Ալյասկայի որոնումներում

«Ալյասկայի որոնումներում» (անգլ․ Looking for Alaska) ՝ Ջոն Գրինի վեպը, հրատարակված 2005 թվականի մարտին։

Ալյասկայի որոնումներում
ՀեղինակՋոն Գրին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվախ
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Ճապոնիա
Հրատարակման տարեթիվմարտ 2005[1]
ԳՄՍՀ978-0-525-47506-4
OCLC55633822 և 3456787657890
Պարգև(ներ)

Վեպը պարգևատրվել է Մայքլ Լ․ Պրինցի «Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի» ամենամյա մրցանակով, որպես «տարվա լավագույն գիրք, որը գրվել է դեռահասների համար 2006 թվականին, հիմնված բացառապես իր գրական արժանիքների վրա»։ Վեպը հայտնվել է նաև Ալաբամայի ամենամյա «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակում։ Այն մտել է մի քանի միջնակարգ դպրոցների ու քոլեջների դպրոցական ծրագիր ու թարգմանվել մի շարք օտար լեզուներով։

Նկարագրություն խմբագրել

Գլխավոր հերոսը ՝ տասնվեցամյա Մայլս Հոլթերը, հետաքրքրվում է հայտնիների վերջին խոսքերով։ Հետևելով Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերին, նա թողնում է իր միապաղաղ կյանքը և ուղևորվում է նոր դպրոց Քալվեր Քրիկում, որոնելով «Մեծ «Եթեն»»։ Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում է մի աղջկա՝ Ալյասկա Յանգ անունով, ով տակնուվրա է անում իր կյանքը, իսկ հետո անհետանում դրանից։ Սարսափելի ողբերգությունը ստիպում է Մայլսին լրջորեն մտածել կյանքի ու մահվան հարցի շուրջ։

Սյուժե խմբագրել

«Ալյասկայի որոնումներում» գիրքը սկսվում է նկարագրությունից, թե ինչ «դեր» է խաղում իր դպրոցում գլխավոր հերոսը։ Նրա ծնողները, պատկերացում չունենալով անգամ, որ իրենց երեխան ընկերներ չունի, խնջույք են կազմակերպում Ֆլորիդայից ավագ դպրոց` Քալվեր Կրիկ (Ալաբամա) մեկնելիս և այդ խնջույքով նա հայտնվում է անհարմար իրավիճակում։ Այն հարցին, թե արդյոք մեկնում է նա ընկերների բացակայության պատճառով, Մայլզը պատասխանում է բացասաբար։ Նա ծնողների համար կարդում է Ֆրանսուա Ռաբլեյի վերջին խոսքերը` «Ես գնում եմ փնտրեմ Մեծ Հնարավորը», բացատրելով, որ հենց Մեծ Հնարավորի հետևից է նա ուղևորվում գիշերօթիկ դպրոց։

Շուտով Քալվեր Կրիկում հայտնվելուց հետո Մայլզը հանդիպում է իր նոր հարևանին` Չիպ «Գնդապետ» Մարտինին։ Գնդապետը Մայլզին հորինում է Հաստլիկ մականունը, ծաղրելով նրա նիհարությունը ու բարձր հասակը։ Չիպը ծանոթացնում է նորեկին իր ընկերուհիներից մեկի` Ալյասկա Յանգի հետ, հմայիչ, բայց շատ զգայուն մի աղջկա։ Հենց նույն օրը Հաստլիկը առաջին անգամ բախվում է դժվարությունների հետ։ Գիշերը հարուստ երեխաների մի խումբ իրեն դուրս են քաշում մահճակալից ու տանում լիճ։ Նրանք, ովքեր ամեն արձակուրդ անցկացնում են ոչ թե դպրոցում, այլ`տանը։

Կատակը, որով դիմավորում են բոլոր նորեկներին, լուրջ շրջադարձ է առաջացնում, ու դա դառնում է վեճի պատճառ Գնդապետի ու Ալյասկայի հետ, սակայն հենց այդ կոնֆլիկտն է հիմք ծառայում նրանց ու Հասլիկի ընկերության։

Վերջինս սիրահարվելով Ալյասկային, մի օր վերջապես ավելի է մտերմանում նրա հետ, բայց գիշերը Ալյասկան, լաց լինելով խնդրում է նրան ու Գնդապետին օգնել իրեն, շեղել դպրոցի տնօրենին, որպեսզի նա կարողանա փախչել Քալվեր Կրիկից․ Նույնիսկ չիմանալով ինչու ընկերները օգնում են նրան։

Առավոտյան ընկերները իմանում են, որ աղջիկը մահացել է ավտովթարի ընթացքում։ Իրենց մեղավոր զգալով նրա մահվան մեջ, նրանք որոշում են վերջնական կատակ կազմակերպել Ալյասկայի պատվին։ Այդ ժամանակ Հաստլիկը փորձում է հասկանալ ինչու է մահացել Ալյասկան, ինչու է նա գիշերը որոշել գնալ դպրոցից։

Վերջում պարզվում է, որ նա գնացել է մոր գերեզմանին, որովհետև իրեն պատասխանատու է համարել նրա մահվան մեջ ու ամեն տարի նա գնացել է նրա մոտ՝ գերեզման։ Քանի որ հարբած էր նա չի կարողանում տիրապետել մեքենային ու ավտովթարի է ենթարկվում։

Գիրքը վերջանում է Հաստլիկի կրոնական թեմայով շարադրությամբ ու Ալյասկայի հետ հրաժեշտով։

Գրքի հերոսներ խմբագրել

Մայլզ Հոլտեր (Miles Halter) ՝ վեպի գլխավոր հերոս, ով ունի ունիկալ հոբբի, նա հավաքում է հայտնի մարդկանց վերջին խոսքերը։ Հոլտերը գնում է սովորելու Քալվեր Կրիկ (Culver Creek) գիշերօթիկ դպրոց, որոնելով «Մեծ «Հնարավորը»»։ Բարձրահասակ ու նիհար, բայց իր նոր ընկերները իրեն հեգնանքով անվանում են «Հաստլիկ»(«Pudge»)։ Սիրահարված է Ալյասկա Յանգին, որի հետ վեպի մեծ մասում ունենում է խառը հարաբերություններ, հիմնականում ոչ փոխադարձ զգացմունքներ։

Ալյասկա Յանգ (Alaska Young)՝ ազատ, համարձակ, անկանխատեսելի ու առեղծվածային աղջիկ, ով գրավում է Մայլզի ուշադրությունը ու սիրտը։ Վեպում նա հանդես է գալիս որպես նվիրված ընկեր, հաճախակի օգնելով իր ընկերներին անձնական հարցերում, ինչպես նաև ալկոհոլի ու սիգարետների գործում։

Չիպ Մարտին (Chip Martin)՝ հինգ ֆուտ հասակով, բայց պինդ կազմվածքով։ Հանդիսանում է Ալյասկայի լավագույն ընկերը ու Մայլզի հարևանը։ Նրա մականունը՝ Գնդապետ (the Colonel), առաջացել է նրանից, որ նա հանդիսանում է Ալյասկայի հորինած մարտավարական սխեմաների ոգեշնչողը։ Աղքատ ընտանիքից սերելով, նա շատ ազնիվ է ու նվիրված, հատկապես իր սիրելի մոր՝ Դոլորեսի հանդեպ, ով ապրում է ֆուրգոնում։

Տակումի Հիկոհիտո (Takumi Hikohito)՝ անհավանական տաղանդավոր MC/հիփ-հոփ էնտուզիաստ, Ալյասկայի ու Չիպի ընկեր, ով հաճախ է տառապում միայնությունից, այն պատճառով, որ չի մտնում Ալյասկայի, Մայլզի ու Չիպի հիմնական պլանների մեջ։

Լարա Բուտերսկայա (Lara Buterskaya) ՝ ներգաղթյալ Ռումինիայից։ Հանդիսանում է Ալյասկայի ընկերուհին, ով վերջում դառնում է Մայլզի նախկին ընկերուհին։

«Արծիվ»  («The Eagle») Քալվեր Կրիկի դեկան։

Ջեյք (Jake)՝ Ալյասկայի ընկերը, ով նրանից հեռու է ապրում։

Ցուցադրություն խմբագրել

Էկրանավորման իրավունքները գնել էր Paramount Pictures-ը 2005 թվականին։ Սցենարը պետք է գրվեր Ջոշ Շվարցի կողմից, բայց Paramount-ի կողմից հետաքրքության բացակայության պատճառով արտադրությունը հետաձգվեց անհայտ ժամանակահատվածով։ Հայտնի է, որ Paramount-ը վերսկսում է աշխատանքները Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերը» ֆիլմի էկրանավորման հաջողությունից հետո[2]։ Որպես ռեժիսոր ընտրվել է Ռեբեկկա Թոմասը, իսկ սցենարիստներ են դարձել Սկոտտ Նեյստադտերը ու Մայքլ Ուեբերը[3]։

2006 թվականի հունվարին՝ վիդեոյում, որտեղ Ջոն Գրինը պատասխանել է երկրպագուների հարցերին, հայտարարել է, որ որոշված չի նկարահանումների որոշակի ժամանակահատված, ինչպես նաև ֆիլմը չի հանդիսանում ոչ իր, ոչ էլ կինոստուդիայի պլաններում առաջնային։

Ծանոթագրությունների ցանկ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Ford, Rebecca (2/27/2015). «'Fault in Our Stars' Writers, Producers Reuniting for Next John Green Adaptation (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. MAAS, JENNIFER (June 24 2015). «Rebecca Thomas to direct adaptation of John Green's 'Looking for Alaska'» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել