Ինչպես ընտելացնել վիշապին
«Ինչպես ընտելացնել վիշապին» (անգլ.՝ How to Train Your Dragon), «DreamWorks Animation» ստուդիայի արտադրության լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի մարտի 26–ին՝ 2D, 3D և IMAX 3D ֆորմատներով[9]։ Մուլտֆիլը նկարահանվել է ռեժիսորներ Քրիս Սանդերսի և Դին Դեբլուայի կողմից՝ բրիտանացի մանկագիր Քրեսինդա Քոուելի համանուն գրքերի շարքի մոտիվներով։
Մուլտֆիլմը պատմում է տղայի և վիշապի ընկերության մասին, որի շնորհիվ անհաշտ մրցակիցները՝ վիկինգներն ու վիշապներն, ընդհանուր լեզու են գտնում և ընկերներ դառնում։ Այս անիմացիոն ժապավենը նոմինացվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի «Օսկարի»[10]։
Կես տարվա վարձույթում ֆիլմի դրամարկղային հավաքները կազմել են գրեթե կես միլիարդ դոլար[11]։ Քննադատները ֆիլմին տվել են պրակտիկորեն միայն դրական գնահատականներ՝ ընդգծելով վիզուալ էֆեկտների կատարման բարձր որակը և կերպարների միջև հարաբերությունների յուրահատուկ հուզչականությունը[12]։ Ավելի ուշ դուրս եկան 4 կարճամետրաժ մուլտֆիլմներ։ Առաջին երեքը՝ «Լեգենդ Ոսկրաջարդի մասին»–ը, «Վիշապների գիրքը» և «Գիշերային Ֆուրիայի նվերը», հանդիսանում են պրիկվել՝ 2012 թվականին դուրս եկած «Օլուխի վիշապներն ու ձիավորները» մուլտսերիալի համար։ Իսկ «Անմահների արշավները» կարճամետրաժը պրիկվել է հանդիսանում երկրորդ ֆիմի համար։
Սյուժե խմբագրել
Վիկինգների յոթ սերունդ մեծացել է Հիմարների կղզում։ Նրանց հանգիստ ապրելուն խանգարում էին վնասատուները՝ վիշապները։ Նրանք այրում էին տները, տանում էին անասուններին և մթերքը։ Սակայն ամեն ինչ փոխում է առաջնորդի որդու հետ կատարված արկածը։
Իկկինգ անունով պատանի վիկինգը նման չէր մյուս վիկինգներին ո՛չ մարմնի հզորությամբ, ո՛չ էլ վիշապներին սպանելու կարողությամբ։ Այնուամենայնիվ նա համոզված էր, որ հենց ոչնչացնի սողուններից մեկին, իր կյանքը կկարգավորվի։ Մի անգամ գիշերը վիշապներն իրականացրնում են հերթական հարձակումը գյուղի վրա։ Իկկինգը, չլսելով հորը, մասնակցում է գյուղի պաշտպանությանը։ Մարտի ժամանակ սեփական հայտնագործման խորամանկ սկավառականետ–ծուղակի օգնությամբ փորձում է բռնել վիշապներից մեկին՝ Գիշերային Ֆուրիային, վիշապների ամենախորհրդավոր տեսակին։ Տղան տապալում է նրան և հետապնդում անտառում, սակայն իր մեջ արիություն չի գտնում սպանելու անօգնական կենդանուն։ Իկկինգն ազատ է արձակում վիշապին՝ կտրելով պարանները։ Վերջինը հարձակվում է տղայի վրա, մռնչոցով խլացնում նրան, և, վնաս չպատճառելով, թաքնվում ծառերի հետևում։
Նույն օրը երեկոյան Իկկինգի հայրը՝ ցեղի Ստոիկ անունով առաջնորդը, հայտնում է որդուն, որ վիշապների որջի որոնման նպատակով հերթական նավագնացությանն է մեկնում։ Նրա բացակայության ժամանակ Իկկինգը պետք է սովորի և մրցասպարեզում պարապի այլ երեխաների հետ։ Հաղթողը իրավունք կստանա սպանել իր առաջին վիշապին։ Առաջին պարապմունքն անհաջող է անցնում․ Իկկինգը հազիվ է խուսափում վիշապի հրե շնչառությունից։ Պարապմունքից հետո, անտառով թափառելով, նա պատահում է ժայռերում թաքնված մի գետահովտի, որտեղ հայտնաբերում է իր կողմից ազատ արձակված Գիշերային Ֆուրային։ Ընկնելիս ստացած պոչի վնասվածքի պատճառով՝ վիշապը չէր կարողանում թռչել։
Հաջորդ օրը Իկկինգը վերադառնում է գետահովիտ՝ վիշապի համար ձուկ բերելով։ Ֆուրիան երկյուղալով մոտենում է և վերցնում հյուրասիրությունը։ Տղային թվում է, թե վիշապն ատամներ չունի (որոնք իրականում թաքնված էին լնդերում)։ Այսպես Գիշերային Ֆուրիան ստացավ նոր անուն՝ Անատամիկ։ Մի անգամ իր ուսուցչից լսելով, որ վիշապը, որը չի կարող թռչել, դատապարտված է՝ Իկկինգը պոչի համար պրոթեզ է շինում, և Անատամիկի հետ սկսում են թռչել սովորել։ Ժամանակի հետ տղան և վիշապը ընկերում են։ Նոր «եղբոր» հետ անցկացրած ժամանակի ընթացքում, Իկկինգը վիշապների մասին շատ նոր գիտելիքներ է ստանում։ Փոքրիկ խորամանկությունների օգնությամբ նա սովորում է հնազանդեցնել նրանցից ամենասարսափելիներին և վտանգավորներին։ Դա օգնում է նրան ասպարեզում՝ պարապմունքների ժամանակ, որտեղ նա արդյունքում գերազանցում է մյուս բոլոր մարտական երեխաներին։
Ստոիկի արշավը հաջողությամբ չպսակվեց․ վիշապների որջ գտնել չհաջողվեց։ Չնայած, որդու հաջողությունները խամրեցրին անհաջողությունը։ Իկկինգը հաղթում է վերջնական առաջնության ժամանակ և ամբողջ ցեղի աչքերի առջև վիշապ սպանելու իրավունք ստանում։ Նմանատիպ հեռանկարը նրան ոչ մի ուրախություն չի պատճառում, և դրա փոխարեն նա որոշում է լքել կղզին։ Սակայն նրան հետևում է Ասթրիդ անունով աղջնակը՝ նրա ուսումնառության ընկերը։ Նա հայտնաբերում է Անատամիկին և օգնության հետևից գյուղ վազում։ Իկկինգը, Անատամիկին հեծած, հասնում է նրան, բռնում և տանում ծառի գագաթի վրա, իսկ հետո, որպեսզի համոզի աղջկան Անատամիկի անվնասության մեջ, համոզում է թռչել իր հետ վիշապիր վրա։ Իկկինգը պարզապես ցանկանում էր կատարել նրա խնդրանքը (առավել նման պահանջի) և գետին իջեցնել, սակայն նրա թևավոր ընկերն այդ մասին իր կարծիքն ուներ։ Իրականացնելով մի քանի տպավորիչ և վախեցնող հնարք՝ Անատամիկը Իկկինգի համար Ասթրիդի կողմից գրեթե արցունքային ներողության է հասնում, ինչից հետո փոխում է թռիչքի տեմպը և երկարաժամյա զբոսանք կազմակերպում ամպերի մեջ։ Այդ օդային ճամփորդությունը լիովին փոխում է Ասթրիդի կարծիքը վիշապների՝ մասնավորապես Անատամիկի մասին, դրական ուղությամբ։
Թռիչքի վերջում Անատամիկը միանում է վիշապների երամին, որոնք ավարը տանում էին որջ․ մեծ քարանձավ Վիշապների կղզում։ Պարզվում է՝ կերակուրը նրանք գողանում էին ոչ իրենց համար․ նրանք ստիպված են կերակրել քարանձավում ապրող հսկա վիշապին, որը հեշտությամբ կարող էր ուտել հենց իրենց։ Երեխաները հրաշքով են փրկվում նրա ատամների հետ հանդիպումից։ Վերադառնալով տուն՝ Ասթրիդն առաջարկում է անմիջապես հայտնել տեսածի մասին, սակայն Իկկինգը խնդրում է սպասել, քանի դեռ ինքը մի բան կհնարի․ այլապես վիկինգները չեն խղճա Անատամիկին։
Իկկինգը որոշում է ասպարեզում ցույց տալ, որ վիշապին կարելի է հաղթել նաև առանց զենքի օգնության։ Նա գրեթե հնազանդեցրել էր վիշապներից ամենասարսափելիներից մեկին, սակայն անձրևի կտրուկ ձայնը վախեցնում է կենդանուն, և նա հարձակվում է տղայի վրա։ Անատամիկը, զգալով ընկերոջը սպառնացող վտանգը, ներխուժում է ասպարեզ և փրկում Իկկինգին՝ հայտնվելով անազատության մեջ։ Ստոիկը, որդուց իմանալով որջի գոյության մասին, հրամայում է նավերը ջուրն իջեցնել։ Կապանքներով շղթայված Անատամիկին օգտագործելով որպես ակամա ուղեկցորդ՝ նավատորմը հասնում է Վիշապների կղզի և ափհանում իրականացնում։ Սկավառականետերով խոցելով ժայռը՝ վիկինգները պատրաստվում են կռվի, սակայն վիշապներն անմիջապես հեռու են թռչում։ Ընդհանուր ժամանակավոր ցնծության մեջ միայն ոմանք, այդ թվում և առաջնորդը, խարդախություն են կասկածում, սակայն արդեն ուշ էր։ Հսկայական վիշապը ջարդում է ժայռը և, ազատություն ստանալով, առաջինն ամբողջությամբ այրում է նավերը՝ վիկինգների նահանջի ճանապարհը կտրելով։
Ուժերը չափազանց անհավասար էին․ վիկինգները չէին կարողանում հաղթել հսկա վիշապին և պատրաստվում էին վերջին մարտում ընդունել անխուսափելի մահը։ Սակայն օգնության են գալիս երեխաները․ Իկկինգը, Ասթրիդը և պարապմունքների նրանց ընկերները թռչելով հասնում են որոշիչ պահին՝ հեծած վիշապներին, որոնց հետ պայքարում էին ասպարեզում, իսկ հիմա, Իկկինգի շնորհիվ, գտել էին ընդհանուր լեզու։ Մարտում Անատամիկն ու Իկկինգը տապալում են ընդհանուր թշնամուն՝ հսկայական վիշապին։ Կռվում երիտասարդ հերոսը զրկվում է ոտնաթաթից և իր ընկերոջ նման պրոթեզ ձեռք բերում։ Արթնանալով արդեն հարազատ գյուղում՝ Իկկինգը հայտնաբերում է, որ մարդիկ և վիշապներն ապրում են միասին խաղաղության մեջ։
Կերպարներ խմբագրել
- Իկկինգ (անգլ.՝ Hiccup, ամբողջական անունը՝ Իկկինգ Իշաձուկ Արյունարբու III, անգլ. Hiccup Horrendous Haddock III (Չեխական կրկնօրինակմամբ՝ Յանեկ (չեխ․՝ Janek)), վիկինգների ցեղի հզոր առաջնորդ Ստոիկ Բազմաբովանդակի որդին։ Ծնվել է ժամանակից շուտ, և այդ պատճառով, ի հակադրություն ծնողներին և մյուս վիկինգներին, նա ֆիզիկապես թույլ է և բոլորովին անպետք որպես զինվոր։ Սակայն նա խելացի է և, չնայած թուլակազմ տեսքին, կարողանում է հաղթահարել վախը։ Իկկինգը բնածին հայնտագործող է, կոնստրուկտոր և լավ վարպետ։ Հայրը ցանկանում է Իկկինգին տեսնել որպես մեծագույն ռազմիկ՝ վիշապներին հաղթող, սակայն դեռահասը չի արդարացնում նրա սպասելիքները։ Վերջում նրան հռչակ է սպասում, որը կբերեն նրա Անատամիկը և անսովոր մոտեցումը վիշապներին։
- Ստոիկ Բազմաբովանդակ (անգլ.՝ Stoick the Vast), վիկինգների ցեղի առաջնորդը․ հզոր տղամարդ հոյակապ շիկակարմիր մորուքով։ Նա ամբողջ կյանքն անց է կացրել սառը ծովերում նավարկություններում և վիշապների հետ մարտերում։ Ստոիկը «հին դպրոցի» մարտիկ է, այդ իսկ պատճառով հիացած չէ իր ժառանգի խաղաղ բնավորությամբ։ Փորձելով փոխել որդու բնավորությունը և մեծացնել իսկական վիկինգի՝ Ստոիկը նրան ուղարկում է վիշապներին սանձելու դասընթացների, որտեղ երիտասարդ մարտիկներին պատրաստում են վիշապների որսորդների ոչ հեշտ ճակատագրին։
- Թքոտիկ (անգլ.՝ Gobber), դարբին, ում աշակերտն է Իկկինգը։ Կորցնելով ձախ ձեռքն ու աջ ոտքը՝ այդ փնթփնթան մարտիկը մի կաթիլ անգամ չի կորցրել մարտական փորձը, այդ իսկ պատճառով նշանակվել է նաև Վիշապների սանձման դասընթացների ղեկավար։ Իկկինգին շատ ջերմ է վերաբերվում, չնայած երբեմն կատակով ծաղրում է նրան։ Առաջնորդի որդին նույնիսկ կիսվում է Թքոտիկի հետ իր վշտերով։
- Ասթրիդ (անգլ.՝ Astrid), ճարպիկ, աշխույժ և գեղեցիկ աղջնակ, որին գաղտնի սիրահարված է Իկկինգը։ Ասթրիդը վիկինգների ոգու իսկական մարմանացումն է։ Ունի անսանձ և անկախ բնավորություն, որը նա առանց դժվարության կարող է տարածել ընկերների նկատմամբ, հատկապես՝ Իկկինգի։ Երբ պարապմունքների ժամանակ Իկկինգը հնազանդեցնում է վիշապներին նոր միջոցով, որը նման չէր նրան, որին սովոր էին ցեղում, Ասթրիդը նախանձում է նրան։
- Քիթսրբուկ (անգլ.՝ Snotlout), ուժեղ և ճարպիկ, սակայն հիմարոտ տղա։ Գյուղում, «որտեղ միայն ուժեղնե՛րը տեղ ունեն», նա իրեն զգում է ոչ իր ափսեում։ Փորձում է սիրահետել Ասթրիդին։
- Ձկնոտ (անգլ.՝ Fishlegs), մեծ վիկինգ։ Նա բարեհոգի է և պարզ։ Դրանով հանդերձ հարցասեր է և ունի հրաշալի հիշողություն։ Օրինակ, գիտի բոլոր վիշապների բնութագրերն ու հնարավորությունները։ .
- Կռվասեր և Կռվարար (անգլ.՝ Ruffnut and Tuffnut), երկվորյակ քույր ու եղբայր։ Դյուրագրգրռ են և կռվարար։ Մշտապես կռվում են միմյանց հետ, սաղավարտներով մարտից առավել սիրում են ամեն հնարավոր ավերածությունները[13]։
Մուլտֆիլմի ստեղծում խմբագրել
2004 թվականին «DreamWorks Animation»–ի ստեղծագործական ղեկավարությունը ուշադրություն է դարձնում Քրեսինդա Քոուելի գրքերի շարքին։ Հեռանկարային ստեղծագործություններ գտնելու և դրանցից հաջողակ ծրագրեր ստեղծելու լավ հեղինակություն ունենալով՝ նրանք անմիջապես նկատում են Իկկինգի արկածների մասին պատմության պոտենցիալը։ Անիմացիոն ստուդիայի տնօրենի օգնական Բիլ Դամաշը պրոդյուսեր Բոննի Առնոլդին, որն իր պրոֆեսիոնալիզմն էր ցուցադրել «Անտառային եղբայրություն» (2006) մուլտֆիլմի աշխատանքներում, առաջարկում է մասնակցել ստուդիայի նոր նախագծերից մեկին։ Բոննին սկսում է աշխատել «Ինչպես ընտելացնել վիշապին» նախագծում։ Նրա հիմնական խնդիրը դառնում է գիրքը որպես լիամետրած ֆիլմ հարմարեցնելը, գրավիչ արկածներով և հետաքրքիր կերպարներով մեծամասշտաբ տեսարան ստեղծելը։ Ի տարբերություն նախորդ ֆիլմերի, գլխավոր հերոսը դեռահասն է, այլ ոչ թե մեծահասակ կամ կենդանի։ Ստուդիայի նոր ուղղությունը շարունակում է և հումորը․ եթե նախկինում շեշտը դրվում էր ժամանակակից կատակների և սատիրայի վրա, ապա նոր աշխատանքում հումորային իրավիճակները ստեղծվում են Իկկինգի՝ վիշապների և համացեղակիցների հետ հարաբերությունների ճանապարհով[14]։
Գաղափարը կյանքի կոչելու համար ընտրվում է պրոֆեսիոնալ թիմ։ Որպես ռեժիսոր հրավիրվում է Պիտեր Հասթիգսը, իսկ սցենարիստներ են դառնում Ադամ Ֆ․ Գոլդբերգը և Պիտեր Տոլանը։ Մի քանի ամիսների աշխատանքից հետո նրանց ծառայություններից հրաժարվում են․ ղեկավարությանը թվում է, որ գրված սցենարը շատ նեղ լսարանի համար է նախատեսված, մասնավորապես՝ մանկական[15]։ Ռեժիսորի աթոռին Հասթինգսին փոխարինում է Քրիս Սանդերսը, որին Իկկինգի պատմությունը անմիջապես դուր է գալիս․ «Ես վաղուց երազում էի ֆիմի մասին, որտեղ կնկարագրվեին ինչ–որ արարածների թռիչքները, այդ իսկ պատճառով, կարդալով առաջին տարբերակը, ես մտածեցի․ «Աստված իմ, մենք պատրաստվում ենք ստեղծել այն, ինչ դեռ չի եղել»»։ Հենց նա էլ համատեղության կարգով զբաղեցնում է և սցենարիստի պաշտոնը։ Երկրորդ ռեժիսոր և սցենարիստ է դառնում Դին Դեբլուան, որն ավելի վաղ Քրիսի հետ աշխատել էր «Լիլոն և Ստիչը» և «Մուլան» մուլտֆիլմերի վրա։
Նոր ղեկավարների նշանակման հետ գալիս է նաև նոր գաղափարը․ տեղափոխել մուլտֆիլմի գործողությունները մի քանի տարի առաջ, երբ վիշապները վիկինգների կողմից դեռ ընտելացված չէին։ Բոննի Առնոլդը գրքի իրադարձություններից լուրջ հեռանալու որոշումը համարում է հանգուցային պահ նոր պատմության ծննդի համար։ Քրիս Սնադերսը գործնականում մուլտֆիլմն անվանում է օրիգինալ հրատարակության պրիկվել․ եթե մուլտֆիլմում վիշապներն ապրում են իրենք իրենց համար, ապա ստեղծագործության մեջ նրանց հեշտությամբ կարելի է հնազանդեցնել բարձր ճիչի միջոցով, հիմնականում վիշապներին օգտագործում են որպես որսորդներ։ Օրինակ, վեպում առկա են հետևյալ տարբերությունները ֆիլմից․ վիշապներն ունեն իրենց լեզուն, որը հասկանում է Իկկինգը, չկա Ասթրիդի կերպաը, Ձկնոտը հաստլիկ չէ, այլ՝ նիհար տղա, Անատամիկը շատ փոքրիկ վիշապիկ է և նա իսկապես չունի ատամներ, Իկկինգի մայրը առողջ է, վիշապ վարժեցնելու ուղեցույցը կազմված է մեկ թերթից։ Սցենարը գրելիս Դինը և Քրիսը միասին են գծագրում սյուժեն, իսկ հետագայում տեսարանները բաժանում էին միմյանց միջև, և յուրաքանչյուրն աշխատում էր դրանց վրա։ Նրանց խոսքերով՝ միմյանց տեսարանների մասին կարդալուց հետո երբեք տարաձայնություններ չեն ունեցել։ Բոննի Առնոլդը կարծում է, որ նախորդ նախագծերի վրա համատեղ աշխատանքը բարենպաստ ազդեցություն է ունեցել նաև այս մեկի համար[14]։
Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել
(Նկարում Քենոն-Բիչն է, Օրեգոն նահանգ)
Մուլտֆիլմի աշխարհի ստեղծման վրա աշխատել են արտ-տնօրեն Պիեռ-Օլիվյե Վինսենթը և նկարիչ բեմադրող Քեթի Ալտերին։ Վիշապների հրաբխային կղզու գաղափարը, նրանց խոսքերով, դարձել է տրամաբանական եզրահանգում բազմաթիվ առասպելներից, որտեղ վիշապները միշտ կապված են լավայի, հրդեհների և կրակադժոխային վայրերի հետ։ Նրանք ծրագրում էին ամբողջ խմբով մեկնել Իսլանդիա, սակայն ձմեռ էր, և ստեղծողները ստիպված էին բնության նկարահանումներն անցկացնել Խաղաղ օվկիանոսի ափին՝ Օրեգոն նահանգում։ Նրանց համար հատկապես օգտակար եղան Քենոն-Բիչ լողափն ու Կալիֆոռնիայի ափերին մոտ Անակապա կղզին[16]։ Գեղատեսիլ բնապատկերներ, հրաբխային ապառաժներ՝ կուտակված օվկիանոսում, մուգ լողափեր, սև զանգվածեղ ժայռեր․ այս ամենն օգտագործվել է վիշապների կղզին ստեղծելու համար։ Օլուխ կղզին, որտեղ ապրում են վիկինգները, ստացվել էխորհրդավոր և զարմանահրաշ։ Սա հանդիսատեսի համար մի ամբողջ ատրակցիոն է․ ժայռերը, կամարները, հրաբուխը, ներկա վիշապներով դեկորները, արձանները, պաշտպանական կառուցվածքները գյուղին անսովորություն և գրավչություն են հաղորդում։ Բնորոշ «հյուսիսիային լույսով» օգնել է Դին Դեբուլան, որն ավելի վաղ մի քանի անգամ եղել էր Իսլանդիայում[17]։
Կերպարների վրա աշխատող բաժնի ղեկավար Դեյմոն Քրոուն ընդգծել է նախագծի եզակիությունը` մուլտֆիլմում հանդիպող տեսանելի մորթու և մորթեղեն գործվածքների քանակությամբ։ Շատ հերոսներ մորուք ունեն, բոլորի մոտ հագուստի մեջ առկա է մորթե էլեմենտ։ Իսկ մորթու համապատասխանության մոդելավորումը շրջապատող առարկաների հետ, օրինակ, մորուքի՝ հագուստի հետ, պարզվում է՝ ամենադժվար խնդիրներից էր։ Նմանատիպ փորձ ստուդիան ուներ «Շրեկ 2»–ի աշխատանքներից, իսկ «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի մեջ նրանք ճշմարտանմանության համար ավելի հեռուն գնացին։ Ռեժիսորները որոշում են, որ մուլտֆիլմի առականձնահատկությունը կլինի աշխարհի ռեալիստականությունը։ Արդյունքում հատկապես ռեալիստական են ստացվում, օրինակ, ծովային ալեկոծությունը, մառախուղն անտառում, փայտե տները։ Վիկինգների կացարանները, Քեթի Ալտերի մտահղացմամբ, ընդգծում են ցեղի բնավորությունը, ուժը և ոգին․ տները հսկա են, առարկաները զանգավածեղ՝ ստեղծված դսերի համար։
Կուսաստվերային նկարի հարցերով աշխատանքում ներգրավվում է օպերատոր Ռոջեր Դիկինսը, որն ավելի վաղ աշխատել էր «Օ, որտե՞ղ ես դու, եղբայր» և «Սա ծերերի տեղը չէ» ֆիմերի վրա։ Հենց նրա շնորհիվ է մուլտֆիմում իրատեսորեն արտացոլված լուսավորությունը, տեսախցիկի շարժումը և համայնապատկերային տեսարանները։ Կինոնկարահանման նմանակման համար փորձում էին ստեղծել լիարժեք մթություն ստվերներում և լուսավորություն լույսին։ Դիկինսը նաև օգտագործում էր լույսի կետային աղբյուրի օգտագործման հասարակ հնարքներ՝ եռաչափ տեսարանների լուսավորության համար (օրինակ, վիկինգների կացարանների լուսավորումը մոմերի օգնությամբ)։
Կրակաշունչ վիշապների առատությունը կրակի տարբեր տեսակներով տեսարաններ էր ենթադրում։ Գլենդեյլից և Ռեդվուդ–Սիթիից հրավիրվել էին ընկերության լավագույն մասնագետները, վարձվել էր հրարվեստավոր, որը պետք է ցույց տար, թե իրական աշխարհում ինչպիսի տեսք ունի այն, ինչ նրանք մտածել էին։ Մի ամբողջ օր նա տարատեսակ պայթյուններ էր անում․ ստեղծում էր մե՛կ կարմիր կրակ, մե՛կ կապույտ, ստեղծում էր հրդեհ կամ նմանակում ապակու պայթյուն և այլն։ Այդ ամենը տեսաձայնագրում էին 400—1000 կադր վայրկյանում արագությամբ արագընթաց տեսախցիկները։ Թվայնացված ստերեո–տեսագրությունները մուլտֆիլմի էֆեկտների հետագա աշխատանքների համար դառնում են կարևոր ռեսուրս։ Ռեժիսորները հիշում են, որ, երբ նրանք առաջին անգամ նայում էին հսկա վիշապի պայթյունի ավարտված տեսարանը, հիանում էին փոքր երեխաների նման[18][19]։
Մուլտֆիլմում առկա է էպիկական պոեմ Բեովուլֆի մասին՝ ակնարկի էպիզոդ, երբ Կռվասերը և Կռվարարը հրահրում են հսկա վիշապ–մորը, Կռվասերը նրան անվանում է Գրենդելի հարսնացու (անգլ.՝ bride of Grendel)[20]։
Աշխատանք կերպարների վրա խմբագրել
Մուլտֆիլմի ստեղծողների խոսքերով, կերպարների մշակման ժամանակ սովորաբար առաջանում են խնդիրներ՝ կապված հագուստի, դեմքի վրա բուսականության, դիմային մկանների շարժումների հետ։ Այդ դժվարություններն արդիական էին նաև տվյալ մուլտֆիլմի համար։ Չէ՞ որ վիկինգներն ապրում են հյուսիսում, նույնիսկ ամռանն այնտեղ ցուրտ է, և ահա այստեղից էլ բազմաշերտ հագուստը՝ ոչ հեշտ խնդիր անիմատորների համար։ Բարդությունները կարելի է նկատել առաջնորդ Ստոիկի օրինակի վրա․ նրա հագուստը կազմված է մորթու մի քանի շերտերից, իսկ մորուքը ծածկում է դեմքի կեսը, ինչ հարց էր առաջացնում՝ ինչպե՞ս ցույց տալ վիկինգի էմոցիաները։ Դրա համար VFX սուպերվայզեր Քրեյգ Ռինգը խմբի հետ ուսումնասիրել են «Մատանիների տիրակալի» հերոս Գիլմի թզուկին և այլ մորուքավորների, ինչն օգնել է նրանց գտնել փոխկապակցվածություն աչքերի արտահայտության և բեղերի շարժման միջև։ Մորուքի շարժումը ղեկավարվում էր բերանի շուրջ դիմային մկանների շարժումներով, իսկ շարունակաբար երկարությամբ՝ դինամիկ սիմուլյացիայի օգնությամբ, ինչն արտացոլվում էր նաև հագուստի վրա։ Ստուդիան նույնիսկ ուներ մի քանի պատրաստի լուծումներ հագուստի անիմացիայի համար։ «Շրեկի» արտադրության համար օգտագործվել էր «Maya Cloth» ծրագիրը, սակայն նոր մուլտֆիլմի համար որոշում են օգտագործել Syflex–ը։ Քրեյգ Ռինգը պատմում է, որ, ոչինչ նորը չհնարելով, նրանք պարզապես ուշադիր մշակել են հագուստի բոլոր շերտերի շարժումները։ Առաջին շերտն անիմացվել է ձեռքով, իսկ հաջորդողները արձագանքում էին դրա շարժումերին։
Կերպարների, ինչպես մարդկանց, այնպես էլ վիշապների դեմքերը կենդանացվել են «Rig» ծրագրի միջոցով, որը մշակվել էր ստուդիայի ծրագրավորող Դիք Ուոլշի կողմից։ Հիմնված լինելով մարդկային դեմքի անատոմիայի վրա՝ այն տիրապետում էր հատուկ լուծումների, որոնք անիմատորներին թույլ էին տալիս աշխատել մուլտիպլիկացիոն վիշապների շարժումների վրա։ Փորձելով դեմքի շարժման ստացման երկու տարբերակ, խառնված ձևեր և մկանային ռիգեր՝ կանգ են առնում երկրորդի վրա, որը տվել էր ավելի ճշգրիտ իրական արդյունքներ։ Էմոցիաների առանձին արտահայտություններ, օրինակ, քմծիծաղը կամ ժպիտը, կառավարվում էին տարբեր ռիգերով, որպեսզի հնարավոր լիներ ճշտումներ մտցնել ժամանակի մինիմալ կորուստներով։ Այնուհետև ամբողջ համակարգը հարմարեցվում էր կերպարին, և այս ամենը զբաղեցրել է 8-10 շաբաթ։
Հենց վիշապների կենդանացումն ավելի երկար ժամանակ է պահանջել։ Նրանց համար ստեղծվել էին 4 անգամ ավելի շատ ռիգեր։ Դրա պատճառը նրանց պոչերի, լեզուների, թևերի, մռութների տարբեր տեսակների առկայությունն էր, որոնք նույնպես պետք է էմոցիաներ արտահայտեին։ Մուլտֆիլմում առկա են վիշապների հինգ հիմնական տեսակներ․ նրանք տարբեր են, սակայն յուրաքանչյուրի յուրահատկության համար մտածել են իր կրակը։ Օրինակ, փակ գլխի մեկ գլուխը գազ էր արտաշնչում, իսկ մյուսը վառում էր այն։
Քրեյգ Ռինգը պատմել է, որ նրանց անիմացված վիշապների կրակն այնպիսին չէ, ինչպես գեղարվեստական կինեմատոգրաֆում, որտեղ հրե մրրիկ ստանալու համար օգտագործում են պրոպան գազ։ Իրական է համակարգչով մոդելավորել մրրրիկ՝ ստացված հեղուկ վառելիքն այրելիս։ Վիզուալ կրակի այդ երկու տիպերը տարբեր տեսք ունեն, միայն հեղուկ վառելիքային մրրիկը խորհուրդ չի տրվում օգտագործել իրական ֆիլմերի նկարահանման համար՝ հրդեհային անվտանգության տեսանկյունից ելնելով։ Հեղուկ վառելիքը մինչև բոցամուղից թռիչքի վերջը չի հասցնում այրվել և ընկնում է դեկորացիաների վրա՝ հրդեհելով դրանք[21]։
Վիշապներ[13][22] | Հեծյալ | Առանձնահատկություններ |
---|---|---|
Գիշերային Ֆուրիա (Անատամիկ) / Night Fury (Toothless) | Ամենաարագ և խելացի վիշապն է։ Նրա հրե շնչառությունը յուրահատուկ է նույնիսկ վիշապի համար։ Շատ պինդ զանգվածի շիկացած խտացումները, պարուրված թթվածնաացետիլենային հրով՝ պայթող թիրախին հարվածելիս։ Նա նաև կարող է արտաշնչել կապույտ հրի ճառագայթ (սովորաբար իր համար քնի տեղ տաքացնելիս), ինչը նույնպես սովորական չէ։ Հրով կրակոցի ժամանակ երբեք չի վրիպում։ Կարող է կարգավորել կրակոցի ուժը և նույնիսկ հեռավորությունը։ Ֆիլմի սկզբում նա կատակով բավականին մեծ տարածությունից ավերում է մի ամբողջ ինքնանետիչ, իսկ կենտրոնում «թեթևակի» խորովում է Սարսափելի Սարսափին, որը նրանից ձուկ էր գողացել։ | |
Չարագույն Օձաձևիկ (Գրոմհիլդա) / Deadly Nadder | Արտաքինից շատ գեղեցիկ է։ Պոչով կարող է նետել սուր և (հնարավոր է) թունավոր փշեր, իսկ կրակով՝ հալեցնել պողպատը։ Օձաձևիկի հուրը բոլոր վիշապներից ամենաթեժն է համարվում։ | |
Որոտիկ (Սարդելկա) / Gronckle | Մեծ գլուխ, կարճ իրան և պոչին տպավորիչ «մական»։ Բոլոր վիշապներից ունի ամենափոքր թևերը (համեմատած իրանի հետ), և շատ արագ թափահարում է դրանք, կոլիբրիի կամ իշամեղվի նման։ Դանդաղ է, բայց մանևրային։ Շիկացած լավայի գնդեր է բաց թողնում։ Սնվում է քարերով։ | |
Ահավոր Հրեշ (Ծուռժանիք) / Monstrous Nightmare | Ուժեղ և արագաշարժ վիշապ է, շիկանում է և ունի զրահ։ Ծածկված է կարմիր եղջերաթիթեղով։ Կպչուն վառվող թուք է թքում։ Այն ոչ մեծ քանակությամբ կարող է արտադրել նաև վիշապի մաշկը․ այստեղից էլ շիկանալու ունակությունը։ | |
Մղձավանջային Փակգլուխ (Բարս և Վեպր) / Hideous Zippleback | Կանաչ գույնի ոչ սովորական վիշապ երկու գլուխներով․ մի գլուխն արտաշնչում է գազ, մյուսն այրում է այն կայծերով։ | |
Սարսափելի Սարսափ / Terrible Terror | Տոհմավագ | Իր փոքր չափերի պատճառով թռչում են երամիկներով։ Հանդիպում են ամենատարբեր գույների առանձնյակներ։ |
3D խմբագրել
Համաձայն ստուդիայի ուղղության՝ բոլոր նոր ֆիլմերը թողարկվում են 3D ֆորմատով։ «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի օրինակով առաջընթացը, կապված ստերեոսկոպիկ կինոյի բնագավառում վերջին տեխնիկական ձեռքբերումների հետ, հեշտ տարբերակվող է, ինչը նշանակալիորեն ընդալայնել է ստեղծագործական մտքի և գեղարվեստական կատարման դիապաղոնը։ Նմանատիպ ձեռքբերումների արդյունքեր կարելի է տեսնել, օրինակ, միաժամանակ մի քանի վիշապներ պարունակող տեսարաններում և այդ պահին կերպարների ընդգծվածության բարձր բարձր մակարդակում։
Մուլտֆիլմի վրա աշխատանքների ժամանակ օգտագործվել է Intel-ի բազմամիջուկային պրոցեսորներով սարքավորում[23]։ Առավելագույն արտադրանք ապահովելու համար օգտագործվել են HP Z800 հզոր աշխատանքային կայաններ․ դրանք 2 անգամ ավելի արագ էին ստուդիայի կողմից նախկինում օգտագործվող մեքենաներից։ Առաջին «Շրեկի» հետ համեմատած, երբ օգտագործվել էին 6 տերաբայթ ծավալով տվյալներ, որոնց վիզուալիզացիայի համար պահանջվել էր 5 մլն ժամ, «Ինչպես ընտելացնել վիշապին»–ի համար արդեն պահանջվել է ռենդերինգի 100 տերաբայթ ծավալով տվյալների 50 մլն ժամ։ Կոնվերտացիայով անընդմեջ զբաղված էին 10000 միջուկներ՝ 28 շաբաթվա ընթացքում[24]։
Քրիս Սանդերսը խոստովանել է, որ սկզբնական փուլում չէր հավատում մեծ 3D ֆիլմին․ «Հնարավոր չէր ավելի սխալվել»։ Ի զարմանս նրա՝ պարզվում է, որ հենց 3D-ֆորմատն է թույլ տալիս թռիչքներին հաղորդել լիարժեք համոզիչ բնույթ։ Դրա օրինակ կարող է ծառայել Անատամիկի և Իկկինգի թռիչքը ժայռերի լաբիրինթոսի միջով։ Ռեժիսորն էլ կարծում էր, որ շատ տեսարաններ ստեղծված են 3D–ի համար։ «3D–ն պարզապես գովազդային հնարք չէ, այլ հնարավորություն հանդիսատեսին լինել մոտ, ապրումակցել հերոսներին և նրանց հետ միասին վայելել հափշտակիչ արկախները», - ընդգծում է Դին Դեբլուան[18][19]։ Նրանց դատողություններին ապացուցողականություն է հաղորդում 67–րդ Վենետիկի կինոփառատոնին «Ավատար» ֆիլմի հետ համատեղ ստացած «Persol 3D» մրցանակը․ ֆիմում 3D տեխնոլոգիայի ստեղծագործական կիրառման ցուցանիշ[25]։
Դերասանների ընտրություն խմբագրել
Բնօրինակ:
- Ջեյ Բարուշել — Իկկինգ
- Քրեյգ Ֆերգյուսոն — Թքոտիկ
- Ջերարդ Բաթլեր — Ստոիկ
- Ամերիկա Ֆերերա — Ասթրիդ
- Ջոնա Հիլ — Խնչոտիկ
- Քրիստոֆեր Մինց-Պլասե — Ձկնոտ
- Թի Ջեյ Միլեր — Կռվասեր
- Քրիստեն Ուիգ — Կռվարար
Կրկնօրինակում:
- Անդրեյ Լյովին — Իկկինգ
- Միխայիլ Բոյարսկի[26] — Թքոտիկ
- Վալերի Սոլովյով — Ստոիկ
- Սոֆիա Անուֆրիևա — Ասթրիդ
- Միխայիլ Խրուստալյով — Խնչոտիկ
- Իգոր Վինոգրադով — Ձկնոտ
- Ալեքսանդր Ռազբաշ — Կռվասեր
- Մարիանա Սեմյոնովնա — Կռվարար
Տեղակայում — Ցենտրալ փարթներշիփ[27]
Ջեֆրի Կատցենբերգը և պրոդյուսեր Բոնի Առնոլդը Իկկինգի դերում հաստատել էին Ջեյ Բարուշելին, երբ նա Հավայան կղզիներում նկարահանվում էր «Անհաջողության զինվորները» ֆիլմում։ Դեռ մինչև հիմնական ռեժիսորների գալը, դերասանը մշակում էր ձայնը` դարձնելով այն ավելի մանկական, բայց այն բանից հետո, երբ սցենարը վերաշարադրվում է և Իկկինգը մեծանում, ձայնը փոխելու անհրաժեշտություն է առաջանում[28]։ Ջեյ Բարուշելը փորձում էր արտահայտել Իկկինգի անսովոր բնավորության առանձնահատկությունները. մի կողմից նա շրջապատողների համար անախորժության աղբյուր էր, մյուս կողմից նրա հետախույզ միտքը և ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակությունը հետագայում կարևոր դեր են խաղում։ Դին Դեբլուան նշում է, որ Ջեյն ինքն իր մեջ մարմնավորում է Իկկինգի շատ հատկանիշներ, այդ պատճառով էլ խաղը նրա մոտ անկեղծ էր ստացվում, նա զգում և ապրում էր իր հերոսին[29]։ Խոսելով իր հերոսի մասին` Բարուշելը նրա պատմությունը համեմատում է միջնակարգ դպրոցի իրավիճակի հետ` անվանելով այն դասական, և կարծում է, որ այն գործնական ուղերձ է երեխաներին․ եղեք այն, ինչ կաք։ Հիմնականում ձայնագրությունը նրա համար անցնում էր մենակության մեջ` ստուդիայում, որը գտնվում էր Մոնրեալի իր տնից 10 րոպե հեռավորության վրա, սակայն մի քանի անգամ նա աշխատել է Ջերարդ Բաթլերի հետ միասին[30]։
Ջերարդ Բաթլերին «300 սպարտացիները» ֆիլմում արքայի դերում տեսնելով`պրոդյուսերները որոշում են նրան ձեռք բերել Ստոիկի ցեղի առաջնորդի հնչունավորման համար։ Երբ Քրիս Սանդերսը և Դին Դեբլուան դառնում են նախագծի ղեկավարները, Ջերարդը նրանց հաղորդում է, որ իր մոտ որոշ գաղափարներ կան իր կերպարի վերաբերյալ։ Ռեժիսորները հետաքրքրվում են և հեռախոսային ռեժիմով քննարկում Ստոիկի դերասանի հետ[31]։ Առաջարկներից մեկը առաջնորդին ավելի փափուկ բնավորություն հաղորդելն էր։ Այսպես, օրինակ, կանգ են առնում որդու հետ նրա հարաբերությունների վրա. նա շատ է սիրում իր որդուն, սակայն թաքցնում է ոչ թե ամոթից, այլ նրան կորցնելու վախից[29]։ Ձայնագրության ավարտից հետո Ջերարդը, չբավարարվելով իր շոտլանդական առոգանության թուլությամբ, վերադառնում և նորից ձայնագրում է իր նյութի մոտ 80%-ը[32]։
Ստացվել է այնպես, որ գլխավոր հերոսի հայրը խոսում է շոտլանդական առոգանությամբ, այդ պատճառով էլ մյուս մեծահասակ հերոսները ձեռք են բերել այդ առոգանությունը։ Թքոտիկին` Իկկինգի ուսուցչին, հնչունավորել է հայտնի հեռուստահաղորդավար Քրեյգ Ֆերգյուսոնը։ Նա Ջերարդ Բատլերի հին ընկերներից է, ում հետ ծանոթացել է Գլազգոյի համալսարանում 1980-ական թվականներին։ Նրանց հնչունավորած կերպարները ևս հին ընկերներ են[33]։ Խոսելով ֆիլմի մասին՝ Քրեյգն ասել է, որ տեսնում է զուգահեռներ Իկկինգի պատմության և մարդկային վախերի միջև, որոնց չհաղթահարելու դեպքում ողջ կյանքում հնարավոր է մնալ անտեղյակության և ինքնախաբեության մեջ[18]։
Օրիգինալ արտադրության մեջ Ասթրիդի կերպարը չկար, բայց ֆիլմի քննարկման ժամանակ որոշվում է մտցնել ուժեղ կնոջ կերպար։ Աստրիդը հենց այդպիսի կերպար է, Օլուխի դեռահաների շրջանում նա ամենալավն է։ Նրան հնչունավորել է Ամերիկա Ֆերերան։ «Ունենալով հզոր ձայն, նա շատ լավ կատարեց իր դերը, - ասում է Բոննի Առնոլդը, - Եթե սկզբում Աստրիդը Իկկինգի հետ շփվելիս չոր էր ու կոպիտ, ապա նրան ավելի լավ ճանաչելուց հետո, նա դեպի լավ կողմ է փոխվում»։
Ձկնոտը դեռահասներից ամենահսկան է, բայց նա երկչոտ է, վստահ չէ իր վրա և չգիտի իր իրական ուժը։ Կերպարն ընդգծելու համար անհրաժեշտ էր գտնել նրա չափերից տարբերվող ձայն, որը կար Քրիստոֆեր Մինց-Պլասսեի մոտ։ Քրիս Սանդերսն ասել է, որ հենց Քրիստոֆերի ցածր և ճռճռան ձայնն է ստեղծել անհրաժեշտ հակասությունը։ Երիտասարդ դերասանն ինքն էլ հաղորդել է, որ չգիտեր այդ մասին, և եթե, իր խոսքերով նա աշխատանքը ճիշտ է կատարել, ապա ստացվել է ծիծաղելի և համոզիչ[29]։
Երաժշտությունը մուլտֆիլմում խմբագրել
ընդգրկվել
Սաունդթրեքում։
- «Did Anybody See That»
- «War Room»
- «Offering»
- «Teamwork»
- «Charming The Zippleback»
- «Astrid Finds Toothless»
- «You're Not A Viking»
- «Relax — Stroke Hell»
- «Intro»
Ֆիլմի կոմպոզիտորը Ջոն Փաուելն է։ Սաունդթրեքը թողարկվել է 2010 թվականի մարտի 23–ին։ Հիմնական թեմաներին կարելի է հետևել հետևյալ կոմպոզիցիաներով․ «This is Berk»–ում՝ ազատության և թռիչքների հուզմունքը, «Romantic Flight»–ում՝ ռոմանտիկական գաղափարը, իսկ վիշապների առեղծվածայնությունն արտահայտում են «The Dragon Book»–ը և «Dragon’s Den»–ը[34]։ Ռեժիսորները բարձր են գնահատել կոմպոզիտորի աշխատանքը՝ նշելով նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմն իր աշխատանքում։ Երբ նվագախումբն առաջին անգամ կատարում էր գրված երաժշտությունը, Ջոնը, ունենալով հիասքանչ լսողություն, շարունակում էր շտկել նոտաները[35]։ Ջոն Փաուելը «Օսկարից» առաջ տված հարցազրույցում պատմել է, որ նախագծի ղեկավարները պահանջում էին խորություն, ծավալ, էմոցիաներ, որպեսզի զգացվեր հյուսիսային ազգերի երաժշտական ժառանգությունը, այնպես որ հիմնական ոգեշնչող երաժշտություն նրա համար դարձել են ֆինն կոմպոզիտոր Յան Սիբելիուսի, դանիացի կոմպոզիտոր Կառլ Նիլսոնի և նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտությունները[36]։
Վերջնական տիտրերի ժամանակ հնչում է իսլանդական պոստ–ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Յուան Տոուր Բիրգիսի կողմից գրված և կատարվոող երգը։ Հետաքրքիր է, որ 2007 թվականին «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Դին Դեբլուան, եղել է նաև Sigur Rós խմբի տուրնեի («Հեյմա» կոչված) նկարահանումների ռեժիսորը[37]։ Ե՛վ երաժշտությունը, և՛ երգը նոմինացվել են «World Soundtrack Academy» մրցանակի․ Ջոն Փաուել՝ «Տարվա կոմպոզիտոր», իսկ Յոուն Տոուր Բիրգիսո՝ «Ֆիլմի համար գրված լավագույն երգի» նոմինացիայի։ Երկուսն էլ զիջել են հաղթողներ Ալեքսանդր Դեպլային և Ռայան Բինգհեմ & Թի Բոուն Բյորտենի դուետին[38]։ Հայտնի է Բիրգիսոնի երգի՝ Օսկար մրցանակի լոնգ–լիստ–ում ներառվելը[39]։
Թրեքի № | Անվանում | Ժամանակ | Նկարագրություն |
---|---|---|---|
«This Is Berk» | Ծանոթություն կղզու և կերպարների հետ ՝ վիշապների հարձակման ժամանակ | ||
«Dragon Battle» | Փոքր–ինչ իմանում ենք տեսակների մասին | ||
«The Downed Dragon» | Իկկինգն անտառում փնտրում է Գիշերային Ֆուրիային | ||
«Dragon Training» | Մրցասպարեզում առաջին պարապմունքը | ||
«Wounded» | Գիշերային Ֆուրիան չի կարողանում դուրս գալ փորվածքից | ||
«The Dragon Book» | Իկկինգը վիշապների մասին գիրք է կարդում | ||
«Focus, Hiccup» | Պարապմունք Օձաձևուկի հետ | ||
«Forbidden Friendship» | Իկկինգի և Անատամիկի մտերմացումը | ||
«New Tail» | Նոր էլերոնի ստեղծումը և փորձարկումը | ||
«See You Tomorrow» | Իկկինգը գործնականում կիրառում է Անատամիկի հետ շփումից ստացած գիտելիքները | ||
«Test Drive» | Ընկերները պարզում են, թե ինչի են ընդունակ օդում | ||
«Not So Fireproof» | Հանդիպում չորս վիշապիկների հետ | ||
«This Time For Sure» | Պայքար վիշապ սպանելու իրավունքի համար | ||
«Astrid Goes For A Spin» | Ասթրիդն՝ Անատամիկին հեծած | ||
«Romantic Flight» | Ռոմանտիկ թռիչք | ||
«Dragon’s Den» | Որջի մասին | ||
«The Cove» | Առաջին համբույր | ||
«The Kill Ring» | Քննություն | ||
«Ready the Ships» | Վիկինգները պատրաստվում են նավարկության | ||
«Battling The Green Death» | Մարտ վիշապների կղզում | ||
«Counter Attack» | Մարտ Կարմիր մահվան և Իկկինգի հետ Անատամիկի միջև | ||
«Where’s Hiccup» | Անատամիկը փրկում է ընկերոջը․ Իկկինգն արթնանում է իր սենյակում | ||
«Coming Back Around» | Օշուխ կզուն խաղաղություն է գալիս | ||
«Sticks & Stones (Jonsi)» | Տիտրեր | ||
«The Vikings Have Their Tea» |
Քննադատություն խմբագրել
Քննադատական արձագանքներն ընդհարացնող Rotten Tomatoes աղբյուրում 160 գրախոսություններից 98 %–ը դրական են, և միայն երեքն են բացասական[12]։ IMDb կինոպորտալում ֆիլմի վարկանիշը 8,2 է գրեթե 158 հազար ձայների հիման վրա, իսկ КиноПоиске–ում՝ 8,5 (83,5 հազ․ ձայն)[40]։ Metacritic–ում մուլտֆիլմը հավաքել է հնարավոր100–ից 74 միավոր[41]։
Գրախոսություններ ԱՄՆ հրատարակչություններում խմբագրել
«Ավելի շատ ժամանակ է հատկացված օդային պայքարներին և ավելի քիչ` կերպարներին և սյուժեի զարգացմանը, սակայն արված է գունեղ, ամեն ինչ լավ է և դրական է դիտվում», - այսպես է արձագանքել հայտնի ամերիկացի քննադատ Ռոջեր Էբերթը` գնահատելով մուլտֆիլմը 3 աստղով։ Իր գրախոսության մեջ նա նաև ուշադրություն է դարձրել Ստոիկի և Թքոտիկի կերպարների շոտլանդական առոգանությանը, որոնք հնչունավորված են Գլազգոյում ծնված դերասանների կողմից։ Սա տարօրինակ է թվացել ոչ միայն Ռոջեր Էբերթին[42][43]։ Ջերարդ Բաթլերն իր հարցազրույցում ասել է, որ ինքը շոտլանդացի է, նշանակում է` կիսով չափ վիկինգ[44]։ Իսկ Ջեյ Բարուշելը, պաշտպանելով իր գործընկերներին, նրանց անվանում է ավելի նման կերպարներ վիկինգներին, քան մյուսներին։ «USA Today»-ում Կլաուդիա Պյիգն իր գրախոսությունում մուլտֆիլմն անվանել է էքշն-արկածներով և աշխուժացնող 3D-անիմացիայով կլանող սագա, սրամիտ երկխոսություններով ոչ հիմար կատակերգություն և հեքիաթ՝ հիասքանչ-հուզիչ ընկերության զարմանալի խորությամբ[45]։ «Չնայած վիշապների հրաշալի բազմազանությանը և մարտերի կլանող տեսարաններին, իսկական հիացմունք ` առաջացնում երկու նախկին հակառակորդների մտերմությունը» (Ջո Նյումայերի գրախոսությունը «New York Daily News»-ում)։ Նա նաև դրական է գնահատում հերոսների հնչունավորումը և կարծում է, որ ճիշտ գաղափար էր վիշապներին անխոս պատկերելը. դա ֆիլմին ավելի դասական տեսք է հաղորդել[46]։
Քայլ Սմիթը «New York Post»-ի ինտերնետ-տարբերակում ֆիլմն անվանել է «Ավատար պարզամիտների համար»։ Նա կարծում է, որ սցենարը և կատակները հորինել են ապրանքագետները, իսկ Թքոտիկն անհրաժեշտ է միայն սրամտությունների համար։ Նաև կոչ է անում վիկինգներին դարձի գալ, «չէ որ այդ գիշատիչ արարածները այսպես թե այնպես կրակ են ժայթքում, իսկ մտածե՞լ եք, թե նրանք այդ ամենով հանդերձ որքան ածխաթթու գազ են արտաշնչում»։ Իսկ իր պարբերության վերջում գրել է. «Երբեք ուշ չէ, որ ձեր երեխաներն ընդունեն, որ իրենց մշակույթը խեղճ է, իսկ օտարերկրացիները, որոնց հետ հավերժական պատերազմ է, իրականում ընկերասեր են, խաղաղասեր և չհասկացված»։ Արդյունքում 4–ից 2 աստղ[47]։ Եվս մեկ սառը մեկնաբանության հեղինակ է դարձել Էլլա Թեյլորը։ «Village Voice» կայքում նա գրել է, որ «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմն իրենից ներկայացնում է որակյալ, սական ոչնչով չնշանավորվող հեքիաթ[48]։
Ռիչարդ Քորլիսը «TIME» ամսագրում «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմը համեմատել է «DreamWorks Animation»-ի այլ աշխատանքների և «Pixar»-ի անիմացիոն նախագծերի հետ։ Փիքսարը խաղադրույք է կատարել նեղ ընտանեկան և ընկերական հարաբերությունների մասին մուլտֆիլմների վրա․ «Խաղալիքների պատմությունը», «Հրեշների կորպորաիցան», «Մեքենաներ», «Վեր» և այլն, որոնցում մրցակցությունը վերածվում է ընկերության կամ սիրային պատմության։ «DreamWorks»–ը արտադրում է հիմնականում ժամանցային-կատակերգական մուլտֆիլմներ, սակայն «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմը բացառություն է։ Երկու ռեժիսորներն էլ կարողացել են ողջ հուզականությամբ ցույց տալ ընկերության ֆանտաստիկ պատմություն, այն ժամանակ, երբ պատկերավորման տեխնիկական անձնակազմը էկրանին արտացոլել էր հիասքանչ բնապատկերներ, և նույնիսկ եթե ֆիլմը 3D- տեխնիկայով չստեղծվեր, միևնույնն է՝ ոչինչ չէր կորցնի։ «Ինչպես ընտելացնել վիշապին»-ը ավելի լուրջ և պատվախնդիր է, քան «DreamWorks»-ի մնացած ֆիլմերի շարքը։ Բայց ամենայն հավանականությամբ սա պարզապես բացառություն է, այլ ոչ թե անիմացիոն ստուդիայի կողմից ընտրված նոր ուղղություն[49]։
Արձագանքներ Ռուսաստանում խմբագրել
Ինչպես ամերիկյան քննադատները, այնպես էլ ռուսականները հիանցած էին անիմացիայի մակարդակով։ Այսպես, Ալեքս Էքսլերն իր «սուբյեկտիվ նկատառուներում» մուլտֆիլմի գլխավոր ձեռքբերում է հայտարարում անիմացիոն տեխնիկան, ինչից էլ, իր խոսքերով, ստացել է մեծ հաճույք։ Բացի այդ գրախոսը մուլտֆիլմի մեջ գտել է թաքնված հաղորդագրություն բարոյախոսության տեսքով, որը երեխաներին ցույց է տալիս, թե ով է հանդիսանում «աշխարհի» թշնամի[50]։ Յուրի Լուշչինսկին մուլտֆիմում տեսնում է սովարական գաղափարներով սյուժե․ խնդիրներ ընտանիքում, հարաբերություններ արգելքի տակ, սեփական եսի փնտրտուքներ, այն դեպքում, որ սովորական չեն կերպարները և հենց գործողությունների վայրը․ ընտանիքը՝ վիկինգներ, ընկերությունը կրակաշունչ վիշապի հետ, թվացյալ մանկական «Ո՞վ եմ ես» հարցը փոխկապակցված է ոչ մանկական արկածների հետ։ Կրկին նաև Յուրին է հիշեցնում թույլ սյուժեի մասին, սակայն խոստովանում է, որ տվյալ մուլտֆիլմում դա չէ գլխավորը, այլ՝ համակրելի իրականատիպ կերպարները[51]։ Պյոտր Ֆավորովը կարծում է, որ դա համակարգչային անիմացիայի առաջին քայլն է ատրակցիոնից արվեստին[52]։ Քննադատները հայտնաբերել են որոշ համընկնումներ Անատամիկի և Քրիս Սանդերսի հերոս Ստիչի միջև։ Դրանից իր գրախոսականում չի խուսափել նաև Ռոման Կորնեևը։ Դա նկատում է նաև Ալեքսանդր Ալեյնիկովը, ինչը զարմանալի չէ․ երկու ռեժիսորներն էլ մասնակցություն են ունեցել «Լիլոյի և Ստիչի» ստեղծմանը[53]։ «DreamWorks»–ի այլ ստեղծագործությունների համեմատությամբ, «Ինչպես ընտելացնել վիշապին» անիմացիոն ֆիլմը հոդվածի հեղինակի մոտ ոչ առանց հեգնանքի անվանվում է «Գլուխգործոց»[54]։ Իսկ ինչ վերաբերում է այլ գաղափարներին, օրինակ, Դարյա Գորյաչևան խորհուրդ է տալիս մարդուն զսպել եսասիրութունը բնության հետ շփվելիս կամ, նախքան բռունցները թափահարելը, մտածել և կողմնորոշվել իրավիճակում․ նրա խոսքերով հենց դրա շուրջ է առաջարկում մտորել[55]։ Դմիտրի Ժիգալովը շատ լուրջ խորհել է ցուցադրված ընկերության մասին․ «այն ուժեղ է բոլոր տարբերություններից, իսկ երկրորդ հերթին՝ թանկ է բոլոր համընկնումներից»[56]։ Կիրիլ Ալյոխինը կարծում է, որ բարոյախոսությունը փոխվել է, քանի որ վիշապը զրկվել է փոչից, տղան չի մնա իր երկու ոտքով[57]։ Բացի այդ Լիզա Բիգերն ընդգծել է, որ չձգող գրքից ստացվել է հրաշալի ֆիլմ, հիմանականում շնորհիվ այն բանի, որ մուլտֆիլմը զգալիորեն տարբերվում է գրքից։ Վիշապները նաև հիշեցնում են Ջեյմս Քեմերոնի ստեղծածները[58]։ Անտոն Դոլինն իր գրախոսության մեջ գրել է, որ մուլտֆիլմում զուգակցվում են էկոլոգիական քարոզչությունը և թափանցող հումորը[59]։ Սեմյոն Կվաշան նկատել է, որ մուլտֆիլմի տիեզերքը լավ մշակված է, բոլոր հերոսները մոտիվացված են և հասնում են իրենց նպատակին, վիշապները չեն թռչում հենց այնպես, և էկրանից կտրվել հնարավոր չէ սկզբից մինչև վերջ[60]։ Աննա Ֆյոդորովան իր հոդվածում հուզված էր ֆիլմից, խորհուրդ տալով այն ընտանեկան լսարանին, ինչպես նաև բարձր գնահատելով 3D տեխնոլոգիան[61]։ Իսկ Ժաննա Սերգեևան նկատել է, որ մարմնի կորցրած մասերի թեման անցնում է ֆիլմով։ Բացի Թքոտիկից և վիշապից ոտքից է զրկվում նաև գլխավոր հերոսը։ Սակայն դա չի խանգարում նրան լինել սիրված գեղեցիկ աղջկա և հարգված՝ Օլուխի բնալիչների կողմից[62]։
Ճանաչում խմբագրել
«DreamWorks Animation»–ը «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմով առաջիններից մեկն էր, որ մտավ «Օսկարի» համար պայքարի մեջ[10]։ Ընկերությունում ցանկանում էին ստանալ նոմինացիա ոչ միայն «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում, այլ նաև «Տարվա լավագույն ֆիլմ» կատեգորիայում։ Հիմնական մրցակիցն էր «Խաղալիքների պատմությունը։ Մեծ փախուստ» ֆիլմը, որը վարձույթում աշխատել էր 1 միլիարդ դոլար։ Այն «Օսկար» սստացավ, իսկ դրա հետ՝ նաև մնացած հեղինակավոր մրցանակները[63]։
Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|
Օսկարի 83-րդ մրցանակաբաշխություն | ||
Բրիտականան ակադեմիայի մրցանակ | ||
Ոսկե գլոբուս 2011 | ||
Էննի մրցանակ 2011[65] | ||
Visual Effects Society Awards 2010 | ||
Վենետիկի67–րդ կինոփառատոն (2010) |
Ֆինանսական կողմ խմբագրել
Բյուջե և գովազդ խմբագրել
Ստեղծողների վրա ֆիլմն արժեցել է 165 մլն ԱՄՆ դոլար, ինչը դարձավ ծախսերի երկրորդ արդյունքը ընկերության համար։ Ավելի վաղ «Հրեշներն ընդդեմ այլմոլորականների»–ի համար ծախսվել են ավելի շատ միջոցներ (175 մլն. $)։ «Ինչպես ընտելացնել վիշապին» անիմացիան գովազդվել է 2010 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ՝ «NBC»–ի հետ համագործակցության շրջանակներում, ինչի համար ստեղծվել են 7 օրիգինալ հոլովակներ սպորտի ձմեռային տեսակների մասին։ «DreamWorks»–ը պայմանագիր էր կնքել նաև «Wal-Mart» ընկերության, որի խանութներում տեղադրվել էին վիկինգների նավերը և վաճառվում էին ավելի քան 100 տարբեր առարկաներ, կապված մուլտֆիլմի հետ։ Բացի այդ, համաձայնագիր էր կնքվել նաև «McDonald’s» կորպորացիայի հետ[66][67]։ Բացի այդ, մուլտֆիլմի գովազդն իրականացվում էր DreamWorks–ի ՏՏ հին գործընկեր «Hewlett-Packard» ընկերության օգնությամբ[68]։ Իսկ մարտի 24–ին Նյու–Յորքի Թայմս Սքվեր հրապարակում գովազդային նպատակներով երկու օրով կանգ առավ վիկինգների 40 ֆուտանոց նավը։ Նրա վրա ներկա էին Ջեֆրի Կատցենբերգը և Ամերիկա Ֆերերան[66][69]։
Դրամարկղային հավաքներ խմբագրել
«Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 494,8 մլն $․ ԱՄՆ–ում և Կանադայում, 217 մլն $ և 277 մլն $՝ աշխարհի այլ հատվածներում[11]։ 2011 թվականի ապրիլի դրությամբ մուլտֆիլմը 81–րդ տեղում է դրամարկղային հավաքներով ամբողջ ընթացքում և 9–րդ տեղում՝ 2010 թվականի ընթացքում։ Առաջին ուիքենդին ԱՄՆ–ում և Կանադայում 4055 կինոթատրոններում մուլտֆիլմը վստահորեն զբաղեցրել է առաջնորդող դիրք՝ 42 մլն $–ով[70], իսկ միջազգային հարթակում ժապավենը վաստակել է 30 մլն $ և 2–րդ տեղը՝ զիջելով վերին տողը «Ալիսան հրաշքների աշխարհում»[71] ֆիլմին․ առաջին տեղում «Ինչպես ընտելացնել վիշապին» անիմացիոն ֆիլմը եղել է երկրորդ ուիքենդին 39 մլն $–ով։ Ամերիկայում 5 շաբաթ անց մուլտֆիլմը, չհանդիպելով լուրջ մրցակիցների, կրկին զբաղեցնում է 1-ին տեղը։ Վերջին անգամ նման բան եղել է 2005 թվականին «Նարնիայի ժամանակագրություններ»[72] ֆիլմի հետ։ Ռուսաստանում հավաքները առաջին ուքենդում կազմել են 7 մլն $[73] և 23,4 մլն $ ամբողջ ընթացքում՝ ցուցաբերելով երկրորդ արդյունքը Եվրոպայում[74]։
Այլ խմբագրել
Բարձակային խաղ խմբագրել
How to Train Your Dragon («Ինչպես ընտելացնել վիշապին») բարձակային խաղը, մշակված Étranges Libellules ֆրանսիական ստուդիայի կողմից[75] և հրապարակված ամերիկյան Activision ընկերության կողմից, թողարկվել է 2010 թվականի մարտի 23–ին Nintendo DS–ի, Wii, PlayStation 3–ի, Xbox 360–ի[76] համար։ Խաղը մշակված է Action-adventure ժանրում և թույլ է տալիս մարտնչել ընկերների հետ անձնակազմային ռեժիմում, հետազոտել Օլուխ կղզին, ստեղծել սեփական վիշապին բազային վեպի հիման վրա, ուժեղացնել վիշապին պարապմունքների ժամանակ[77]։
Խաղը նախատեսված է մանկական և ֆանատների լսարանի համար, այդ իսկ պատճառով արձագանքները բավականին միջնորդական են[78]։ Այսպես, հիմնական մինուսներ անվանվում են ձանձրալի տեսակներն ու թույլ ձայնային էֆեկետները՝ «բեռնման» և վիշապների պարամունքների շարքում[79]։ Ինչ վերաբերում է գեյմփլեյին, նշվել է մեկ–երկու ստեղնների օգտագործում մարտի դեպքում, բազմազանություն են բերում կոմբո–հարվածները[80]։ Գլխավոր պլյուսը հնարավորությունն է մարտնչել ընկերոջ հետ և կերպարների բնավորությունների ու արտաքին տեսքերի պահպանումը, ինչը մարտերում հնարավորություն է տալիս զգալ ինչպես ֆիլմում[81]։ Գրախոսություններից մեկում նաև նշված են վիզուալ էֆեկտները, հատկապես ջուրը և կերպարների շարժումների մաքրությունը[82]։
DVD ռելիզ խմբագրել
ԱՄՆ-ում մուլտֆիլմը DVD–ի և Blu-ray–ի վրա դուրս է եկել 2010 թվականի հոկտեմբերի15–ին, որոնց կազմում, բացի ստեղծողների և կրկնօրինակող դերասանների մեկնաբանություններից, ներառվել է «Լեգենդ Ոսկրաջարդի մասին» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմի մատակարարը «Paramount Home Entertainment»[83]–ը։ Հենց առաջին իսկ շաբաթում անիմացիան գլխավորել է DVD սկավառակների չարթ վաճառքն ԱՄՆ–ում, 1,874 հազար կրկնօրիկնակների համար ստացվել է 39 մլն $։ Իսկ հունվարի 3–ի տվյալներով վաճառվել է 5,253 հազար օրինակ` 103 մլն $ արժողությամբ[84]։
Ռուսաստանում «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմը սկավառակների վրա հայտնվել է 2010 թվականի նոյեմբերի 2–ի՝ «Юниверсал Пикчерс Рус»–ի արտադրությամբ[85]։
DVD սկավառակի մանրամասներ | |||
---|---|---|---|
Ֆորմատ | DVD (PAL) | ||
Տարածաշրջանային կոդ | 5 | Մուլտֆիլմի ստեղծողների մեկնաբանություններ | |
Շերտերի քանակ | DVD-9 (2 շերտ) | Վիկինգների թիմ | |
Ձայնային ցանկ | Անգլերեն/ռուսերեն/ուկրաիներեն Dolby Digital 5.1 | Ինչպես է ստեղծվել վիշապը | |
Նկարի ֆորմատ | WideScreen 16:9 (2.35:1). | Թրեյլերներ։ Մեգաուղեղ, Հավերժ Շրեկ, Տարերքների տիրակալը | |
Ենթագրեր | Անգլերեն/ռուսերեն/ուկրաիներեն | Թրեյլեր Activision–ի «Ինչպես ընտելացնել վիշապին» խաղին |
Շարունակություն խմբագրել
Շնորհիվ ֆիլմի հաջողությունների՝ ընկերության գլխավոր Ջեֆրի Կատցենբերգը The Hollywood Reporter–ում հայտարարել էր, որ մուլտֆիլմի սիքվելը դուրս էր գալու 2013 թվականին[86]։ 2010 թվականի հոկտեմբերի 11–ին երկրորդ մասի ստեղծման մասին տեղեկությունը հաստատել են պաշտոնական կայքում։ Պրոդյուսերը չէր փոխվելու, ռեժիսորը լինելու էր միայն Դին Դեբլուան, իսկ Քրիս Սանդերսը նրանց միանալու էր «Քարանաձավային մարդիկ»–ի աշխատանքների ավարտից հետո՝ կատարողական պրոդյուսերի դերում[87]։ Ֆրանշիզի շրջանակներում դուրս են եկել երեք կարճամետրաժ ֆիլմեր․ Legend of the Boneknapper Dragon (Լեգենդ Ոսկրաջարդի մասին) (2010), Book of Dragons (Վիշապների գիրքը) (2011) և Gift of the Night Fury (Գիշերային Ֆուրիայի նվերը) (2011)։ 2012 թվականին թողարկվել է համանուն սերիալ․ «DreamWorks Animation» ընկերությունը դրա նկարահանումների համար պայմանագիր է կնքել «Cartoon Network»–ի հետ[88]։ 2011 թվականի մարտի 8–ի կոմյունիկեում, որը տեղադրված էր ստուդիայի պաշտոնական կայքում, ղեկավարությունը հաղորդել է մուլտֆիլմի շարունակության թողարկման ամսաթվի՝ 2013 թվականից 2014 թվականի հունիսի 20–ին տեղափոխելու մասին[89]։ 2010 թվականի դեկտեմբերին, DreamWorks–ի գլխավոր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը հաստատել է, որ կլինի նաև «Ինչպես ընտելացնել վիշապին» շարքի երրորդ ֆիլմը․ «ծայրահեղ դեպքում երեք․ հնարավոր է, ավելի շատ, սակայն մենք գիտենք, որ ծայրահեղ դեպքում կան այս պատմության երեք գլուխներ»։ Դին Դեբլուան, երկրորդ և երրորդ ֆիլմերի գրողն ու տնօրենը, հայտարարել է, որ «Ինչպես ընտելացնել վիշապին 2»–ը ներկա պահին դիտավորությամբ մշակված է որպես եռագրքի երկրորդ ակտ․ «Կան որոշակի կերպարներ և իրավիճակներ, որոնք որոշակի դեր կխաղան երկրորդ ֆիլմում, որի սյուժեն կբերի եռագրության երրորդ ֆիլմին»։ Դեբլուան հարցազրույցում ասել է, որ երրորդ մասը դուրս կգա 2016 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին 20th Century Fox–ը և DreamWorks Animation–ը թողարկման ամսաթիվը նշանակել են 2016 թվականի հունիսի 18–ին, որն արդյունքում փոփոխվել է 2016 թվականի հունիսի 17–ին։ Ֆիլմը մշակվել է պրոդյուսեր Բոնի Առնոլդի և կատարողական պրոդյուսերներ Դին Դեբլուայի և Քրիս Սանդերսի կողմից։ Դերասաններ Ջեյ Բարուշելը, Ջերարդ Բաթլերը, Քրեյգ Ֆերգյուսոնը, Ամերիկա Ֆերերան, Ջոնա Հիլը, Քրիոտոֆեր Մինց–Պլասեն, Թի Ջեյ Միլերը և Քրիստեն Ուիգը մտադիր են եղել վերադառնալ երրորդ ֆիլմում։
Թատերական ներկայացում խմբագրել
Global Creatures ավստրալիական ընկերությունը, հայտնի իր՝ «Զբոսանք դինոզավրերի հետ» շոուով, 2012 թվականի մարտին Մելբուրնում լայն հանրությանը ներկայացրել է «How to Train Your Dragon Arena Spectacular» անվամբ թատերական գործողությունը՝ «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի հիման վրա։ DreamWorks–ը Global Creatures–ում ներդրել է 20 մլն դոլար այն պայմանով, որ վերջինները կկատարելագործեն իրենց տեխնոլոգիան և ստեղծված վիշապների թվում կպատրաստեն նաև յոթ թռչողների։ 2011 թվականի օգոստոսին կայացել է ներկայացման ցուցադրությունը՝ քսան մետր երկարությամբ և չորս մետր բարձրությամբ, կրակ և ծուխ արձակող Օձաձևուկի մասնակցությամբ։ Ավստրալիայում ցուցադրություններից հետո վիշապները տեղափոխվել են ԱՄՆ։ Ասպարեզները, որտեղ անցել է շոուն, կարող էր տեղավորել 4–ից 10 հազար հանդիսատես[90]։
Ներկայացման մեջ մասնակցել են 24 վիշապներ, որոնցից հինգը գլխավոր և յոթը թռչող։ Շոուի ռեժիսոր Nigtl Jamieson–ն ավելի վաղ մասնակցել է Սիդնեյան օլիմպիադայի և «24 hour millenium broadcast» բացման արարողության ներկայացումներին։ Ամեն մեծ վիշապ պարունակել է շարժման ղեկավարման 24 միկրոպրոցեսոր՝ յուրաքանչյուրը 15 հիդրոցիլինդրերով և 6 հիդրոշարժիչներով, 16 տեղափոխվող մարտկոցներ՝ 7 կիլովատտ հզորությամբ, 132 մետրանոց հիդրավլիկ ռետինե խողովակներ, 90 քառակուսի մետր կտոր, 12,2 խորանարդ մետր փրփուր, 200 լիտր ներկ, 1 կիլոմետր մետաղամալուխներ ամեն մարմնում։ Ամեն մեծ վիշապ կշռել է 1,6 տոննա (ստանդարտ ընտանեկան մեքենա) և պահանջել է կառավարման համար երեք մարդ։ Դերասանական խումբը կազմվել է 80 մարդկանցից ներկայացնող տարբեր աշխարհամասեր[91]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=howtotrainyourdragon.htm
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt0892769/
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Թողարկման ժամկետները» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ 10,0 10,1 Ryan Adams (2010-09-02)։ «Dreamworks launches FYC campaign for Dragon» (անգլերեն)։ awardsdaily.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-16
- ↑ 11,0 11,1 ««How to Train Your Dragon»» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ 12,0 12,1 ««Ինչպես ընտելացնել վիշապին»» (անգլերեն)։ Վերցված է 2010-10-03
- ↑ 13,0 13,1 «Կերպարների նկարագրություն» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ 14,0 14,1 «Մուլտֆիլմի արտադրության մասին տպագիր դիտարկային հարցազրույց [[DreamWorks]]–ից» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-15
- ↑ «5 փաստ մուլտֆիլմի մասին» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «10 Questions for Kathy Altieri - Production Designer» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «Interview with Art Director Pierre-Olivier Vincent» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ 18,0 18,1 18,2 «Մուլտֆիլմի արտադրության մասին տպագիր դիտարկային հարցազրույց [[DreamWorks]]–ից» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-15
- ↑ 19,0 19,1 «Ռուսերեն լեզվով մուլտֆիլմի ստեղծման պատմությունը» (ռուսերեն)։ kinometro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Անգլերեն լեզվով մուլտֆիլմի պաշտոնական DVD-տարբերակը՝ ժամանակաչափություն 76 ր․. 50 վրկ․
- ↑ Renee Dunlop (թարգմանություն․ Նադեժդա Մարկալովա) (2010-05-24)։ ««Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի վիշապները և վիկինգները» (ռուսերեն)։ Mir3D.ru (Աղբյուրի հոդվածի թարգմանություն CGSociety)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-18
- ↑ «Կերխարների նկարագրություն» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-11-13
- ↑ «Stereoscopic 3D animation: Shrek and How to train your dragon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «HP Technology Powers DreamWorks Animation’s 3-D Film» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «Official Awards of the 67th Venice Film Festival» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-03-31
- ↑ «Միխայիլ Բոյարսկին կրկնօրինակել է Թքոտիկին» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Մատակարար Ռուսաստանում» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «Jay Baruchel» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ 29,0 29,1 29,2 «Մուլտֆիլմի արտադրության մասին տպագիր դիտարկային հարցազրույց [[DreamWorks]]–ից» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-15
- ↑ «Interview: Jay Baruchel of How to Train Your Dragon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ ««Ինչպես ընտելացնել վիշապին»․ հարցազրույց Ջերարդ Բաթլերի հետ» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Jenna Busch (25-03-2010)։ «Gerard Butler Talks Dragons, Career Choices and '300'» (անգլերեն)։ Moviefone.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-18
- ↑ «Հոդված կերպաների հնչունավորման մասին» (ռուսերեն)։ DailyRecord աղբյուրի հոդվածի թարգմանություն։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «OST How to Train Your Dragon» (անգլերեն)։ filmtracks.com։ 2010-04-10։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Chris Sanders and Dean DeBlois show How to Train Your Dragon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Steve Pond (2011-02-10)։ «John Powell Goes Epic to Score 'Dragon'» (անգլերեն)։ thewrap.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-18
- ↑ Kristopher Tapley (2010-25-10)։ «Listen to Jónsi’s «Sticks & Stones» from «How to Train Your Dragon»» (անգլերեն)։ incontention.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-28-11
- ↑ ««World Soundtrack Academy» մրցանակաբաշխության հաղթողներ» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ ««Օսկար—2011»․ «Լավագույն երգ» անվանակարգի թեկնածուներ»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ 2012 թվականի օգոստոսի սկզբին։
- ↑ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Russ Breimeier (2010–03–26)։ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ Christianity Today։ Վերցված է Հոկտեմբերի 8
- ↑ Timothy Ian Rogers (2010–04–19)։ «American and Scottish Accents Mix in «How to Train Your Dragon»» (անգլերեն)։ Կաղապար:Не переведено։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է Հոկտեմբերի 8
- ↑ Ջենի Բուշ ( Anariel թարգմանություն) (2010–03–26)։ «Ջերարդ Բաթլերը «Վիշապների» մասին» (ռուսերեն)։ Կաղապար:Не переведено (перевод gbutler.ru)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-15
- ↑ Claudia Puig (2010-03-26)։ ««Dragon»: How to do smart dialogue, 3-D visuals the right way.» (անգլերեն)։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Jeo Neumaier (2010-03-25)։ «How to Train Your Dragon 3.5/5» (անգլերեն)։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Kyle Smith (2010-03-26)։ ««Dragon» breathes little fire» (անգլերեն)։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Ella Taylor (2010-03-24)։ «Adequate but Unremarkable Animated Tale» (անգլերեն)։ Village Voice։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Richard Corliss (2010-04-05)։ «Dreaming Up How to Train Your Dragon» (անգլերեն)։ TIME։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Ալեքս Էքսլեր (2010-11-29)։ «Հաճոելի, շատ հաճելի։ Ոչ հանճարեղ, այլ հաճելի։» (ռուսերեն)։ Ալեքս Էքսլերի հեղինակային նախագիծ։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Յուրի Լուշչինսկի (2010-03-30)։ «Նկարահանել ինչպես գլուխգործոց» (ռուսերեն)։ kino-govno.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Պյոտր Ֆավորով (2010-03-15)։ «Համակարգչային մուլտիպլիկացիան դեպի արվեստ ատրակցիոնի կիսաճանապարհին» (ռուսերեն)։ afisha.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Ալեքսանդր Ալեյնիկով (2010-03-14)։ ««Խորհուրդներ երիտասարդ վիշապապահներին»» (ռուսերեն)։ «Նոր Հայացք» հրատարակչական տուն։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-02-22
- ↑ Ռոման Կորնեև (2010-03-21)։ «Ինչպես տեղավորել «Ախր սա Սադդամ Հուսեի՛նն է» մենախոսությունը «Սաուս-պարկից»» (ռուսերեն)։ kinokadr.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Դարյա Գորյաչևա (2010-03-19)։ «Մեստրո, կրճատեք ամբիցիաները» (ռուսերեն)։ gazeta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Դմիտրի Ժիգալով (2010-03-22)։ ««Ավատար» երեխաների համար» (ռուսերեն)։ kinonews.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-01-29
- ↑ Կիրիլ Ալեխին (2010-03-18)։ «Ինչպես ընտելացնել վիշապին 3D» (ռուսերեն)։ timeout.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ Լիզա Բիգեր (2010-03-19)։ «Թարգմանության ուրախությունը» (ռուսերեն)։ kommersant.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ Անտոն Դոլին (2010-03-12)։ «Ատամներ, թևեր և պոչեր» (ռուսերեն)։ vedomosti.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ Սեմյաժոն Կվաշա (2010-03-17)։ «Ինչու են պետք վիշապները» (ռուսերեն)։ film.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ Աննա Ֆյոդորովա (2010-03-19)։ «Եվ տանում են ինձ․․․» (ռուսերեն)։ 7days.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01
- ↑ Ժաննա Սերգեևա (2010-03-17)։ ««Ինչպես ընտելացնել վիշապին»–ը ռուսական էկրաններին» (ռուսերեն)։ trud.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-02
- ↑ ««Ինչպես ընտելացնել վիշապին»–ի պաշտոնական ներկայացում» (անգլերեն)։ DreamWorks Animation։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «Մրցանակներ և նոմինացիաներ․ներկա պահին ամենաամբողջական ցուցակը» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին
- ↑ «„Ինչպես ընտելացնել վիշապին“ մուլտֆիլմը ստացել է 10 „Էննի“» — «Նոր Հայացք»
- ↑ 66,0 66,1 Noreen O'Leary (2010-03-19)։ «Walmart marketing» (անգլերեն)։ brandfreak.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Toon studio adds cruises, promotions to strategy» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «HP in collaboration with Dreamworks» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Emily Exton (2010-03-24)։ «America Ferrera and Vikings land in Times Square» (անգլերեն)։ popwatch.ew.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Brandon Gray (2010-03-29)։ «Weekend Report: March 26-28, 2010» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Overseas Total Box Office March 26–28, 2010» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ Brandon Gray (2010-04-26)։ «Weekend Report: April 23-25, 2010» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Հավաքները Ռուսաստանում» (ռուսերեն)։ kinometro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «Domestic Total Gross» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «How to Train Your Dragon» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-11-28
- ↑ «How to Train Your Dragon» (ռուսերեն)։ PlayGround.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-11-28
- ↑ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ GameStats։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 25 ապրիլի 2011
- ↑ George Reith (2010-06-15)։ «How To Train Your Dragon Reviewed» (անգլերեն)։ Gamingbolt.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Greg Miller (31 марта 2010 года)։ «How to Train Your Dragon Review» (անգլերեն)։ IGN.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-04-25
- ↑ Laura Burke։ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ Gamingtrend.com
- ↑ Ken Laffrenier։ «How to Train Your Dragon» (անգլերեն)։ Xboxaddict.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ «DVD releases» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «DVD– վաճառք ԱՄՆ–ում» (անգլերեն)։ the-numbers.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-11-28
- ↑ «DVD ռելիզ Ռուսաստանում» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ Josh Tyler (2010–04-27)։ «How To Train Your Dragon 2 Will Soar Towards Theaters In 2013» (անգլերեն)։ Cinema Blend։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-03
- ↑ «DreamWorks Animation/News/10/11/2010» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-10-25
- ↑ Nellie Andreeva (2010–10–12)։ ««How To Train Your Dragon» To Spawn Animated Series On Cartoon Network» (անգլերեն)։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 14 հոկտեմբեր
- ↑ «Announces Feature Film Release» (անգլերեն)։ DreamWorks Animation։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին
- ↑ ««Ինչպես ընտելացնել վիշապին» թատերական ներկայացում» (անգլերեն)։ theaustralian.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին
- ↑ ««Ինչպես ընտելացնել վիշապին» շոուի պրեսս–ռելիզ» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին
Արտաքին հղումներ խմբագրել
- howtotrainyourdragonintl.com/intl/ru/mainsite/ «Ինչպես ընտելացնել վիշապին» ֆիլմի(ռուս.). պաշտոնական կայք
- Ինչպես ընտելացնել վիշապին (Միխայիլ Բոյարսկու պաշտոնական կայքը)