Հուբերտ Ադեդեջի Օգունդե, բանասիրական գիտությունների դոկտոր (մայիսի 31, 1916(1916-05-31), Նիգերիա - ապրիլի 4, 1990(1990-04-04), Լոնդոն, Միացյալ Թագավորություն) նիգերիացի դերասան, դրամատուրգ, թատերական մենեջեր և երաժիշտ, ով 1945 թվականին հիմնադրել է առաջին ժամանակակից պրոֆեսիոնալ թատերական կազմակերպությունը Նիգերիայում՝ the African Music Research Party։

Հուբերտ Օգունդե
Ծնվել էմայիսի 31, 1916(1916-05-31)
ԾննդավայրՆիգերիա
Մահացել էապրիլի 4, 1990(1990-04-04) (73 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտություններդրող, դրամատուրգ, դերասան, թատերական ռեժիսոր և երաժիշտ
Ամուսին(ներ)Իդոու Ֆիլիպս

Հուբերտ Օգունդեն 1947-ին փոխել է անվանումը՝ Ogunde Theater Party-ի, և Ogunde Concert Party՝ 1950-ին։ Վերջապես 1960-ին նա փոխել է այն Ogunde Theater-ի, որը պահպանվել է մինչ իր մահը՝ 1990 թվականը։ Նա նկարագրվում էր որպես «Նիգերիական թատրոնի հայր կամ Յորուբայի ժամանակակից թատրոնի հայր»[1]։

Իր բեմական կարիերայի ընթացքում նա գրել է ավելի քան 50 պիեսներ[2], որոնց մեծ մասը ներառում են դրամատիկ գործողություններ, պարեր և երաժշտություն, պատմությամբ, որն արտացոլում է այդ ժամանակաշրջանի քաղաքական և սոցիալական իրողությունները[3]։ Նրա առաջին բեմադրությունը եկեղեցու կողմից ֆինանսավորվող «Դրախտային այգի» պիեսն էր։ Պրեմիերան կայացել էր Լագոս քաղաքի Գլովեր հուշահամալիրում 1944 թվականին։ Դրա հաջողությունը ոգեշնչեց նրան ավելի շատ պիեսներ բեմադրել, և շուտով նա թողեց իր աշխատանքը ոստիկանությունում՝ թատրոնում կարիերայի համար։

1940-ականներին նա թողարկել է մի քանի պիեսներ քաղաքական մեկնաբանություններով՝ «Վագրի կայսրությունը», «Գործադուլ և Սով և Հաց և Փամփուշտ»։ 1950-ականներին նա շրջագայել է Նիգերիայի տարբեր քաղաքներով՝ իր շրջիկ թատերախմբի հետ։1964 թվականին նա թողարկեց «Յորուբա Ռոնու» պիեսը,որը տարաձայնություններ է առաջացրել և զայրացրել շեֆ Ակինտոլային՝ Արևմտյան շրջանի վարչապետին։

Արդյունքում Օգունդե թատրոնը 2 տարով արգելվեց Նիգերիայի Արևմտյան շրջանում։ Այս արգելքը չեղյալ հայտարարվեց միայն նոր ռազմական կառավարություն փոխգնդապետ Ֆ. Ա. Ֆաջույիի կողմից 1966 թվականի փետրվարի 4-ին։

1970-ական թվականների վերջին Յորուբայի երկու նորարարական լիամետրաժ ֆիլմերը՝ «Իջա Օմինիրա»-ի և «Աջանի Օգուն»-ի հաջողությունները ոգեշնչեցին Օգունդեին 1979 թվականին ստեղծելու իր առաջին ցելուլոիդ ֆիլմը՝ «Այե»-ն։ Հետագայում Յորուբական միստիցիզմի ազդեցությամբ նա թողարկեց «Ջայեսիմի», «Նտենիայի Արոպին» և «Այանմո» լիամետրաժ ֆիլմերը։

Օգունդեն նկարահանվել է «Միստր Ջոնսոն»[1] 1990 թվականի ֆիլմում, որում նկարահանվել է նաև Փիրս Բրոսնանը։ Ֆիլմը նկարահանվել է Նիգերիայում ՝ Տորոյի նկարահանման հրապարակում, Բաուչիի մոտ։

Վաղ կյանք խմբագրել

Օգունդեն ծնվել է Նիգերիայի Օգուն նահանգում, Իջեբու Օդեից ոչ հեռու, Օսոսայում[4], Երեմիա Դեյնբոյի և Յունիս Օվոտուսան Օգունդեի ընտանիքում։ Նրա հայրը բապտիստական հովիվ էր, իսկ մայրական պապը եղել է Իֆայի՝ աֆրիկյան ավանդական կրոնի քահանան։ Օգունդեն կարճ ժամանակով ապրել է իր պապիկի շրջակայքում  և ենթարկվել Իֆիի, Օգունի  և շատ այլ ավանդական կրոնական կազմակերպությունների[5]։ Նրա դաստիարակության վրա ազդեցություն ունեցավ ինչպես Յորուբայի քրիստոնեական, այնպես էլ ավանդական կրոնը։ Նա կրթություն է ստացել 1925-1932 թվականներին, հաճախել է Սուրբ Հովհաննեսի դպրոց՝ Օսոսայում, (1925-28), Սուրբ Պետրոսի դպրոց՝ Ֆաաջիում, Լագոս, (1928-30) և Վասիմիի աֆրիկյան դպրոց, (1931-32)[5]։

Նրա առաջին շփումը կատարողական արվեստի հետ տեղի է ունեցել որպես Էգուն Ալարինջոյի անդամ տարրական դպրոցում սովորելու ժամանակ։ Կրթության ավարտից հետո նա աշխատել է որպես ուսուցիչ Սուրբ Հովհաննեսի դպրոցում, ինչպես նաև եղել է եկեղեցու խմբավար և երգեհոնահար։

Ավելի ուշ նա ծառայության է անցել Նիգերիայի ոստիկանությունում՝ 1941 թվականի մարտին Իբադանում[6]։ 1943 թվականին ոստիկանությունը նրան ուղարկել է Դենթոնի ոստիկանական բաժանմունք, Եբուտե ՄԵտտայում,որտեղ նա միացել է աֆրիկյան եկեղեցուն՝ Տիրոջ եկեղեցուն (Ալադուրա)։ Լագոսում, 1945 թվականին ստեղծել է սիրողական դրամատիկական խումբ՝ աֆրիկյան երաժշտական հետազոտական կուսակցություն։

Ինչպես իր թատերական ժամանակակիցներից շատերինը, ինչպիսիք են Ա. Բ. Դավիթը, Պ. Ա. Դավոդուն, Լայենին և Գ.Թ. Օնիմոլեն, նրա թատերական կարիերան ևս սկսվել է եկեղեցու հովանու ներքո։ 1944 թվականին նա Գ. Բ. Կույինուի հետ համատեղ հիմնադրել է իր առաջին ժողովրդական օպերան՝ «Եդեմի պարտեզը և Աստծո գահը»[1] պատվիրված Լագոսում հիմնված Տիրոջ եկեղեցու (Ալադուրա) կողմից, որը հիմնադրել էր Յոսիա Օսիտելուն։ Ներկայացումը կայացավ եկեղեցու կառուցման հիմնադրամին ներդրում կատարելու համար։

Ժողովրդական օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Գլովեր հուշահամալիրի դահլիճում՝ արարողության նախագահ դոկտոր Ննամդի Ազիկիվեի մասնակցությամբ[7]։ Պիեսը ներառում է ռեալիզմ և դրամատիկ գործողություն կատարողների դերասանական խաղում, պարում և երգում, առանձնացնելով այն սովորական տեղական օդային օպերայից, որոնք այդ ժամանակ գերակշռում էին Յորուբալենդում[8]։ Դա նորամուծություն էր, որը նպաստեց նրա հաջողությանը։

Աբեկոուտայի Ալակեի խնդրանքով Օգունդեն «Ակե» հարյուրամյա դահլիճում կատարեց «Եդեմի պարտեզը»։ Պիեսի հաջողությունից ոգեշնչված նա սկսեց գրել ավելի շատ օպերաներ։ Նա գրել և համատեղ ղեկավարել է կրոնական թեմաներով 3 պիեսներ․ «Աֆրիկան և Աստված» (1944), ազգային օպերա,որը լի էր Յորուբի մշակութային թեմաներով, որոնք գոյություն չունեին Եդեմի պարտեզում՝ «Իսրայելը Եգիպտոսում» (1945), և «Նաբուգոդոնոսորի թագավորությունը և Բելազազարի տոնը» (1945)։ 1946-ին նա թողել է իր պաշտոնը ոստիկանությունում, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ դրամատուրգ։

Կարիերա խմբագրել

Բեմական կարիերայի սկիզբ՝ ազգային օպերաներ խմբագրել

Ինչպես արդեն ասվել է, Օգունդեի Աֆրիկյան երաժշտության ուսումնասիրման հետազոտական խումբը, որը հիմնադրվել է 1945 թվականին[9]։ Յորուբալենդում առաջին ժամանակակից պրոֆեսիոնալ թատերական խումբն էր։ Նախորդ կատարողական խմբերը Alarinjo անունով դիմակավորված թատերախմբեր էին, որոնք կախված էին դատարանի կամ եկեղեցու աջակցությունից, և որոնք աճել են ժողովրդականության մեջ բերանացի խոսքի արդյունքում[9]։ Օգունդեն առանձնացրել է իր խումբը օգտագործելով գովազդային մեթոդները, ինչպիսիք են գովազդն ու պաստառները, ինչպես նաև Alarinjo-ի կատարողների կողմից օգտագործվող կլոր բեմը փոխելով նախաբեմի։ Բացի այդ նա իր պիեսներում ներկայացնում էր դրամատիկ գործողություն և ռեալիզմ, կախված հանդիսատեսից՝ կոմերցիոն աջակցության համար։ Այս կերպով Օգունդեն սկսեց Նիգերիայում ժամանակակից պրոֆեսիոնալ թատրոնի զարգացումը՝ շարժում,որի մեջ նա մնում է ամենաազդեցիկ դերակատարը[10]։

Ոստիականական հսկիչի աշխատանքը թողնելուց հետո Օգունդեն իր նախկին ուշադրությունից հեռացրեց կրոնական թեմաները և սկսեց գրել պիեսներ, որոնք ազգայնական էին և հակագաղութատիրական իրենց աշխարհայացքով, ինչը Լագոսում քառասունականներին տենդենցային էր[7]։ Այս ընթացքում իր հին օպերաներից շատերը համահեղինակվեցին Գ. Կույինուի կողմից։

1945-ի սկզբին նա թողարկել է «Ավելի վատ, քան հանցանքը» քաղաքական ներկայացումը, որը հագեցած էր յորուբական պարով և հին ժողովրդական երգերով։ Ինչպես նրա վաղ պիեսների մեծ մասինը, պրեմիերան կայացել է Լագոս քաղաքի Գլովեր հուշահամալիրում:Այդ նույն տարում՝ ավելի ուշ, նա գրեց «Սև անտառը և ճանապարհորդությունը դեպի դրախտ»՝ երկու Յորուբական օպերա, որոնք նույնպես բարելավեցին իր յորուբական ավանդական բանահյուսության կիրառումը։ Վերջինս նույնպես քրիստոնեական ուժեղ ազդեցություն ուներ։ 1945-ի նոյեմբերին՝ դրդված Միքայել Իմուդուի գլխավորած արհմիությունների համընդհանուր գործադուլի իրադարձություններից, նա գրել է «Գործադուլ և սով» պիեսը՝ ի պաշտպանություն աշխատավորների։ 1946 թվականին նա գրել և թողարկել է «Վագրի կայսրությունը»։ «Վագրի կայսրությունը», որի պրեմիերան տեղի է ունեցել 1946 թվականի մարտի 4-ին, արտադրվել է Աֆրիկյան երաժշտության հետազոտական խմբի կողմից և ներառել է Օգունդեին, Բեատրիս Օյեդեին և Աբիկե Տայվոյին։ Պիեսի գովազդը Օգունդեի «վճարովի դերասանուհիներ» կոչի արդյունքն էր։ Սա Յորուբայի թատրոնում առաջին դեպքն էր, երբ կանանց խնդրեցին մասնակցել ներկայացմանը որպես պրոֆեսիոնալ դերասաններ։ «Վագրի կայսրությունը» հարձակում էր գաղութատիրության վրա։ Այն հաջորդեց «Վագրի կայսրությունը՝ խավարով ու լույսով»-ին։

Ավելի ուշ՝ 1946 թվականին, նա ստեղծեց «Սատանայի փողը»՝ աֆրիկյան պատմություն մի մարդու մասին, ով չար ոգով պայմանագիր է կնքել հարստանալու համար:Ժողովրդական օպերան հաջողված էր և ուներ քսանչորս, զգեստներ կրող, դերասանների հավաքածու։ Հերբերտ Մաքոլեյի մահից հետո նա գրել է «Հերբերտ Մաքոլեյ» օպերան՝ ի հիշատակ 1946 թվականին մահացած ազգայնականի կյանքի։ Այնուհետև՝ 1947 թվականին, նա թողարկեց քաղաքական թեմայով մեկ այլ պիես՝ «Դեպի ազատություն»։ Մինչ 1948 թվականը Օգունդեի պիեսները բեմադրվում էին Լագոսում և երբեմն Աբեոկուտայում, սակայն նրա աճող հայտնիությունը Արևմտյան Նիգերիայի այլ գավառներում ստիպում էր նրան մտածել իր թատերախմբի հետ այլ քաղաքներ մեկնելու մասին։

1948-ին նա իր խմբի հետ շրջագայեց Արևմտյան Նիգերիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ կանգառներ Աբեոկուտայում, Իբադանում, Օյոյում, Էդեում և Օգբոմոշոյում[11]։ Երբ ուղևորվեց դեպի հյուսիս իր շրջագայությանը, ոստիկանության հետ երկու լուրջ բախում ունեցավ «Ավելի վատ, քան հանցանքը» և «Վագրի կայսրություն» պիեսների քաղաքական բովանդակության պատճառով։ Նրա առաջին շրջագայությունը Նիգերիայից դուրս լավ չընդունվեց գանացի հանդիսատեսի կողմից, հիմնականում այն պատճառով, որ նրանք չէին հասկանում Յորուբայի լեզուն, և Օգունդեն անտեսում էր մարդկանց ճաշակները։ Օգունդեն այնուհետև գրեց իր առաջին երգիծանքը՝ «Մարդկային մակաբույծները», Ասո էբիի մոլության մասին (սոցիալական մշակույթ, որը խրախուսում է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց գնել ամենաթանկ նյութերը սոցիալական հավաքույթների համար)։ «Այս սովորույթը շատ չարաշահումների պատճառ է դարձել այն պատճառով, որ ամուսնությունների և թաղման արարողության դեպքերը այնքան հաճախ են տեղի ունենում, որ ընկերները կարող են ձեզ խնդրել գնել «Ասո Էբի» տարեկան ավելի քան տասն անգամ»։ «Մարդկային մակաբույծները» ծաղրում էին Լագոսի աշխարհիկ հասարակությանը, սակայն նրանցից շատերը Օգունդեի հովանավորներն էին[12]։ Մոտավորապես այն ժամանակ, երբ նա գրում էր «Մարդկային մակաբույծները», նա առաջին հերթին փոխեց իր թատերախմբի անունը՝ դարձնելով Ogunde Theatre Party: Այս շրջանի Օգունդեի պիեսները ժողովրդական օպերաներ էին, որոնցում դերասանները բեմում երգում էին իրենց տողերը՝ սահմանափակ երկխոսությամբ։

1947 թվականին Օգունդեն և Ադեսուվան՝ նրա կինը և հաճախակի խաղացողը, մեկնում են Լոնդոն՝ Անգլիայում իր շոուների առաջմղման համար թատերական գործակալների հետ կապեր հաստատելու համար։ Բանակցություններն արդյունավետ չէին, բայց Լոնդոնում գտնվելու ընթացքում նրանք հնարավորություն ունեցան վալսի և չեչոտկայի դասընթացների գնալ։ Իր ավելի ուշ օպերաներում նա սինքրետացրեց վալսը ավանդական «Բատակոտո» պարի և թեփ պարը՝ ավանդական «Էպա» պարի հետ[13]։

1950-1960-ականներ խմբագրել

1950 թվականին Օգունդեն շարունակեց քաղաքական ենթատեքստով պիեսներ գրել։ «Հացն ու փամփուշտը», որն առաջին անգամ բեմադրվել է 1950 թվականին, պիես է Էնուգուայում հանքափորների գործադուլի մասին, որի հետևանքով այդ տարի սպանվել է քսաներկու մարդ։ Հյուսիսային Նիգերիայում պիեսի ներկայացումը սահմանափակվում էր որոշակի տարածքներով՝ հրահրիչ երկխոսության մեղադրանքների պատճառով[14]։ Հենց այդ ժամանակ էր, որ Օգունդեն անգլերենը մտցրեց իր պիեսների երկխոսության մեջ։ 1950 թվականի հունվարին նա բեմադրեց իր 1945 թվականի «Սև անտառ» պիեսի վերարտադրությունը՝ վերախմբավորելով պիեսը ներկայացնելու անգլերեն և յորուբա երկխոսություն։ Ներկայացված աֆրիկյան երաժշտությունը ստեղծվել էր ինչպես արևմտյան, այնպես էլ աֆրիկյան գործիքներով։ Վերարտադրված «Սև անտառ» և «Հաց և փամփուշտ»-ը փոխեցին նրա դրամայի ոճը՝ յորուբական ժողովրդական օպերայից մինչև իմպրովիզացիոն թատրոն, որտեղ ընթանում է երկխոսություն[15]։

Այնուհետև Օգունդեն մի շարք պիեսներ է թողարկել երկխոսություններով, որոնք կամ արտասանվել են, կամ երգել։ Նա 1951 թվականին թողարկեց իսլամական բարոյագիտական վիպակը՝ «Իմ սիրելի Ֆաթիմա»։ Նա դրանց հաջորդեց երեք իրավիճակային կատակերգություններով՝ «Պորտմանտոյի կին» (1952), «Մուրացկանի սերը» (1952) և «Արքայադուստր Յայա» (1953)։

1955 թվականին նրա թատրոնը մեկնում է Հյուսիսային Նիգերիայի շրջագայության, որը ներառում էր ներկայացումներ Կանո քաղաքի Colonial հյուրանոցում:Այդ ընթացքում Օգունդեն դադարել էր գրել այնքան հաճախ, որքան գրում էր, որպեսզի կարողանա ծանր ուղևորություններ կատարել երկրի տարբեր անկյուններում։ Ogunde Theatre Party-ն հետագայում վերածվեց շրջիկ թատերական խմբի։ Նա նաև խմբի անունը փոխեց՝ Ogunde Theatre Party-ից Ogunde Concert Party, 1950 թվականին։

1964 թվականին նա բեմադրել է երկու կարևոր պիես՝ «Յորուբա Ռոնու» և «Օտիտոկորո»։ Դրանք երկուսն էլ խոսում էին Արևմտյան Նիգերիայի քաղաքական իրադարձությունների մասին, իրադարձություններ, որոնք հանգեցրին արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը 1963 թվականին:Նա ժողովրդական օպերայի դրամատուրգներից ամենաակնառուն էր։ Նա Յորուբայում գրել է ավելի քան 40 օպերա։ Նրա «Յորուբա Ռոնու» (կամ «Յորուբան մտածում է») պիեսը երգիծական պատմություն էր այն պայքարի մասին, որը 1960-ականներին հետապնդում էր Յորուբալենդին։ Պիեսի գլխավոր հերոսը՝ Օբա Ֆիվաջոյեն, դավաճանվում է իր տեղակալի կողմից։ Նա հանձնվում է իր թշնամու՝ Յեյե-Իլոբայի ձեռքը, ինչը հանգեցնում է իր և իր երկու քաղաքական դաշնակիցների բանտարկման։ Այնուհետև պատգամավորը գահ է բարձրանում և իշխում որպես բռնակալ, նախքան ժողովրդի կողմից վերջնականապես սպանվելը։

Պիեսը բեմադրվել է Էգբե Օմո Օլոֆինի հանդիպման ժամանակ՝ ՆԱԴԿ առաջնորդների ներկայությամբ, ինչպիսիք են Ակինտոլան։ Ներկայացման ընթացքում Ակինտոլան և մի քանի ուրիշներ հեռացան՝ զգալով, որ դա նուրբ հարձակում էր իրենց դերի վրա Արևմտյան տարածաշրջանի ճգնաժամում։ Արդյունքում այն երկու տարով (1964-1966) արգելվեց Արևմտյան Նիգերիայում, սակայն մեծ հաջողությամբ բեմադրվեց երկրի այլ մասերում։

1960-ականներին Արևմտյան Նիգերիայի հեռուստատեսության (WNTV) հայտնվելը Օգունդեին հնարավորություն տվեց կապ հաստատել իր լսարանի հետ՝ առանց ճամփորդելու։ Նա բեմադրեց իր «Այանմո» և «Մայր Էկո» պիեսները հեռուստատեսային լսարանի համար[11]։

Օգունդեն Մոնթրեալում կայացած Expo 67 ցուցահանդեսին Նիգերիայի ներկայացուցիչն էր։ Նիգերիա վերադառնալու ճանապարհին նա կանգ էր առել Նյու Յորքում և ելույթ ունեցել Հարլեմի «Ապոլլո» թատրոնում։

Ցելուլոիդային տարիներ խմբագրել

1970-ական թվականների վերջին, կինոռեժիսոր Օլա Բալոգունը Յորուբայի մասին երկու հաջողված ֆիլմ է նկարահանել։ Առաջինը՝ «Աջանի օգուն»-ը, համատեղ բեմադրվել է դերասան Ադե Լավի հետ։ Օգունդեն որոշեց միանալ թրենդին:Նա հրավիրեց Օլա Բալոգունին բեմադրելու «Այե»-ն՝ իր բեմական ներկայացումներից մեկի ադապտացիային։ Օգունդեն ընտրեց պիեսը մասամբ, քանի որ իր ելույթների ընթացքում այն գրավել է բազմությունը[3]։ Ի տարբերություն բեմական գործողության, ֆիլմը նկարահանվել է այնպես, որ թույլ տրվի շարունակել։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1979 թվականին, և մեկ տարվա ընթացքում այն ետ է բերել իր ծախսերը[3]։ Այեն ուսումնասիրում էր յորուբայական առեղծվածը, կախարդության հարցը և լույսի և խավարի ավանդական պատկերացումները[2]։

Ֆիլմը ֆինանսավորելու համար Օգունդեն վաճառեց իր ունեցվածքի մի մասը[11]։ Օգունդեի հաջորդ ֆիլմը «Յայեսինմին» էր, որը Այեի շարունակությունն էր, գրված Օյգունդեի և Ֆրեդի Գուդիի կողմից։ Նրա երրորդ ֆիլմը Aropin N'Tenia-ն էր՝ բեմադրության ներկայացման մեկ այլ ադապտացիա, որի պրեմիերան կայացել էր 1964 թվականին։ Ֆիլմում ավելի քիչ առեղծվածային կերպարներ կային, քան նրանցում,որոնք նրան նախորդում էին[12]։ Օգունդեն առանց որևէ բացառության միջոցներ է տրամադրել իր բոլոր ֆիլմերի արտադրության համար։ Նրա չորրորդ ֆիլմը «Այանմո»-ն էր, որն ի սկզբանե ադապտացված էր պիեսից, որը նվիրված էր նախկինում մահացած կնոջը՝ Ադեշևային։

1982 թվականին Օգունդեն ստեղծեց կինո գյուղ իր հայրենի Օսոսա քաղաքում, որը ծառայելու էր որպես ֆիլմերի նկարահանման ստուդիա։ Նրա վերջին երկու ֆիլմերը՝ Արոպին Էնթենիան և Այանմոն, նկարահանվել են Օգունդե կինո-գյուղում։

Երաժշտական ալբոմներ խմբագրել

Իր կարիերայի ընթացքում Օգունդեն թողարկել է բազմաթիվ երաժշտական ալբոմներ։ Նրա տարբերակիչ ձայնը նշանավորեց այս ալբոմների երգերը, որոնք, ինպես և նրա պիեսներն ու ֆիլմերը, ցուցադրում էին յորուբայական էթնոսի իմացությունը[12]։ Ալբոմները ներառում էին Էկունա Օնիվոգբեն (մարդկային խղճի մասին), Անիմոտոն (մոտոցիկլավարների մասին) և Ադեշևը (նրա կնոջ կորստի և այլ աստեղության մասին, որոնք զոհվել են ողբերգական վթարի հետևանքով)։ Նրա ալբոմներից ամենահայտնին Յորուբա Ռոնուն է՝ համանուն պիեսի սաունդթրեքը[12]։ Նա իր ստեղծագործական կյանքում, որը ձգվում էր 1950-ականների վերջից մինչև 1988 թվականը ստեղծել է ավելի քան 90 երգ։ 1960-ական թվականներից սկսած նա յուրաքանչյուր պիեսի համար ստեղծեց սաունդթրեքի ալբոմ։

Օգունդեի կալվածքներ ու ազգային թատերախումբ խմբագրել

1986 թվականին Նիգերիայի կառավարությունը նրան հրավիրել էր ստեղծելու ազգային դրամատիկական թատերախումբ[13]։ Այս ընթացքում նա ներկայացրեց Նիգերիան Արվեստների համագործակցության փառատոնում՝ բեմադրելով «Destiny» անվանումը կրող ներկայացում (որը վերակազմակերպված Այանմո էր, որը նա թողարկել էր ավելի վաղ՝ 1970-ին)[13]։ Destiny-ն երեսուն պարողներով ներկայացում էր:Ներկայացման մեջ Օգունդեն ներառեց իր սիրելի պարային որոշ քայլեր՝ Իջո-Էլեխա (կամ ձկնորսների պարը), Ասան Ուբո-Իկպան Իբիբիո մշակույթից և Կվագ-հիրը Տիվլանդից։

Օգունդեն կալվածք էր հիմնել Օսոսայում։ Վայրը ծառայել է որպես ազգային թատերախմբի փորձերի կենտրոն մինչև նրա մահը՝ 1990 թվականը։

Անձնական կյանք և ժառանգություն խմբագրել

Օգունդեն ամուսնացել է տասից ավելի կանանց հետ և ունեցել շատ երեխաներ։ Օգունդե թատրոնը հիմնականում ընտանեկան բիզնես էր, և բոլոր կանայք և երեխաները ժամանակին մասնակցում էին ներկայացումներին։ Երեխաներից ոմանք դերասաններ և դերասանուհիներ էին, իսկ մյուսները՝ թմբկահարներ, երգիչներ և տոմսավաճառներ։ Իր բոլոր կանայք թատրոնի պատմության տարբեր կետերում բեմը կիսում էին ամուսնու հետ։

Օգունդե թատրոնի մենեջերը, որը նույնպես պատահաբար կանանցից մեկն էր, նախկին միսս Կլեմենտինա Օգունտիմիրինն էր։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես Ադեշևա Կլեմենտինա Օգունդե կամ Մայր Էկո` վերցնելով 1960-ականների համանուն պիեսից, որտեղ նա նկարահանվեց։ Նրա մյուս կանայք էին Իբիսոմի Օգունդեն, Ռիսիկատ Օգունդեն և Էմիլի Քեհինդե Օլուկոգա-Օգունդեն։

Օգունդեն դարձավ Յորուբայի ցելյուլոիդ ֆիլմերի առաջատար պրոդյուսերը՝ J'ayesinmi (Թող աշխարհը հանգստանա) և Aiye (Կյանք) ֆիլմերի հետքերով։ Նա «Պարոն Ջոնսոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ հիվանդ էր։ Օգունդեն մահացել է 1990 թվականի ապրիլի 4-ին, Լոնդոնի Քրոմվելի հիվանդանոցում՝ կարճատև հիվանդությունից հետո[16]։

Օգունդեի դիմանկարը կախված է Լագոսի Ժամանակակից արվեստի Ազգային պատկերասրահում[17]։

Իր կյանքի ընթացքում նա արժանացել է առաջնորդի տիտղոսի, ինչը նրան դարձրել է Յորուբայի ժողովրդի Օլոյա։

Աշխատանքներ խմբագրել

Պիեսներ խմբագրել

  • Եդեմի պարտեզը և Աստծո գահը (1944)
  • Աֆրիկան և Աստված (1944)
  • Իսրայելը Եգիպտոսում (1945)
  • Նաբուգոդոնոսորի թագավորությունը և Բելազազարի տոնը (1945)
  • Սոլոմոն թագավորը (1945)
  • Ավելի վատ, քան հանցագործությունը (1945)
  • Ճանապարհորդություն դեպի դրախտ (1945)
  • Սև անտառը (Իգբո Իրունմալե) (1945)
  • Գործադուլ և սով (1945)
  • Վագրի կայսրություն (1946)
  • Խավար և լույս (1946)
  • Պարոն Սատանայի փողը (Այինդե) (1946)
  • Հերբերտ Մաքոլեյ (1946)
  • Մարդկային մակաբույծներ (1946)
  • Դեպի ազատություն (1947)
  • Ճոճվող ջազը (1947)
  • Քոնն ընդմիշտ (Morenike) (1948)
  • Կես - կես (1949)
  • Ոսկե ափի մեղեդիները (1949)
  • Հաց և փամփուշտ (1950)
  • Իմ սիրելի Ֆաթիմա (1951)
  • Պորտմանտոյի կին (1952)
  • Մուրացկանի սերը (1952)
  • Խճուղու արծիվը (1953)
  • Արքայադուստր Յայա (1953)
  • Գյուղի հիվանդանոցը (Իլե Իվոսան) (1957)
  • Քնքուշ միլիոնատեր (Օլովո Օջիջի) (1958)
  • Միասնության երգեր (1960)
  • Յորուբա Ռոնու (1964)
  • Արոփին էնթենիա (1964)
  • Օթիտո Կորո (1964)
  • Ավո Միմո (1965)
  • Այըր Օլոկուն (1968)
  • Պահպանեք միակ Նիգերիան (1968)
  • Մայր Էկո (1968)
  • Օբանթա (1969)
  • Օգուն Պարի (1969)
  • Օ՜հ, Օգունդե (1969)
  • Էվե Նլա (1970)
  • Իվա գբեմի (1970)
  • Այանմո (1970)
  • Օնիմոթո (1971)
  • Կեհին Սոկուն (1971)
  • Աիյե (1972)
  • Էկուն Օնիվոգբե (1974)
  • Էվո Գբեջա (1975)
  • Մուրիտալա Մոհամեդ (1976)
  • Օրե Նիվոն (1976)
  • Նիգերիա (1977)
  • Իգբա թոդե (1977)
  • Օրիսա Էնլա (1977)

Ֆիլմեր խմբագրել

  • «Աիյե» (1980)
  • «Յայեսիմի» (1981)
  • «Արոփին» (1982)
  • «Այանմո» (1988)
  • «Պարոն Ջոնսոն»

Հեռուստատեսություն խմբագրել

  • Օգունդե` Թատրոնի մարդը - BBC (1983)[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 "Ogunde, Chief Hubert (1916–90)", in Martin Banham, Errol Hill, George Woodyard (eds), The Cambridge Guide to African and Caribbean Theatre, Cambridge University Press, 1994, p. 76.
  2. 2,0 2,1 Asobele, 2003, էջ 5
  3. 3,0 3,1 3,2 Balogun, Francoise (1987). The cinema in Nigeria. Enugu, Anambra State. էջեր 80–82.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Subair Mohammed, "Hubert Ogunde, father of Yoruba Theatre" Արխիվացված 24 Հունվար 2014 archive.today, Daily Newswatch.
  5. 5,0 5,1 Oduguwa, Adedara (2016 թ․ հուլիսի 16). «Hubert Ogunde: Nationalism and Retrospect». Nigerian Tribune. Ibadan.
  6. Clark, 1979, էջ xvii
  7. 7,0 7,1 Asobele, 2003, էջ 6
  8. Clark, 1979, էջ 7
  9. 9,0 9,1 Clark, 1979, էջ 4
  10. Clark, 1979, էջ 5
  11. 11,0 11,1 11,2 Asobele, 2003, էջ 7
  12. 12,0 12,1 12,2 12,3 Oguntayo, Ademola (1990 թ․ ապրիլի 23). «One Drama of a Life». African Concord. Lagos.
  13. 13,0 13,1 13,2 Ugolo, Chris (2001). «CELEBRATION AS AESTHETIC DEVICE IN CONTEMPORARY NIGERIAN DANCE PRODUCTIONS: HUBERT OGUNDE'S DESTINY AS EXAMPLE». Themes in Theatre. 6: 407–417.
  14. Clark, 1979, էջ 46
  15. Clark, 1979, էջ 47
  16. Bayo Adeyinka, "Hubert Ogunde: His Life, His Works, His Wives, A Prophecy And 10 Fascinating Things About Him", 29 March 2014.
  17. «NATIONAL GALLERY OF MODERN ART (NGMA), LAGOS:». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  18. , "Ogunde: Man of the Theatre", 23 May 2016.

Գրականություն խմբագրել

  • Clark, Ebun (1979). Hubert Ogunde: the making of Nigerian theatre. Oxford UNiversity Press.
  • Asobele, Timothy (2003). Yoruba cinema of Nigeria. Lagos: Upper Standard Publications.

Արտաքին հղումներ խմբագրել