Քրիս Աբանի
Քրիս Աբանի, Քրիսթոֆեր Աբանի (անգլ.՝ Chris Abani, դեկտեմբերի 27, 1966[3][4][5][…], Աֆիկպո, Էբոնիի Պետություն, Նիգերիա[1][2]), նիգերիացի գրող, բանաստեղծ և վիպագիր։ Արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգի (2001 թվական) մրցանակի դափնեկիր է։
Քրիս Աբանի | |
---|---|
Ծննդյան անուն | Christopher Uchechukwu Andrew Abani[1][2] |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1966[3][4][5][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Աֆիկպո, Էբոնիի Պետություն, Նիգերիա[1][2] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, ակադեմիկոս, պրոֆեսոր, դրամատուրգ և քաղաքական ակտիվիստ |
Ազգություն | իգբո |
Քաղաքացիություն | Նիգերիա և ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (2002)[6], Իմոյի պետական համալսարան (1991)[6], Բիրքբեք, Լոնդոնի համալսարան (1995)[6] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (2004) |
Ուշագրավ աշխատանքներ | Գրեյսլենդ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Ռիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան |
Պարգևներ | |
Կայք | chrisabani.com |
Chris Abani Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՀայրական կողմով Քրիս Աբանին պատկանում է իգբո ազգին, իսկ մայրական կողմից անգլիացի է։ Գրողը ձերբակալվել է իր դեբյուտային ստեղծագործության վեպի հրապարակումից հետո։ Այն ոստիկանական թրիլլեր է, որի վերնագիրն է «Տախտակամածի վարպետները» (1985 թվական)։ Հեղինակին որպես մեղադրանք են առաջարկել այն, որ փորձ է արել իր գրքով տապալել կառավարությանը ու արդյունքում, նա անազատության մեջ է պահվում վեց ամիս ժամկետով։ Երկրորդ անգամ Աբանին ձերբակալում են հաջորդ վեպի՝ «Սիրոկկո» (1987 թվական) համար։ Այս անգամ գրողը անազատության մեջ է անցկացնում մեկ տարի։ Երրորդ անգամ, երբ ձերբակալվում է Քրիս Աբանին, նրան մահապատժի են դատապարտում, սակայն բարեկամների օժանդակությամբ ազատվում է, ովքեր կարողացել էին կաշառել կառավարական չինովնիկներին։ Այդ իրադարձությունից հետո, 1991 թվականին, Քրիսն անմիջապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրում է մինչև այսօր։
Քրիս Աբանին ավարտել է Լոնդոնի համալսարանի Բիրբեք քոլեջը։ Գրականության և գրականության վարպետության բնագավառում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավային Քարոլինայի համալսարանում։ Ներկայումս նա Ռիվերսայդի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր է։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՔրիս Աբանին բազմաթիվ բանաստեղծությունների, վեպերի, պիեսների հեղինակ է։ «Akashic Books» հրատարակչությունում վարում է բանաստեղծությունների շարքը։
Ընտիր ստեղծագործություններ
խմբագրելՎեպեր
խմբագրել- Masters of the Board (Delta, 1985)
- Sirocco (1987)
- GraceLand (FSG, 2004/Picador 2005)
- The Virgin of Flames (Penguin, 2007, 2008)
Պատմվածքներ
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Kalakuta Republic (Saqi Books, 2001, վերահրատարակված 2007)
- Daphne's Lot (Red Hen Press, 2003)
- Dog Woman (Red Hen Press, 2004)
- A Way To Turn This To Light (2005)
- Hands Washing Water (Copper Canyon Press, 2006, վերահրատարակված 2012)
- Sanctificum (Copper Canyon Press, 2010, վերահրատարակված 2013)
- There are no names for red (Red Hen Press, 2010)
- Feed me the sun: collected long poems (Peepal Tree, 2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 3,0 3,1 http://writers-write-creative-blog.posthaven.com/literary-birthday-27-december-chris-abani
- ↑ 4,0 4,1 http://www.l3.ulg.ac.be/abani/caintro.html
- ↑ 5,0 5,1 http://www.cerep.ulg.ac.be/abani/caintro.html
- ↑ 6,0 6,1 6,2 Contemporary Authors — Gale. — ISSN 0275-7176; 0010-7468
- ↑ 7,0 7,1 https://www.chrisabani.com/about-chris/
- ↑ HISTORY : Previous Winners // PEN/Hemingway Award for Debut Novel
- ↑ 2015 Edgar Award Winners — 2015.
Գրականություն
խմբագրել- Hanif S. Vision of the post colonial world in new Nigerian fiction: a literary analysis of Chimamanda Ngozi Adichie, Sefi Atta, Helon Habila and Chris Abani's selected works. Saarbrüken: LAP Lambert Academic Pub., 2012
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Website
- The Chris Abani Bibliography
- Poems in Blackbird
- Poems in Narrative Magazine
- Biography from the International Literature Festival Berlin
- Chris Abani by Colm Tóibín Արխիվացված 2016-02-15 Wayback Machine Bomb
- Քրիս Աբանի TED-ում
- Telling stories from Africa (TEDGlobal 2007)
- On humanity (TED2008)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Աբանի» հոդվածին։ |