Քրիս Հյուզ
Քրիս Հյուզ (անգլ.՝ Chris Hughes, նոյեմբերի 26, 1983[1], Հիքորի), ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը:
Քրիս Հյուզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1983[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Հիքորի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական |
Ամուսին | Sean Eldridge? |
Կայք | chrishughes.tumblr.com |
Chris Hughes Վիքիպահեստում |
Ավարտել է Ֆիլիպս ակադեմիան (Էնդովեր, Մասաչուսեթս նահանգ)[2]: Սովորել է Հարվարդում: 2006 թվականին ստացել է պատմության և գրականության բակալավրի աստիճան[3]:
2004 թվականին, երբ դեռ ուսանող էր, Քրիս Հյուզը Մարկ Ցուկերբերգը, Դասթին Մոսկովիցը և Էդուարդո Սավերինը հիմնադրեցին Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը հետագայում դարձել է խոշորագույնն աշխարհում: Սակայն 2007 թվականին Հյուզը որոշում է հեռանալ նախագծից Բարաք Օբամայի նախընտրական արշավին մասնակցելու համար: ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Քրիս Հյուզը զբաղվում էր Բարաք Օբամայի կայքի մշակմամբ և նրա սոցիալական ու տեղեկատվական քարոզչության իրականացմամբ[4]:
2009 թվականին ընտրությունների ավարտից հետո աշխատել է General Catalyst Partners վենչուրային ներդրումային ընկերությունում[5][6]:
Հիմնադրվել է Jumo ստարտափը, որի նպատակն է սոցիալական ցանցերն օգտագործել աշխարհը փոխելուն ձգտող մարդկանց և կազմակերպությունների միջև գործարար հարաբերություններ հաստատմանը[7][8]:
Քրիս Խյուզը բացահայտ միասեռական է[2][9]: 2011 թվականի հունվարին Նյու Յորքում անցկացվող ամուսնության հավասարության աջակցության նպատակով կազմակերպած ընդունելության ժամանակ[10] Քրիսը և նրա ընկերը հայտարարել են իրենց նշանադրության մասին[11], իսկ 2012 թվականի հունիսի 30-ին ամուսնացել են[12]:
«Սոցիալական ցանց» ֆիլմում Քրիս Հյուզի դերը կատարում է դերասան Պատրիկ Մեփլը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 How Chris Hughes Helped Launch Facebook and the Barack Obama Campaign | Page 2 | Fast Company
- ↑ «Facebook Founders Bios»։ Facebook;
- ↑ «My Barack Obama»։ Obama for America։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2020-09-19
- ↑ Schonfeld, Erick (17 марта 2009)։ «After Facebook And The Obama Campaign, Chris Hughes Takes a Post At General Catalyst»։ TechCrunch։ Վերցված է October 8, 2009
- ↑ «Facebook Co-Founder Joins Venture Capital Firm»։ Private Equity Hub։ 17 марта 2009
- ↑ McGirt, Ellen (18 марта 2010)։ «Facebook Chris Hughes Jumo.com»։ Fast Company
- ↑ Wortham, Jenna (30 ноября 2010)։ «A Facebook Founder Begins a Social Network Focused on Charities»։ The New York Times
- ↑ Kim, Ryan James (25 октября 2005)։ «Out on Facebook»։ The Advocate։ էջ 44
- ↑ «A Place at the State Dinner Table»։ The Advocate։ 24 ноября 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2017-11-14
- ↑ Один из основателей сети Facebook помолвлен со своим возлюбленным
- ↑ «Forty Under 40»։ The Advocate։ май 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2017-11-14
Արտաքին հղումներԽմբագրել
- Քրիս Հյուզի էջը CrunchBase կայքում
- Քրիս Հյուզի նկարը