։
- Օդ գավառի կարգային թիվն է` 11։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Գավառ | ||||
Մտնում է | Լանգեդոկ-Ռուսիլյոն | ||||
Վարչկենտրոն | Կարկասոն | ||||
Ամենաբարձր կետ | Մադրեսի նկար | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2009) | 353 980 | ||||
Խտություն | 58 | ||||
Տարածք | 6 139 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Արյեժ, Արևելյան Պիրենեյներ, Վերին Գարոն, Թարն և Էրո | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-11 | ||||
Անվանված է | Aude? | ||||
cg11.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Պատմություն
խմբագրելՆախապատմություն
խմբագրելԳավառի տարածքում հայտնաբերվել են նախամարդու հետքեր՝ կացնի և գործիքների նմանվող իրերի տեսքով։ Ամենահետաքրքիր հայտնաբերությունը, սակայն, եղել է Տոտավելի մոտ Անրի դը Լյումլեի գտած գանգը[1] Սա ևրոպայում հայտնի ամենահին գանգն է և թվագրվում է մեզնից 450 000 տարի առաջվա թվականով։ Հավանական է, որ տոտավելցի մարդն ապրել է այս ամբողջ տարածաշրջանում։
Հռոմի ժամանակաշրջան
խմբագրելՀռոմեացիները Դոմիցիոս Ահենոբարբոսի գլխավորությամբ մ.թ. 118 թվականին հիմնավորվեցին այստեղ։ Տեղանքն ուներ կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ գտնվում էր Հին Հռովմի երկու՝ աքվիտանական և դոմիցիանական ճանապարհների հատման տեղում, ինչպես նաև, կարևոր էր ծովին մոտ և Օդ գետի ակունքում գտնվելը։
Համարյա երկու հարյուրամյակների ընթացքում այստեղ տիրում էր խաղաղությունը և տնտեսական վերելքը։
435 թ. երկիր ներխուժեցին վեստգոթերը, այն ժամանակ, երբ Փլավիոս Էցիոսն զբաղված էր Գալիայից ներս թափանցած ավազակ բագաուդներին ճնշելով։ 507 թ. Քլոդվիգ I-ի հաղթանակը թույլ տվեց, որ նվաճի Թուլուզը և Աքվիտանիան։ Սակայն նա չկարողացավ վերանվաճել Օդի տարածքը, որը մնացել էր վեստգոթերի ձեռքերին, շնորհիվ օստգոթերի թագավորի օգնության, ում զորքերը 508 թ. ջախջախեցին Քլոդվիգի որդուն։
-
Կարկասոնում պատրաստված «կասուլե» ճաշատեսակը։
-
Ռելիեֆային քարտեզը՝ մի քանի կարևոր քաղաքներով։
- Օդի տարածքում է ծնվել և ապրել քրիստոնյա նահատակ Սուրբ Սեբաստյանը (3-րդ դարում)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Discovery made in July 1971 Տե'ս Տոտավելի կայքը Արխիվացված 2009-03-07 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-01-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդ (գավառ)» հոդվածին։ |