Քևին Նիլոն (անգլ.՝ Kevin Nealon, նոյեմբերի 18, 1953(1953-11-18), Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի սթենդ ափ կատակերգու, կինոյի, հեռուստատեսության և ձայնային դերասան, սցենարիստ։

Քևին Նիլոն
Ծնվել էնոյեմբերի 18, 1953(1953-11-18) (70 տարեկան)
ԾննդավայրԲրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՖերֆիլդի համալսարան, Sacred Heart University?, St. Joseph High School? և Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Susan Yeagley?
kevinnealon.com

Կենսագրություն խմբագրել

Քևին Նիլոնը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 18-ին։ Մայրը՝ Քեթլին Մ. (օրիորդական ազգանունը՝ Քիմբոլ)[1], հայրը՝ Էմմեթ Ֆ. Նիլոն, «Sikorsky Aircraft» ինքնաթիռաշինական ընկերության աշխատակից։ Զույգն ամուսնացել է 1950 թվականին։ Նիլոնն ունի չորս եղբայր և քույր՝ մեծերը Շերոնն ու Մայքն են եղել, փոքրերը՝ Քիմն ու Քրիսը։ Մի քանի ամսական հասակում ծնողների հետ տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգի Բրիջփորթ քաղաք։ 1960-1964 թվականներին ապրել է Գերմանիայում[2]։ 1971 թվականին ավարտել է Տրամբուլ քաղաքի Սուրբ Հովսեփի բարձրագույն դպրոցը։ Ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան Սուրբ Սիրտ համալսարանից։ 1970-ական թվականներին Լոս Անջելեսում սկսել է սթենդ ափ կատակերգուի կարիերան։

Առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվել է 1985 թվականին «Խրտվիլակը և Միսիս Քինգը» սերիալի մեկ էպիզոդի ոչ այդքան մեծ դերում։ Արդեն հաջորդ տարի 33-ամյա դերասանին հրավիրել են, իր ընկերոջ՝ Դեն Քարվիի հուշումով, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստատեսային երաժշտական-հումորային հաղորդմանը։ Այդտեղ նա մնացել է ինը տարի՝ նկարահանվելով 172 համարներում և սցենարներ գրելով մինչև 20-ը։ 1987 թվականից լայն էկրանին դեբյուտային աշխատանքը եղել է հարբեցողի դերը «Ռոքսանա» ֆիլմում։

2001 թվականին շահել է 32,000 դոլար «Who Wants to Be a Millionaire?» հեռուստախաղում։ 2009 թվականին հրատարակել է «Այո, դու հղի ես, իսկ ի՞նչ կասես իմ մասին» գիրքը[3]։

Անձնական կյանք խմբագրել

1989 թվականին ամուսնացել է Լինդա Դյուպրիի հետ, սակայն 2002 թվականին ամուսնալուծվել է։ 2005 թվականի սեպտեմբերի 3-ից առ այսօր ամուսնացած է կինոդերասանուհի Սյուզան Յիգլիի հետ, որը իրենից 19 տարով փոքր է։ Զույգն ունեցել է 1 որդի՝ Գեյբլ Նես Նիլոնը (ծնվել է 2007)[4]։

Բուսակեր է[5]։ «Մարդիկ կենդանիների էթիկական վերաբերմունքի համար» կազմակերպության ակտիվ անդամ և, հետևաբար, մի ժամանակ նույնիսկ հետապնդվել է «Ringling Bros. and Barnum & Bailey Circus» կրկեսային ընկերության կողմից[6]։ Լավ է խաղում գոլֆ և պոկեր, նվագում է կիթառ և բանջո։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1987՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն սցենար էստրադային ծրագրի համար» անվանկարգում «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հաղորդման սցենարների համար (19 այլ սցենարիստների հետ համատեղ) - անվանակարգ։
  • ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» անվանակարգում «Դատուրան» սերիալում դերի համար (13 այլ դերասանների հետ համատեղ) - անվանակարգ։
  • ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» անվանակարգում «Դատուրան» սերիալում դերի համար (13 այլ դերասանների հետ համատեղ) - անվանակարգ։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

 
Կնոջ՝ Սյուզան Յիգլիի հետ, 2011 թվական

Լայն էկրան խմբագրել

  • 1987 — «Ռոքսանա» / Roxanne — հարբեցող
  • 1991 — «Այն ամենը, ինչ ես ուզում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ» / All I Want for Christmas — Թոնի Բոեր
  • 1993 — «Ձվագլուխ» / Coneheads — սենատոր
  • 1995 — «Ջեֆրի» / Jeffrey — հեռուստապրոդյուսեր (տիտրերում նշված չէ)
  • 1996 — «Երջանիկ Գիլմորը» / Happy Gilmore — Հարրի Փոթեր
  • 1998 — «Երգիչը հարսանիքի ժամանակ» / The Wedding Singer — պարոն Սիմս
  • 2000 — Խելագար Սեսիլ Բ. / Cecil B. Demented — Քեվին
  • 2000 — «Նիկկի, կրտսեր սատանան» / Little Nicky — դռնապան
  • 2001 — «Սրտակեր» / Heartbreakers — մարդը բարում
  • 2001 — «Ջո Գրյազնուլի արկածները» / Joe Dirt — համարձակ մեխանիկ
  • 2002 — «Վերամարմնավորման վարպետ» / The Master of Disguise — «սպիտակ օձիք»
  • 2002 — «Ութ խենթ գիշեր» / Eight Crazy Nights — քաղաքապետ (հնչյունավորում)
  • 2003 — «Զայրույթի կառավարում» / Anger Management — Սեմ
  • 2003 — «Հերթապահ հայրիկը» / Daddy Day Care — Բրյուս
  • 2003 — «Լավ տղա» / Good Boy! — պարոն Բեյքեր
  • 2006 — «Տղան երեքի համար» / Grandma’s Boy — պարոն Չիզլ
  • 2008 — «Մի կատակեք Զոհանի հետ» / You Don’t Mess with the Zohan — Քեվին
  • 2008 — «Լարիր գալարներդ» / Get Smart — ԿՀՎ գործակալ
  • 2009 — «Այլմոլորակայինները ձեղնահարկում» / Aliens in the Attic — Ստյուարտ Փիրսոն
  • 2011 — «Ձևացրու, որ իմ կինն ես» / Just Go with It — Էդոն
  • 2011 — «Բաքի Լարսոն. ծնվել է աստղ լինելու համար» / Bucky Larson: Born to Be a Star — Գարի
  • 2014 — «Շիկահերը եթերում» / Walk of Shame — ուղղաթիռակիր Սթիվ
  • 2014 — «Խառը» / Blended — Էդդի Ուորնիք

Հեռուստատեսություն խմբագրել

  • 1986 — 1995, 1999 — «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» / Saturday Night Live — տարբեր դերեր (173 համարներում)
  • 1993, 1995, 1996 — «Լարի Սանդերսի շոուն» / The Larry Sanders Showկամեո (3 թողարկումներում)
  • 1998 — «Տնօրենը արձակուրդ է վերցնում» / Principal Takes a Holiday — Ֆրանկլին Ֆից, անօթևան, կեղծ դպրոցի տնօրեն
  • 2001 — «Հին ամերիկյան խաբեություններ» / These Old Broads — Ռոջեր (տիտրերում նշված չէ)
  • 2003 — 2006 — «Չարաճճի ծնողներ» / Still Standing — Թեդ Հալվերսոն (5 դրվագ)
  • 2005 — 2012 — «Դատուրա» / Weeds — Դագ Ուիլսոն (102 էպիզոդներում)
  • 2009 — 2011 — «Գլեն Մարտին» / Glenn Martin, DDS — Գլեն Մարտին (39 դրվագներում, հնչյունավորում)
  • 2010 — «Երջանիկ երբևէ» / 'Til Death — Սթիվեն Ռեդֆորդ (6 դրվագ)
  • 2016 — «Ամեն ինչ գրավված է» / Man with a Plan — Դոն Բերնս (68 դրվագներում)

Սցենարիստ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kevin Nealon graces Kittery party Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте seacoastonline.com, 17 сентября 2000
  2. Рейчел Форрест. Love and marriage: The Nealons celebrate 60 years Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте seacoastonline.com, 2 сентября 2010
  3. «Да, ты беременна, а что насчёт меня?» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine 272 стр., изд. It Books (2009) ISBN 978-0061215216
  4. Kevin Nealon welcomes first child Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте celebritybabies.people.com, 30 января 2007
  5. Comedian Kevin Nealon Is Serious About Vegetarianism Արխիվացված 2014-05-19 Wayback Machine на сайте peta.org
  6. Том Джекман. Ringling Circus Hired Private Eye To Infiltrate PETA, Fairfax Jury Told Արխիվացված 2017-09-22 Wayback Machine на сайте washingtonpost.com, 27 февраля 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Նիլոն» հոդվածին։