«Քրուելա» (անգլ.՝ Cruella), ամերիկյան քրեական կինոկատակերգություն, որի ռեժիսորը Քրեյգ Գիլեսփին է, իսկ սցենարի հեղինակները՝ Էլայն Բրոշ ՄաքՔենան, Ջեզ Բաթերուորթը, Դանա Ֆոքսը, Քելի Մարքելը, Թոնի ՄաքՆամարան և Սթիվ Զիսիսը։ Դոդի Սմիթի 1956 թվականին լույս տեսած «101 դալմատին» վեպի և Walt Disney-ի 1961 թվականի «101 դալմատին» անիմացիոն ֆիլմի Քրուելա դե Վիլի կերպարի վրա հիմնված ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էմմա Սթոունը՝ նույնանույն գլխավոր դերում, և Էմմա Թոմփսոնը, Փոլ Ուոլթեր Հաուզերը, Ջոել Ֆրայը և Մարկ Ստրոնգը՝ երկրորդ պլանի դերերում։

Քրուելա
թուրքերեն՝ Cruella[1] և անգլ.՝ Cruella[2]
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն, արկածային ֆիլմ և քրեական ֆիլմ
Թեմանորաձևություն և Շուկայական մրցակցություն
Թվականմայիսի 28, 2021, մայիսի 27, 2021[3] և հունիսի 3, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորCraig Gillespie?
ՊրոդյուսերԷնդրյու Գան[1], Ալին Բրոշ ՄակԿենա[1] և Մարկ Է. Փլաթ[4]
Սցենարի հեղինակԱլին Բրոշ ՄակԿենա[1] և Kelly Marcel?[5]
ԴերակատարներԷմմա Սթոուն[5][6][7], Էմմա Թոմփսոն[7], Փոլ Ուոլտեր Հաուզեր[7], Ջոել Ֆրայ[7], Էմիլի Բիչեմ[7], Մարկ Սթրոնգ[7], Kayvan Novak?[7], Քիրբի Հաուել-Բապտիստ[7], Ջեյմի Դիմիտրիու[7] և Ed Birch?[7]
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժTatiana S. Riegel?
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն134 րոպե
Հաջորդ101 դալմատիններ
Պաշտոնական կայքէջ
 Cruella (film) Վիքիպահեստում

«Քրուելա» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի մայիսի 28-ին Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում Լոնդոնում 1970-ական թվականներին, որտեղ երիտասարդ նորաձևության դիզայներ Քրուելա դե Վիլը համակված է դառնում շների՝ հատկապես դալմատինների մորթիներով, մինչև ի վերջո չի դառնում դաժան և սարսափելի լեգենդ և Դիսնեյի բոլոր ժամանակների ամենակուլտային չարագործներից մեկը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Էմմա Սթոուն՝ Քրուելա դե Վիլ[8][9]՝ Շաների՝ հատկապես դալմատինների մորթիներով համակված կին, որը հետագայում հայտնի հանցագործ է դառնում։
  • Էմմա Թոմփսոն՝ բարոնուհի
  • Փոլ Ուոլթեր Հաուզեր՝ Հորես
  • Ջոել Ֆրայ՝ Ջասփեր
  • Մարկ Ստրոնգ
  • Էմիլի Բիչեմ
  • Քիրբի Հաուել Բափթիստ
  • Ջեյմի Դեմետրիու՝ Ջերալդ

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Քրուելա դե Վիլի մասին ֆիլմի մասին հայտարարվել է 2011 թվականին[10]։ Էնդրյու Գանը պրոդյուսերավորելու է ֆիլմը, իսկ Գլեն Քլոուզը (որը մինչ այդ կատարել է Քրուելայի դերը 1996 թվականի ադապտացիայում և դրա սիքվելում) դառնալու է ֆիլմի գործադիր պրոդյուսերը[11][12]։ Քելի Մարքելը վերանայելու է սցենարը, որը սկզբում գրված է եղել Էլայն Բրոշ ՄաքՔենայի կողմից։ 2016 թվականի հունվարի 6-ին Էմմա Սթոունն ընտրվել է Քրուելա դե Վիլի գլխավոր դերում[8]։ 2016 թվականի օգոստոսին Ջեզ Բաթերուորթին վարձել են ֆիլմի նախորդ նախագիծը վերաշարադրելու համար[13]։ 2016 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Դիսնեյը վարձել է Ալեքս Թիմբերսին՝ որպես էկրանավորման ռեժիսոր, իսկ Մարկ Փլեյթը միացել է ֆիլմին որպես պրոդյուսեր[14]։ Սակայն, 2018 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Թիմբերսը լքել է ֆիլմը պլանավորման տարաձայնությունների պատճառով, և նրան փոխարինել է Քրեյգ Գիլեսփին, որը դարձել է ֆիլմի նոր ռեժիսորը[15]։

2019 թվականի մայիսին Էմմա Թոմփսոնը միացել է դերասանական ակզմին, իսկ Թոնի ՄաքՆամարան և Դանա Ֆոքսը վարձվել են սցենարի վերջնական տարբերակը գրելու համար[16]։ Փոլ Ուոլթեր Հաուզերը և Ջոել Ֆրայը միացել են ֆիլմի դերասանական խմբին համապատասխանաբար Քրուելայի կամակատարներ Հորեսի և Ջասփերի դերերում[17][18]։

Նկարահանումներ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 24-ին D23 ցուցահանդեսի ընթացքում հայտարարվել է, որ «Քրուելա» ֆիլմի նկարահանման շրջանն արդեն սկսվել է։ Ֆիլմից առաջին պաշտոնական պատկերը, որը ներառել է Սթոունին Քրուելայի դերում՝ երեք դալմատինների հետ միասին, Հաուզերին՝ Հորեսի դերում և Ֆրային՝ Ջասփերի դերում, նույնպես ներկայացվել է միջոցառման ժամանակ[19]։ 2019 թվականի սեպտեմբերին Մարկ Ստրոնգը, Էմիլի Բիչեմը և Քիրբի Հաուել Բափթիստը ընդգրկվել են դերասանական կազմում[20][21][22]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի նոյեմբերի 26-ին[23]։

Թողարկում խմբագրել

«Քրուելա» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի մայիսի 28-ին[24]։ Այն ի սկզբանե պլանավորվել է թողարկվել 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, սակայն պրեմիերան հետաձգվել է այն ժամանակ, երբ սկսել են նկարահանումները[25][26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kit B. Disney Preps Live-Action Cruella de Vil Film (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2013. — ISSN 0018-3660
  2. ‎Cruella (2021) directed by Craig Gillespie • Reviews, film + cast • Letterboxd
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. Disney's Live-Action 'Cruella' Finds Director // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  5. 5,0 5,1 Kit B. Emma Stone in Talks to Play Cruella de Vil for Disney (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  6. Lang B. Disney Claims Dates for Several New Movies; Confirms ‘Jungle Book 2,’ ‘Mary Poppins’ Sequel // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 Kit, Borys (2016 թ․ հունվարի 6). «Emma Stone in Talks to Play Cruella de Vil for Disney (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  9. Fleming Jr, Mike (2016 թ․ ապրիլի 13). «Disney Sets 'Pete's Dragon' Helmer David Lowery For New Live-Action Peter Pan Film». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  10. Kit, Borys (2011 թ․ նոյեմբերի 17). «Disney Preps Live-Action Cruella de Vil Film (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Highfill, Samantha (2013 թ․ հոկտեմբերի 1). «Disney is making a live-action Cruella de Vil movie». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. Kit, Borys (2011 թ․ նոյեմբերի 17). «Disney Preps Live-Action Cruella de Vil Film (Exclusive)». Hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Lyons, Josh (2016 թ․ օգոստոսի 1). «"Spectre" Scribe Jez Butterworth Tapped To Rewrite Emma Stone-Starring "Cruella" For Disney (EXCLUSIVE)». The Tracking Board. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. Kit, Borys (2016 թ․ դեկտեմբերի 14). «Disney's Live-Action 'Cruella' Finds Director». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. Jr, Mike Fleming (2018 թ․ դեկտեմբերի 4). «Craig Gillespie In Talks To Direct Emma Stone In 'Cruella'». Deadline. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «Emma Thompson in Talks to Join Emma Stone in Disney's 'Cruella' (EXCLUSIVE)». Variety. 2019 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «'Richard Jewell' Star Paul Walter Hauser Joins Disney's Live-Action 'Cruella'». Variety. 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  18. Disney’s ‘Cruella’ Casts Joel Fry as Jasper (EXCLUSIVE)
  19. ‘Cruella’ is next, and here’s your first look!
  20. Earle, Toby (2019 թ․ սեպտեմբերի 11). «Ooooh Mark Strong says he starts work with Emma Thompson & Emma Stone on #Cruella this Friday (via @BBC6Music)». Twitter. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  21. ‘Cruella’: Cannes Best Actress Winner Emily Beecham Joins Disney Live-Action Prequel With Emma Stone
  22. Kroll, Justin (2019 թ․ սեպտեմբերի 24). «'Cruella' Adds 'Killing Eve's' Kirby Howell-Baptiste Opposite Emma Stone (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. Stacey, Nadia (2019 թ․ նոյեմբերի 26). «That's it folks. What an experience. I think it's going to take a while to come down. Thank you to my amazing team for working so so hard and for always having such fun. My crowd team, oh my goodness, Julia Vernon is a total genius and I was so spoilt with the talent in the room. Wait till you see the looks! It's been the biggest challenge. So fast paced and totally mad at times but I'm so proud of what we've done. Now to rest! #makeup #design #hair #designer #cruella #cruelladevil #emmastone #disney #teamworkmakesthedreamwork Thank you to the super talented @soleiljacksonillustration for my bags!». Instagram. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  24. Amy Adams ‘Woman In The Window’ Will Now Open In Early Summer, ‘Cruella’ Moves To 2021 Deadline Hollywood, August 20, 2019
  25. Disney Gives Live-Action Cruella Movie 2020 Release Date Comicbook.com, May 7, 2019
  26. Cruella: Release date, cast, plot and everything you need to know Digital Spy, May 16, 2019

Արտաքին հղումներ խմբագրել