Օբ (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբ (այլ կիրառումներ)
Օբ (ֆր․` Aube), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Բնակչության 303 327 (2010 թ.) ցուցանիշով գավառների մեջ 75-րդն է։
- Օբ դեպարտամենտի կարգային թիվն է` 10։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | գավառ | ||||
Մտնում է | Շամպան-Արդեն | ||||
Վարչկենտրոն | Տրուա | ||||
Ամենաբարձր կետ | Q26842990? | ||||
Բնակչություն (2010 թ.) | 303 327 | ||||
Խտություն | 51 | ||||
Տարածք | 6 004 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Յոն, Սեն-է-Մարն, Մարն, Վերին Մարն և Կոտ դ’Օր | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-10 | ||||
Անվանված է | Aube? | ||||
cg10.fr/conseil-general/fonctionnement/index.html |
Դեպարտամենտը հիմնադրվել է 1790 թ. հունվարի 15-ի Ազգային ժողովի որոշմամբ։ Վաթսուն այլ գավառների նման, իր անունն ստացել է գետից։
ՊատմությունԽմբագրել
Քրիստոնեության տարածումն սկսվել է երրորդ դարի կեսերից։ Կրոնական հալածանքներն այս տարածաշրջանում եղել են առավել դաժան, սակայն արդեն 340 թ. քրիստոնյա համայնքն ունեցավ առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Ամատյուրը։
286 թ. Հռոմի կայսր Հուլիանոս II-ն իր զորքով գրավեց Օբի շրջակա տարածքները, այնտեղից դուրս մղելով բագաուդներին։
XII դար և վանքերԽմբագրել
գավառի տարածքում հիմնադրվել է պետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցած երկու վանք՝ Կլերվո աբբայությունը, որը հիմնադրել է Բերնարդ Կլերվոյեցին 1115 թ. և նրա մրցակից Պյեր Աբելարի հիմնադրած Պարակլետ աբբայությունը։ Բերնարդ Կլերվոյեցին հայտնի է դարձել 1129 թ. Թրուայում ունեցած ելույթով, որով կոչ էր անում սկսել Երկրորդ խաչակրաց արշավանքը և որն արդյունքում ունեցավ ծանր հետևանքներ։
XX դարԽմբագրել
1911 թ. ծագած «շամպանյան խռովություները» զավթեցին նաև Օբ գավառի տարածքը։ 1919 թ. կառավարությունը հրապարակեց դեկրետ, որով առաջին անգամ Օբում գտնվող գինեգործական տնտեսություններին թույլատրվեց արտադրել «շամպայն» գինիներ։
ՏնտեսությունԽմբագրել
Օբի տնտեսությունը 19-րդ դարից սկսած կենտրոնացած է տեքստիլ արդյունաբերության վրա։ Տարածաշրջանային տնտեսական փոփոխությունների հետ կապված, մեր օրերում այս բնագավառը ճգնաժամ է ապրում։
2007 թ. գավառի աշխատունակ բնակչությունը եղել է 139 083 մարդ, որից 121 966-ն աշխատող և 17 117-ը՝ գործազուրկ։ Տնտեսության մեջ տղամարդկանց բաժինը կազմել է 53%, կանանցը՝ 47%[1]։
Երկաթուղային ցանցԽմբագրել
Օբը չունի խիտ երկաթուղային ցանց։ Դեպարտամենտով անցնող միակ գիծը Փարիզ-Մյուզուլ ոչ էլեկտրականացված երկաթգիծն է։
Օբ գավառի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկԽմբագրել
- Կրետյեն դը Թրուա, գրող
- Ուրբան IV, Պապ
- Ժորժ Ժակ Դանտոն, հեղափոխական
- Հովհան դը Բրիեն, Երուսաղեմի թագավոր
- Օլիվյե Մեսիան (1928-1931), երգահան, երգեհոնահար, թռչնաբան, ծնվել է Ֆյուլինյիում, Օբ
ՄշակույթԽմբագրել
ՈւտեստներԽմբագրել
- Անդուլետ Թրուայից
- Մոնգյո շամպայն գինի
- Շաուրս պանիր
- Սիդր Օթ համայնքից
- Պաշտոնական կայք
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Results from the 2006 population census(չաշխատող հղում), INSEE, consulted on 22 September 2010 (Ֆրանսերեն)