Լոս Անջելես Քինգս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Լոս Անջելես Քինգս» (անգլերեն՝ Los Angeles Kings), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)։ Հիմնադրվել է 1967 թվականին, երբ լիգայի ընդլայնման արդյունքում ակումբների քանակը վեցից դարձավ տասներկու։ Սկսած 1999–2000 մրցաշրջանից «Քինգսը» տան հանդիպումներն անցկացնում է «Սթեյփլս սենթր» մարզապալատում։
Լոս Անջելես Քինգս Los Angeles Kings | |
---|---|
Կոնֆերենցիա | Արևմտյան |
Դիվիզիոն | Խաղաղօվկիանոսյան |
Հիմնադրում | 1967 |
Պատմություն | Լոս Անջելես Քինգս (1967–այժմ) |
Տան արենա | Սթեյփլս սենթր |
Քաղաք | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Գույներ | Սև, սպիտակ , մոխրագույն
|
Սեփականատեր(ներ) | Los Angeles Kings Hockey Club L.P. AEG company |
Գլխ. մենեջեր | Դին Լոմբարդի |
Գլխ. մարզիչ | Դերիլ Սլաթեր |
Ավագ | Դասթին Բրաուն |
Սթենլիի գավաթներ | 2 (2011–12, 2013–14) |
Կոնֆերենցիայի տիտղոսներ | 3 (1992–93, 2011–12, 2013–14) |
Նախագահական ավար(ներ) | 0 |
Դիվիզիոնի տիտղոսներ | 1 (1990–91) |
Պաշտոնական կայք | http://www.kings.nhl.com |
1970-ականներին և 1980-ականներին ակումբը կարողանում էր հաջող ելույթ ունենալ կանոնավոր մրցաշրջաններում, սակայն մշտապես ունենում էր հիասթափեցուցիչ արդյունքներ փեյ-օֆֆներում։ 1988 թվականին ակումբը կանադական «Էդմոնտոն Օյլերսից» ձեռք է բերում անվանի հոկեյիստ Ուեյն Գրեցկիին, ով չափազանց մեծ ավանդ է ունենում Լոս Անջելես քաղաքում տափօղակով հոկեյի ժողովրդայնացման մեջ։ Գրեցկին, թիմակիցներ Լյուկ Ռոբիթեյլի և Ռոբ Բլեյկի հետ «Քինգսի» կազմում հասնում են մինչև 1993 թվականի Սթենլիի գավաթի գերեզրափակիչ, սակայն պարտվում են «Մոնրեալ Կանադիենսին»։
1993 թվականի գերեզրափակչից հետո ակումբի ղեկավարությունը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունենում, և 1995 թվականին «Քինգսը» հայտարարում է սնանկանալու մասին։ Խնդիրը լուծվում է գործարարներ Ֆիլիպ Աշուցի և Էդվարդ Ռոսկիի կողմից, ով որոշում է ամբողջապես գնել ակումբը։ Ակումբը մինչև 2009–10 մրցաշրջանը չէր կարողանում որակավորվել փլեյ-օֆֆներում հանդես գալու համար։ 2011–12 մրցաշրջանին ընդառաջ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում Դերիլ Սաթերը, ում մարզական տարիներին ակումբը երկու անգամ նվաճել է Սթենլիի գավաթը՝ 2012 և 2014 թվականներին՝ համապատասխանաբար պարտության մատնելով «Նյու Ջերսի Դևիլսին» և «Նյու Յորք Ռենջերսին»։
Անհատական ռեկորդներ
խմբագրել- Առավելագույն գոլեր մեկ մրցաշրջանի ընթացքում. Բեռնի Նիքոլս՝ 70 (1988–89)
- Առավելագույն արդյունավետ փոխանցումներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Ուեյն Գրեցկի՝ 122 (1990–91)
- Առավելագույն միավորներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Ուեյն Գրեցկի՝ 168 (1988–89)
- Առավելագույն միավորներ մեկ խաղում. Բեռնի Նիքոլս՝ 8 (1988–89)
- Առավելագույն տուգանային րոպեներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Մարթի Մակսորլի՝ 399 (1992–93)
- Առավելագույն միավորներ կատարված պաշտպանի կողմից մեկ մրցաշրջանի ընթացքում. Լարի Մերֆի՝ 76 (1980–81)
- Առավելագույն միավորներ կատարված նորեկի կողմից մեկ մրցաշրջանի ընթացքում. Լյուկ Ռոբիթեյլ՝ 84 (1986–87)
- Առավելագույն հաղթանակներ մեկ մրցաշրջաններում. Ջոնաթան Քուիք՝ 39 (2009–10)
- Առավելագույն շութաութներ մեկ մրցաշրջանի ընթացքում. Ջոնաթան Քուիք՝ 10 (2011–12)
Թիմային ռեկորդներ
խմբագրել- Առավելագույն միավորներ մեկ մրցաշրջանի ընթացքում՝ 105 (1974–75)
- Առավելագույն հաղթանակներ մեկ մրցաշրջանի ընթացքում՝ 46 (1990–91)
- Ամենաերկար հաղթանակների շարան՝ 9 (2009-2010)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-08-28 Wayback Machine