Բաուչի (անգլ.՝ Bauchi , նախկինում՝ Յակոբա), քաղաք Նիգերիայի հյուսիս-արևելքում, Բաուչի նահանգի մայրաքաղաք, այդ նահանգում գտնվող Բաուչիի տեղական ինքնակառավարման տարածքի և Բաուչի ավանդական էմիրայության քաղաք։ Այն տեղակայված է ժոս սարահարթի հյուսիսային եզրին՝ 616 մ բարձրության վրա։ Տեղական ինքնակառավարման տարածքը զբաղեցնում է 3687 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 693 700 մարդ (2016)[1]։

Բաուչի
Տեսակքաղաք և Նիգերիայի տեղական ինքնակառավարման տարածք
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Նիգերիա
ՎարչատարածքԲաուչի նահանգ
ԲԾՄ616 մետր
Քարտեզ
Քարտեզ

Բաուչի նահանգն ունի քսան տեղական ինքնակառավարման տարածքներ. Բաուչի, Տաֆավա Բալևա , Դասս, Տորո, Բոգորո, Նինջի,Վարջի, Գանջուվա, Կիրֆի, Ալկալերի, Դարազո, Միսաու, Գայդե, Շիրա, Ջամաարե, Կատագամ, Իտաս/Գադաու, Զակի, Գամավա և Դամբան[2]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրել է Յակուբ իբն Դադին՝ Սոկոտո կայսրության միակ ոչ Ֆուլբե դրոշակակիրը։ Անունը կապված է Բաուշե կոչվող որսորդի հետ, որը Յակուբին խորհուրդ էր տվել քաղաք կառուցել Վարինջե լեռից արևմուտք։ Դրա դիմաց Յակուբը խոստացել էր իր քաղաքն անվանել որսորդի անունով։

Բալևա Աբուբաքար Տաֆավան թաղված է քաղաքում, մինչդեռ Յանկարի ազգային պարկը նահանգի մայրաքաղաքից գտնվում է 110 կմ հեռավորության վրա։ Քաղաքն ընկած է Պորտ Հարկորտ-Մայդուգուրի երկաթուղային գծի վրա։ Բաուչիի պետական գրադարանի խորհուրդը ստեղծվել է 1976 թվականին[3]։

2009 թվականի հուլիսին Բոկո Հարամի իսլամական ահաբեկչական կազմակերպությունը հարձակվել է Բաուչիի վրա, որի արդյունքում որոշ անդամների ձերբակալել են։ Բաուչիում տեղի ունեցած հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ և ձերբակալվել ավելի քան 100 մարդ[4]։

2014 թվականի կրոնական հակամարտության ժամանակ Չիբոկ քաղաքի միջնակարգ դպրոցի քրիստոնյա աղջիկների զանգվածային առևանգումից հետո ավելի քան 200 ուսանողներ տեղափոխվել են Բաուչիի Դաշնային կառավարության աղջիկների քոլեջ։ Նրանց մեծամասնությունը Պոտիսկումի Դաշնային կառավարության աղջիկների քոլեջից էր (Յոբ նահանգ)[5]։

Տրանսպորտ խմբագրել

Բաուչիում ի սկզբանե գործում էր 762 մմ (2 ոտնաչափ 6 դյույմ) նեղ երկաթուղագիծ, բայց այն հետագայում վերափոխվել է 1067 մմ (3 ֆուտ 6 դյույմ) սովորական չափի երկաթուղագծի[6]։

Մինչև 2014 թվականի օգոստոս ամիսը Բաուչին սպասարկվում էր քաղաքում տեղակայված Բաուչի օդանավակայանի միջոցով։ Հետագայում կանոնավոր ավիափոխադրող ծառայությունները տեղափոխվեցին նորակառույց Սիր Աբուբակար Տաֆավա Բալևա միջազգային օդանավակայան, որը Բաուչիից 23 կիլոմետր (14 մղոն) հյուսիս է, Դուրում գյուղի մոտակայքում[7]։

Կլիմա խմբագրել

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման համակարգի, Բաուչին ունի արևադարձային սավաննայի կլիմա։ Կլիմայական քարտեզների վրա հապավումն է՝ «Aw»[8]։

Բաուչիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.3
(100.9)
39.4
(102.9)
39.4
(102.9)
40.6
(105.1)
39.4
(102.9)
37.8
(100)
33.3
(91.9)
32.2
(90)
33.9
(93)
35.6
(96.1)
36.1
(97)
36.7
(98.1)
40.6
(105.1)
Միջին բարձր °C (°F) 31.6
(88.9)
33.9
(93)
36.4
(97.5)
36.6
(97.9)
34.6
(94.3)
31.6
(88.9)
29.2
(84.6)
28.6
(83.5)
29.7
(85.5)
32.2
(90)
33.0
(91.4)
31.4
(88.5)
32.4
(90.3)
Միջին օրական °C (°F) 22.4
(72.3)
24.6
(76.3)
28.1
(82.6)
30.0
(86)
28.4
(83.1)
26.3
(79.3)
24.6
(76.3)
24.3
(75.7)
24.7
(76.5)
25.5
(77.9)
24.1
(75.4)
22.1
(71.8)
25.4
(77.7)
Միջին ցածր °C (°F) 13.1
(55.6)
15.3
(59.5)
19.8
(67.6)
22.3
(72.1)
22.2
(72)
20.9
(69.6)
20.1
(68.2)
19.9
(67.8)
19.7
(67.5)
18.8
(65.8)
15.2
(59.4)
12.8
(55)
18.3
(64.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 7.2
(45)
8.9
(48)
11.7
(53.1)
16.1
(61)
16.7
(62.1)
16.7
(62.1)
17.2
(63)
17.2
(63)
16.1
(61)
12.2
(54)
9.4
(48.9)
6.1
(43)
6.1
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 0.5
(0.02)
0.5
(0.02)
5.0
(0.197)
36.0
(1.417)
94.0
(3.701)
147.0
(5.787)
254.0
(10)
340.0
(13.386)
183.0
(7.205)
36.0
(1.417)
1.0
(0.039)
0.0
(0)
1095
(43,11)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.3 mm) 0 0 1 3 9 12 17 21 15 4 0 0 82
% խոնավություն 42 35 40 63 79 86 92 94 93 88 65 51 69
Միջին ամսական արևային ժամ 275.9 268.4 272.8 225.0 251.1 228.0 186.0 155.0 216.0 282.1 300.0 306.9 2967,2
Միջին օրական արևային ժամ 8.9 9.5 8.8 7.5 8.1 7.6 6.0 5.0 7.2 9.1 10.0 9.9 8.1
աղբյուր: Deutscher Wetterdienst[9]

Լեզուներ խմբագրել

 
Բաուչիի հանդիսավոր տիրակալը սպիտակ ձիու վրա կարմիր-սպիտակ հովանոցով, 1970–1973թթ.
 
Բաուչիի հանդիսավոր տիրակալը սպիտակ ձիու վրա կարմիր-սպիտակ հովանոցով, 1970–1973թթ.
 
Հարուստ ձիավորները Բաուչիի Սալլահի տոնակատարություններին, 1970–1973թթ.
  • Գերա լեզու
  • Ֆուլա լեզու
  • Ջարավա
  • Գերե
  • Սայա լեզու
  • Կիր- Բալար լեզու, Կիր Բենգբեթ և Կիր Բաջանգլե գյուղեր
  • Զամբան լեզու Դարազո տեղական ինքնակառավարման տարածք, Ջիմբիմ բնակավայր
  • Կարայ Կարայ
  • Բոյավա (Այա) Բոգորո տեղական ինքնակառավարման տարածք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.citypopulation.de/php/nigeria-admin.php?adm1id=NGA005
  2. «Bauchi State List of Local Governments Zip codes | Nigeria Zip Codes». mycyberict.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  3. World Guide to Libraries (25th ed.), De Gruyter Saur, 2011, ISBN 9783110230710
  4. «Reporter: More than 200 dead in Nigeria violence». Kyiv Post / AP. 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  5. «Yobe Killings: Bauchi Receives 200 Students, Articles». This Day Live. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  6. Nigeria Under British Rule - Sir William Nevill Montgomerie Geary - Google Books. 1965. ISBN 9780714616667. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Nigerian Tribune airport article Արխիվացված 2014-12-17 Wayback Machine
  8. «Bauchi, Nigeria Köppen Climate Classification». Weatherbase. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Klimatafel von Bauchi / Nigeria» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաուչի» հոդվածին։