Հասարակությունը (հեռուստասերիալ)

«Հասարակությունը» (անգլ.՝ The Society), ամերիկյան առցանց հեռուստասերիալ, որն ստեղծվել է Քրիստոֆեր Կայզերի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 10-ին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունում։

Հասարակությունը
Ժանրառեղծվածների մասին հեռուստասերիալներ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողChristopher Keyser?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ուեբ
Գլխավոր
դերերում
Քեթրին Նյուտոն, Շոն Բերդի, Նատաշա Լյու Բորդիցո, Օլիվիա Դեջոնգ, Քրիստին Ֆրոսեթ, Ռեյչել Քելլեր, Գրեյս Վիկտորյա Կոքս, Ջեք Մալհերն, Գեդեոն Ադլոն և Ժակ Կոլիմոն
ԵրաժշտությունԴանիել Հարթ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էմայիսի 10, 2019-ից օգոստոսի 21, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

2019 թվականի հուլիսի 9-ին Netflix-ը երկարացրեց հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանի համար[1]։

Սյուժե խմբագրել

Սյուժեն պատմում է, որ քաղաքից ինչ-որ տեղ են անհետացել բոլոր մեծահասակները։ Այսպիսի մի իրավիճակում են հայտնվել մի խումբ դեռահասներ, որոնց մեծ մասը ծնվել է հարուստ և ազդեցիկ ընտանիքներում։ Ինչ-որ պատճառով հնարավոր չէ դուրս գալ բնակավայրից, այդ պատճառով էլ ապշած դեռահասները ստիպված են լինում ինքնուրույն կարգավորել իրավիճակը։ Փորձելով հասկանալ տեղի ունեցածը, գլխավոր հերոսները բախվում են դաժանության, դավաճանության և ստի հետ։ Քաղաքում իշխանության համար հուսահատ պայքար է ծավալվում երիտասարդների տարբեր խմբերի միջև, որոնք անցնում են բախումների, բռնության և նույնիսկ դաժան սպանությունների միջով։ Էլլին՝ դեռահասների խմբից մեկի առաջնորդը, իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը՝ իր կոլեկտիվի հետ կատարվող իրավիճակի համար։ Նա ոչ միայն պատրաստվում է հասկանալ խորհրդավոր անհետացումները, այլ նաև պաշտպանել ընկերներին խնդիրներից։ Նա փորձում է գտնել մի ճանապարհ, վերադառնալ իրական կյանք, որտեղ նրանց սպասում են իրենց ծնողները։

Դերասաններ և դերեր խմբագրել

Գլխավոր դերեր խմբագրել

  • Քեթրին Նյուտոն՝ Էլլի Փրեսման
  • Գիդեոն Ադլոնեժ՝ Բեկկա Գելբ
  • Շոն Բերդի՝ Սեմ Էլիոտ
  • Նատաշա Լյու Բորդիցցո՝ Հելենա
  • Ժակ Կոլինո՝ն՝ Ուիլլ Լեկլեր
  • Օլիվիա Դեյոգ՝ Էլ Տոմկինս
  • Ալեքս Ֆիտզալան՝ Հարրի Բինգհեմ
  • Ֆրոսետ Քրիստին՝ Կելլի Օլդրիչ
  • Հոսե Ջուլիան՝ Գորդի
  • Ջեք Մալղերն՝ Գարետ Վիզզեր
  • Տոբի Ուոլլես՝ Կեմբելլ Էլիոտ
  • Ալեքսանդր Մակնիկոլլ՝ Լյուք
  • Ռեյչել Քելլեր՝ Կասսանդրա Պրեսսման
  • Սելոնա Կյուրեշի՝ Բին

Երկրորդական դերեր խմբագրել

  • Էմիլիո Գարսիա-Սանչես՝ Ջեյսոն
  • Սպենսեր Հաուս՝ Կլարկ
  • Նաոմի Օլիվեր՝ Օլիվիա
  • Օլիվիա Նիկկանեն՝ Գվեն
  • Գրեյս Վիկտորիա Քոքս՝ Լեքսի
  • Բենջամին Բրյոլտ՝ Բլեյք
  • Քելլի Գոլդեն՝ Մարնի
  • Կիարա Պիչարդո՝ Մեդիսոն Ռուսսո
  • Մաթթիս Ռոուս՝ Ջեսսիկա
  • Մեդալին Լոգան՝ Գրետհեն
  • Սեթ Մերիուեզզեր՝ Գրեգ Դյուի
  • Ռայան Դոուլ՝ Տհաճ տղա
  • Քլոյա Լեվին՝ Էմիլի
  • Դանթե Ռոդրիգես՝ Զեյն

Եթերաշրջան խմբագրել

Եթերաշրջան Էպիզոդ Ցուցադրման պաշտոնական ամսաթիվը
Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի ավարտ
1 10 2019 թվականի մայիսի 10

Էպիզոդների ցուցակ խմբագրել

1 եթերաշրջան (2019) խմբագրել

No.TitleDirected byWritten byOriginal release date
1"What Happened"
"Ի՞նչ է պատահել"
Մարկ ՈւեբբՔրիստոֆեր Կայզեր10 Մայիսի 2019 (2019-05-10)
Ուսումնական ուղևորության ավարտից հետո Վեսթ Հեմի միջնակարգ դպրոցի աշակերտները վերադառնում են տուն, և զարմանքով հայտնաբերում են բոլորովին դատարկ քաղաք։ պարզվում է, որ քաղաքից հանելուկային կերպով անհետացել են բոլոր մեծահասակները։ Դեռահասները փորձում են պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել և սկսում են հարմարվել կյանքի նոր իրողություններին։
2"Our Town"
"Մեր քաղաքը"
Մարկ ՈւեբբՔրիստոֆեր Կայզեր
3"Childhood's End"
"Մանկությունը վերջացավ"
Տառա Նիկոլ ՈւեյլՌեյչել Սինդի Օլտեր10 Մայիսի 2019 (2019-05-10)
4"Drop by Drop"
"Կաթիլը կաթիլի հետևից"
Սթեյսի ՓասսոնԷմիլի Բենսինգեր10 Մայիսի 2019 (2019-05-10)
5"Putting On The Clothes"
"Հագնելով շորերը"
Հայֆաա Ալ-ՄանսուրԱննա Ֆիշկո և Քրիստոֆեր Կայզեր10 Մայիսի 2019 (2019-05-10)
6"Like A F-ing God Or Something"
"Կարծես սատանան Աստված է կամ մեկ ուրիշը"
Մեգան ԳրիֆֆիտսԱննա Ֆիշկո և Քրիստոֆեր Կայզեր10 Մայիսի 2019 (2019-05-10)
7"Allie's Rules"
"Էլլիի կանոներ"
Պատրունիա ԿարդոսոԲու Նգույեն10 Մայիսի 2019 (2019-05-10)
8"Poison"
"Թույն"
Ռիչ ԼիՄեյլ Մելոյ10 Մայիսի 2019 (2019-05-10)
9"New Names"
"Նոր անուններ"
Բրետտ ՍայմոնԱննա Ֆիշկո10 Մայիսի 2019 (2019-05-10)
10"How It Happens"
"Ինչպես դա տեղի ունեցավ."
Մարկ ՈւեբբՔրիստոֆեր Կայզեր10 Մայիսի 2019 (2019-05-10)

Սերիալի ստեղծում խմբագրել

Մշակում խմբագրել

2013 թվականին Քրիստոֆեր Կայզերը և Մարկ Ուեբը Showtime մալուխային ցանցի սերիան են հանձնել, սակայն նա որոշել է սերիալ չցուցադրել։ 2018 թվականի հուլիսի 24-ին Netflix-ը գնել է Կայզերի ստեղծած սերիալի իրավունքները, որը նախագծի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է։

Նկարահանումներ խմբագրել

Սերիալի առաջին եթերաշրջանը նկարահանվել է 2018 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերը, Մասաչուսեթսի նահանգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Assassin. «The Society - Renewed for 2nd Season by Netflix». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.