Ալյասկայի որոնումներում (հեռուստասերիալ)

«Ալյասկայի որոնումներում» (անգլ.՝ Looking for Alaska), ամերիկյան դեռահասական դրամատիկական մինի սերիալ, որը հիմնված է Ջոն Գրինի համանուն վեպի վրա[1]։

Picto infobox cinema.png
Ալյասկայի որոնումներում
Ալյասկայի որոնումներում (հեռուստասերիալ).jpg
Ժանրդեռահասական դրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքԱլյասկայի որոնումներում
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էհոկտեմբերի 18, 2019-ից
ՀեռուստաալիքHulu
ԴիստրիբյուտորViacomCBS Ներքին մեդիա ցանցեր
Պաշտոնական կայքէջ

Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[2]։

ՍյուժեԽմբագրել

Սերիալի սյուժեն պտտվում է դեռահաս Մայլզ Հոլթերի շուրջ, որը սովորում է գիշերօթիկ դպրոցում և հետաքրքրվում է հայտնի անձանց՝ մահից առաջ ասած խոսքերով։ Այնտեղ նա սիրահարվում է Ալյասկա Յանգին և գտնում հավատարիմ ընկերների խումբ, մինչև որ անսպասելի ողբերգությունը Մայլզին և նրա մտերիմ ընկերներին ստիպում է խորհել կյանքի և մահվան մասին[2]։

ԴերերումԽմբագրել

Գլխավոր դերերԽմբագրել

  • Չառլի Փլամեր՝ Մայլզ «Տոլստյաչոկ» Հոլթեր, Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի Կալվեր Կրիկի ավագ դպրոցի նոր աշակերտ[3]։
  • Քրիստին Ֆրոսեթ՝ Ալյասկա Յանգ, աղջիկ, որը սիրահարվում է Մայլզին, երբ հաճախում է Կալվեր Կրիկի դպրոց[3]։
  • Անաբել Հոլոուեյ՝ Ալյասկա Յանգը մանուկ հասակում։
  • Դենի Լավ՝ Չիպ «Գնդապետ» Մարտին, Մայլզի հարևանը և ընկերը[4]։
  • Ջեյ Լի՝ Տակումի Հիկոհիտո, Գնդապետի և Ալյասկայի ընկերը[4]։
  • Սոֆյա Վասիլևա՝ Լառա Բութերսկայա, աղջիկ, որի հետ Ալյասկան ժամադրություն է կազմակերպել Մայլզի հետ[4]։
  • Լանդրի Բենդեր՝ Սառա, Չիպի նախկին ընկերուհին[4]։
  • Յուրայա Շելթոն՝ Լոնգվել Չեյզ, հարուստ երեխաներից մեկը, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
  • Ջորդան Քոնոր՝ Քևին, «Weekday Warriors» խմբի անդամ[4]։
  • Թիմոթի Ս. Սայմոնս՝ պարոն «Օրել» Սթարնս, Կալվերի ավագ դպրոցի տնօրեն[5]։
  • Ռոն Սեֆաս Ջոնս՝ բժիշկ Հայդ, Կալվերի ավագ դպրոցի տարեց ուսուցիչ[5]։

Երկրորդական կերպարներԽմբագրել

  • Մեգ Ռայթ՝ Մարիա, Ալյասկայի նախկին հարևանուհին և ընկերուհին։
  • Լյուսի Ֆաուստ՝ տիկին Օ’Մելլի, Կալվեր Կրիկի դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ։
  • Հենրի Զագա՝ Ջեյք, Ալյասկայի նախկին ընկերը[6]։
  • Դենին Թայլեր՝ Դոլորես Մարտին, Չիպի միայնակ մայրը։

Հրավիրված դերերԽմբագրել

  • Բրենդոն Սթենլի՝ Փոլ, Մարիայի ընկերը։
  • Ռեյչել Մեթյուզ՝ Ֆիոնա, Ջեյքի ընկերուհին[6]։

ԴրվագներԽմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal air date
1 "Հայտնի վերջին խոսքեր"
"«Famous Last Words»"
Սառա Ադինա ՍմիթՋոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18
2 "Նրանց փոխանցիր, որ ես ինչ-որ բան եմ ասել..."
"«Tell Them I Said Something...»"
Ռեյչել ՀոլդենբերգՈւորեն Հսյու Լեոնարդ և Ջոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18
3 "Ես երբեք ինձ չեմ զգացել ավելի լավ..."
"«I've Never Felt Better...»"
Բրեթ ՀեյլիՍտեֆանի Սևաջ և Էշլի Վիգֆիլդ2019 թվականի հոկտեմբերի 18
4 "Սնունդը շատ համեղ է"
"«The Nourishment Is Palatable»"
Էմի Քանան ՄանՋոշ Շվարց և Կիրկ Ա. Մուր2019 թվականի հոկտեմբերի 18
5 "Ես ցույց կտամ ձեզ, որ նա չի կրակի"
"«I'll Show You That It Won't Shoot»"
Քլեա ԴյուվալԼեյլա Գերշտեյն և Քենդալ Ռոջերս2019 թվականի հոկտեմբերի 18
6 "Բոլորս գնում ենք"
"«We Are All Going»"
Մեգան ԳրիֆիթսՈւորեն Հսյու Լեոնարդ և Էշլի Վիգֆիլդ2019 թվականի հոկտեմբերի 18
7 "Հիմա դա առեղծված է"
"«Now Comes The Mystery»"
Ռաշադ Էռնեստո ԳրինՋոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ2019 թվականի հոկտեմբերի 18
8 "Այնտեղ շատ գեղեցիկ է"
"«It's Very Beautiful Over There»"
Ջոշ ՇվարցՋոշ Շվարց2019 թվականի հոկտեմբերի 18

ՔննադատությունԽմբագրել

Ընդհանուր առմամբ, հեռուստասերիալը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 90%՝ հիմնվելով 20 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 8,43[7]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 74 միավոր՝ ըստ քննադատների 8 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ» կարգավիճակին[8]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nellie Andreeva (2018-05-10)։ «Hulu Ordering ‘Looking For Alaska’ Limited Series From Josh Schwartz Based On John Green’s Novel From Paramount TV» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21 
  2. 2,0 2,1 Rebecca Iannucci (2019-06-02)։ «Looking for Alaska Series Adaptation Set for October Launch on Hulu» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2019-10-21 
  3. 3,0 3,1 Denise Petski (2018-10-30)։ «‘Looking For Alaska’: Kristine Froseth & Charlie Plummer Set As Leads In Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Denise Petski (2019-03-21)։ «‘Looking For Alaska’: Hulu Limited Series Adds Six To Cast» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21 
  5. 5,0 5,1 Denise Petski (2019-04-05)։ «‘Looking For Alaska’: Timothy Simons & Ron Cephas Jones Join Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21 
  6. 6,0 6,1 Denise Petski (2019-05-08)։ «‘Looking For Alaska’: Rachel Matthews & Henry Zaga To Recur In Hulu Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-21 
  7. «Looking for Alaska: Season 1» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-10-21 
  8. «Looking for Alaska»։ Metacritic։ Վերցված է 2019-10-21