Քրիստին Ֆրոսեթ (անգլ.՝ Kristine Frøseth, սեպտեմբերի 21, 1995(1995-09-21)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Քրիստին Ֆրոսեթ
Kristine Froseth on Vlogbrothers.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1995(1995-09-21)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of Norway.svg Նորվեգիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 8109082

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրոսեթը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեև ծնողները Նորվեգիայից են[2]։ Հոր աշխատանքի պատճառով մանուկ հասակում նա ստիպված է եղել ապրել ինչպես Նորվեգիայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում[3]։ Կարիերան սկսել է որպես մոդել[4]։ 2016 թվականին նկարահանվել է The Weeknd երգչի «False Alarm» տեսահոլովակում[5]։

Անցել է Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» վեպի էկրանավորման փորձերը, սակայն արդյունքում ֆիլմը չի նկարահանվել[6]։ Մի քանի տարի անց վեպի հիման վրա նկարահանվել է «Ալյասկայի որոնումներում» հեռուստասերիալը (Hulu-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին[7]), որտեղ դերասանուհին կերտել է իր «երազանքի դերը»[8]՝ Ալյասկա Յանգը։ 2018 թվականին նկարահանվել է Netflix-ի թողարկած երկու ֆիլմում` «Սիերա Բերջեսն անհաջողակ է» և «Առաքյալ» ֆիլմերում, ինչպես նաև «Ճշմարտությունը Հարրի Քվեբերտի գործի մասին» մինի սերիալում[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2017 ֆ Ապստամբություն Ռայում Rebel in the Rye Շիրլի
2018 ֆ Սիերա Բերջեսն անհաջողակ է Sierra Burgess Is a Loser Վերոնիկա
2018 ֆ Առաքյալ Apostle Ֆիոն
2018 ս Ճշմարտությունը Հարրի Քվեբերտի գործի մասին The Truth About the Harry Quebert Affair Նոլա
2019 ս Հասարակություն The Society Քելլի
2019 ֆ Որս Prey Մադելին
2019 ֆ Ջրվան Low Tide Մերի
2019 ս Ալյասկայի որոնումներում Looking for Alaska Ալյասկա Յանգ

ԾանոթագրություններԽմբագրել