Օդեսայի ակադեմիական դրամատիկական թատրոն

Օդեսայի ակադեմիական դրամատիկական թատրոն (ուկրաիներեն՝ Одеський обласний академічний драматичний театр), դրամատիկական թատրոն Օդեսա քաղաքում։

Օդեսայի ակադեմիական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն և շենք
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըՕդեսա
Հիմնադրման ամսաթիվ1875
Կայքacademteatr.od.ua
 Odesa Oblast Academic Drama Theater Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն

խմբագրել

Թատրոնը կառուցվել է 1874 թվականին Ա. Ս. Վելիկանովի կողմից։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել Ն. Կ. Միոսլավսկիի թատերախումբը, այդ ժամանակ թատրոնը Վելիկանովի թատրոն անվանումն էր կրում։ 1875 թվականին թատրոնը վաճառվել է Ֆ. Ռաֆալովիչին։ Նա թատրոնը վերանվանել է «Ռուսական թատրոն»[1]։

Թատրոնը դարձավ վայր թափառական թատերախմբերի համար։ Այստեղ բեմադրում են օպերային և օպերետային ներկայացումներ։ Թատրոնի բեմին դուրս են եկել Սառա Բեռնարը, Էլեոնորա Դուզեն, Ժան Մունե-Մյուլլին,Մարիա Զանկովեցկայան,Պանաս Սակսագանսկին, Մարկ Կրոպիվնիցկին, Բենուա Կոկլենը, Մարիա Սավենը, Վլադիմիր Դավիդովը[1]։

1926 թվականի սկսվեց վերանվանվեց դառնալով՝ Օդեսայի ռուսական դրամատիկական թատրոն[2]։ 1927 թվականին թատրոնը կոչվել է Անդրեյ Վ. Իվանովի անունով, որը Օեսայի Գուբիսպոլկոմի նախագահն էր[1]։

Տարբեր տարիներ աստեղ բեմադրվել են ներկայացումներ և թատրոնը ղեկավարել են՝ Յակով Ռուբինը, Ալեկսեյ Գրիպիչը, Ավրաամ Տրեպլերը, Ալեկսանդր Սոլոմարսկին, Վլադիմիր Բորտկո ավագը, Վիկտոր Տերենյեվը, Կոնստանտին Չերնյադեվը, Վիկտոր Ստրիժովը, Էդուարդ Միտնիցկին, Բ. Վ. Սապեգին, Ալեքսանդր Դզեկուն, Կ.Ս. Չերնյադևը և շատ ուրիշներ[1][2]։

Տարբեր տարիներ թատրոնում խաղացել են Միխայիլ Աստանգովը, Բորիս Իլյին, Դ. Վ. Զերկալովան, Ն. Վ. Կոմիսսաովը և շատ ուրիշ հայտնի դերասաններ։

Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Օդեսայի բռնազավթման տարիներին թատրոնը, որը ստացել էր «Վասիլի Վրոնսկոյի ռուսական թատրոն» անվանումը (նոր տիրոջ անունով, որը մինչև հեղափոխություն դերասան է եղել և խաղացել է հենց այդ թատրոնում), շարունակում էր աշխատել և բացվելով 1942 թվականի ապրիլի 16-ին բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր» ստեղծագործությունը։ Թատրոնում գլխավոր ռեժիսոր աշխատել է Գ. Շտոլցը։ Խմբում խաղացել է 45 դերասան, իսկ թատրոնոմ աշխատել է 25 հոգանոց տեխնիկական անձնակազմ։ Երկու տարվա աշխատանքային օկուպացիաների ընթացքում թատրոնում բեմադրվել են «Բալենու այգին», Արցիբաշևի «Վայրենու օրենքը», «Լավ կարված ֆրակ» Յ․ Տայֆունլենգիելա։ Հանրաճանաչ էստրադայի երգիչ Պյոտր Լեշենկոն իր առաջին համերգը Օդեսսայում տվել հեն այդ թատրոնում 1942 թվականի մայիսի 20-ին։

Թատերախումբը

խմբագրել

1973 թվականին թատերախումբը բաղկացած էր՝ Ս. Մ. Պրոստյակովից, Վելիչկոից, Բորիս Զայդենբերգից, Է. Ա. Կոտով, Լ. Ի. Մերշիից, Մ. Նաումցևից, Գ. Ի. Նոժենկոյից, Լ. Ֆ. Պոլյակովայից։

Թատրոնի շենքի պատմությունը

խմբագրել

Թատրոնի շենքը կառուցվել է 1873-1874 թվականներին նախկին հացահատիկային պահեստի տեղում։ Շենքի ճարտարապետը եղել է Օդեսայի հայտնի ճարտարապետ Ֆ. Վ. Գոնսիովսկին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «ОДЕССКИЙ АКАДЕМИЧЕСКИЙ РУССКИЙ ДРАМАТИЧЕСКИЙ ТЕАТР ИСТОРИЧЕСКАЯ СПРАВКА». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X (стр. 331)

Գրականություն

խմբագրել