Քրիստին Կավալլարի
Քրիստին Էլիզաբեթ Կավալարի (անգլ.՝ Kristin Elizabeth Cavallari ; հունվարի 5, 1987, Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ )[1], ամերիկացի դերասանուհի, հեռուստատեսային դեմք, նորաձևության դիզայներ, գրող[2]։ Նկարահանվել է MTV-ի Լագունա Բիչ. Իսկապես Նարնջային շրջան / Laguna Beach: The Real Orange County (2004–2005), Բլուրները / The Hills (2009–2010) և այլ սերիալներում։ 2017 թվականին հիմնել է Uncommon James ընկերությունը, որը վաճառում է արդուզարդ, տնային իրեր, մաշկի խնամքի և կոսմետիկ այլ միջոցներ[3]։
Քրիստին Կավալլարի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 5, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դեմք, նորաձևության դիզայներ, դերասանուհի և reality television participant |
IMDb։ | ID 1738059 |
kristincavallari.com |
Կյանքի վաղ շրջան խմբագրել
Կավալլարին ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Յուդիթ Այֆրիգի և Դենիս Կավալլարիի ընտանիքում. նրանց երկու երեխաներից մեկն է (երկրորդն իր եղբայրն էր՝ Մայքլը)[4][5]։ Հայրն արմատներով իտալացի է, մայրը՝ գերմանուհի[6]։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Քրիստինը նախ որոշ ժամանակ ապրել է Դենվերում՝ մոր մոտ, ապա՝ Լագունա Բիչում՝ հոր ու եղբոր հետ[7]։ 2005 թվականին Լագունա Բիչի ավագ դպրոցն ավարտելուց հետո[8] մի կարճ ժամանակ հաճախել է Լոս Անջելեսի Loyola Marymount համալսարանը, ապա ընդհատել է ուսումը՝ դերասանուհու կարիերա սկսելու համար[9]։
Անձնական կյանք խմբագրել
Կավալլարին 2013-ից 2022 թվականներին ամուսնացած է եղել ֆուտբոլիստ Ջեյ Քաթլերի հետ[10] և ընդունել է նրա ազգանունը՝ կոչվելով Քրիստին Քաթլեր[11][12] Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու որդի՝ Քեմդեն Ջեք Քաթլերը (ծնված 2012 թվականի օգոստոսի 8-ին)[13] և Ջեքսոն Ուայաթ Քաթլերը (ծնված 2014 թվականի մայիսի 7-ին)[14] և մեկ դուստր՝ Սեյլոր Ջեյմս Քաթլերը (ծնված նոյեմբերի 23, 2015). )[10][15] :
2015 թվականի նոյեմբերի 27-ին Կավալյարիի եղբայրը՝ Մայքլ Կավալլարին, անհետացավ և նույն թվականի դեկտեմբերի 10-ին նրան մահացած գտան։ Մահվան պատճառը համարվում է ավտովթարից հետո սկսված ու խորացած հիպոթերմիան[16]։
Ընտրված ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Քայլի Մարքեր |
2008 | ս | C.S.I.: Հանցանքի վայրը՝ Նյու Յորք | CSI: NY | Իզաբել Վոն |
2009 | ֆ | Գարնանային ընդհատում | Spring Breakdown | Սևեն № 3 |
2009 | ֆ | Երեկույթների արքան 3։ Առաջին կուրսեցու տարին]] | Van Wilder: Freshman Year | Քեյթլին Հեյս |
2011 | ս | Կարող էր ավելի վատ լինել | The Middle | միսիս Դևերո |
Հրատարակած գրքեր խմբագրել
- Balancing in Heels: My Journey to Health, Happiness, and Making it all Work (2016)
- True Roots: A Mindful Kitchen With More Than 100 Recipes Free Of Gluten, Dairy, And Refined Sugar (2018)
- True Comfort: More Than 100 Cozy Recipes Free Of Gluten And Refined Sugar (2020)
- Truly Simple: 140 Healthy Recipes for Weekday Cooking (2023)
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը |
---|---|---|---|---|
2006 | Teen Choice Awards / Դեռահասների ընտրություն մրցանակ | Ռեալիթի հեռուստաշոուի կին աստղ | Laguna Beach: The Real Orange County | Առաջադրված |
2007 | Hoboken International Film Festival / Հոբոքենի ՄՓԿ-ի մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի | Fingerprints / Մատնահետքեր | Առաջադրված |
2010 | Teen Choice Awards / Դեռահասների ընտրությունմրցանակ | Ռեալիթի հեռուստաշոուի կին աստղ | The Hills / Բլուրները | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Kristin Cavallari biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Lagree, Sebastien (2020 թ․ օգոստոսի 3), «Exclusive: Kristin Cavallari reveals why working out improves her mental wellness», Glamour South Africa, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
- ↑ O'Malley, Katie (2020 թ․ օգոստոսի 5), «Kristin Cavallari: Everything You Need To Know, From Jay Cutler Separation To 'Laguna Beach'», Elle, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
- ↑ «Descendants of Friedrich Wilhelm Eifrig». Genealogy.com. 2009. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Note: Source spells first name "Kirsten".
- ↑ «Michael Cavallari's Obituary». Legacy.com. 2015. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Stars' Family Holiday Traditions: Kristin Cavallari». US Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. «...the former reality star does Christmas big with her Italian family. 'We would always do a big Italian feast. My dad would make homemade raviolis and all kinds of things...My mom is German...'»
- ↑ Scheidler, Ann Marie (2016 թ․ մարտի 9). «Balancing in Heels». Country Magazine. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Corinthios, Aurelie (2020 թ․ հունվարի 30), «Kristin Cavallari Says She Used to 'Smoke Pot Every Day After School': 'I Was a Bit of a Rebel'», People, Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին
- ↑ Harman, Justine (2015 թ․ հունիսի 8). «6 Unscripted Hours With Kristin Cavallari». Elle. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 10,0 10,1 «Kristin Cavallari and Husband Jay Cutler Are Getting Divorced After 10 Years Together». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Garvey, Marianne (2020 թ․ հոկտեմբերի 1). «Kristin Cavallari currently working on dropping Cutler from legal name». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Nardino, Meredith (2021 թ․ փետրվարի 11). «Kristin Cavallari's Last Name Has Been Restored While Waiting for Jay Cutler Divorce to Be Finalized». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Kristin Cavallari and Jay Cutler Welcome Son Camden Jack». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Jay Cutler and Kristin Cavallari Welcome Son Jaxon Wyatt». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Jay Cutler and Kristin Cavallari Welcome Daughter Saylor James». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Kristin Cavallari's Brother Michael Found Dead After Being Reported Missing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Kristin Cavallari Պաշտոնական Կայք Արխիվացված 2012-06-17 Wayback Machine Архивная копия ում
- Кристин Каваллари Internet Movie Database կայքում
- Uncommon James business website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Կավալլարի» հոդվածին։ |