HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաուրս (այլ կիրառումներ)

Շաուրս (ֆր.՝ Chaource), ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից։

Շաուրս
Chaource
Chaource (fromage) 01.jpg
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, սպիտակ բորբոսով պանիր, արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՇաուրս Սալինի
Կաթկովի կաթ
Պաստերիզացումոչ
Կազմվածքփափուկ
Հասունացման ժամանակաշրջան2-4 շաբաթ
ՍերտիֆիկացումAppellation d'origine contrôlée (1977)
Հայտնի էXIV դարից
Ճարպեր50 %
Քաշ200 գրամ
450 գրամ
Ձևգլանաձև
ԱնունովՇաուրս
Commons-logo.svg Chaource (cheese) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Պանիր այս տեսակը հայտնի է դեռևս XIV դարից։ Համաձայն լեգենդի, այն սկսել են պատրաստել Պոնտինի աբբայության վանական-ճգնավորները։ 1977 թվականի հունվարի 21-ին շաուրսը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։ Ըստ 2007 թվականի ցուցանիշների այդ տարի արտադրվել է ավելի քան 2446 տոննա պանիր[1]։ 2009 թվականին հաշվառվել է 90 կաթնային ֆերմաներ, որտեղ արտադրվել է շաուրս պանրատեսակից։

ՊատրաստումԽմբագրել

Այս պանրի հասունացումը տևում է շուրջ 2-ից 4 շաբաթ։ Բնական ճանապարհով հեռանում է շիճուկը։ Սկզբում մակարդը տեղավորում են հատուկ կաղապարների մեջ, որոնց պատերին արված են բացվածքներ, իսկ հատակը բացակայում է։ Որոշ ժամանակ անց, երբ պանիրը սկսում է կարծրանալ, հանում են այդ կաղապարներից և տեղափոխում փայտե վանդակների կամ հարդի մակերևույթի վրա։ Պանիրը հատուկ ջերմաստիճանային պայմաններում սկսում է շիճուկազատվել և հասունանալ։ Երբեմն, նոր համ տալու համար, պանիրը փաթաթում են սոսու ծառի տերևներով։

Շաուրսը արտադրում են ամբողջ տարվա ընթացքում։

ՆկարագիրԽմբագրել

 
Շաուրս պանիր

Պանրի գլուխը պատված է penicillium candidum տեսակի սպիտակ բորբոսի շերտով։ Ունի գլանաձև տեսք, որի շառավիղը կազմում է 8 կամ 11 սմ. բարձրությունը 6 սմ է։ Քաշը կազմում է 200 կամ 450 գրամ։ Պանրի գլխի վրա միշտ թուղթ են քաշում։ Յուղայնությունը կազմում է 50 %։ Շաուրսն ունի նուրբ, թեթև թթվահամ։ Պարունակում է սունկի և անտառային ընկույզների բուրմունք։

Սովորաբար այս պանրատեսակը օգտագործում են նախքան աղանդերը մատուցելը։ Խորանարդաձը կտրատված կտորների հետ մատուցում են ապարատիվ։ Պանրի մատուցմանը լավագույնս համապատասխանում են բուրգունդական Chablis blanc և Irancy գինիները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «2 500 tonnes par an» (ֆրանսերեն)։ 5 janvier 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-14 

Արտաքին հղումներԽմբագրել