Քրիստիան Պյոտր Այգներ

լեհ ճարտարապետ

Քրիստիան Պյոտր Այգներ (լեհ.՝ Chrystian Piotr Aigner, 1756[1][2][3][…], Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[4] - փետրվարի 9, 1841(1841-02-09) կամ 1841[2][4][5], Ֆլորենցիա, Իտալիա), կլասիցիզմի ժամանակաշրջանի լեհ ճարտարապետ։

Քրիստիան Պյոտր Այգներ
Ծնվել է1756[1][2][3][…]
ԾննդավայրPuławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[4]
Մահացել էփետրվարի 9, 1841(1841-02-09) կամ 1841[2][4][5]
Վախճանի վայրՖլորենցիա, Իտալիա
Ոճ(եր)կլասիցիզմ
Ուշագրավ աշխատանքներSt. Anne's Church?
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Chrystian Piotr Aigner Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

 
Սուրբ Աննայի կաթոլիկ եկեղեցի
 
Վարշավայի Աստղագիտական համալսարան
 
Սիբիլյայի սրբատեղի Պուլավայում

Իտալիայում կայացած մի քանի ուղևորությունների ընթացքում , իր հովանավոր և ուղեկցորդ Ստանիսլավ Կոստա Պոտոցկիի ուղեկցությամբ , ձեռք է բերում ընդլայնված գիտելիքներ ճարտարագիտության ոլորտում ։ Հետագայում նա ուսանել է Իտալիայում։ 1817 թվականից Վարշավայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր ։ 1827 թվականին Իտալիայում մշտական ​​բնակության մեկնելուց առաջ նա ակտիվորեն աշխատել է Վարշավայում և Կրակովում։ Ըստ իր նախագածերի Լեհաստանի մայրաքաղաքում ստեղծվեց շենքերի մի ամբողջ շարք կլասիցիզմի ոճում ։ Իր աշխատանքներում ՝ Ռաձվիլի պալատ⟨փոխարքայի պալատ;1818—1819⟩ և Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա) (1818—1825) , Պուլավայի դաստակերտում զբոսայգիների տաղավարներ և կաթոլիկ եկեղեցի(XIX դարի առաջին տասնամյակ) , Այգները ձգտում է մոնումենտալության և ձևերի պարզության ։ Նա մշակել է բնակելի , հասարակական և արդյունաբերական շենքերի տիպային նախագծեր, որոնք լայնորեն օգտագործվում էին Լեհաստանում ։ Նախագծել է Նապոլեոն I−ի հուշարձանը ՝ կառուցված 1808 թվականին Կալիշում գեներալ Զաիոնչեկայի լեգիոնի կողմից , և Կոպերնիկի հուշարձանը (1810) ։ Տեսական աշխատանքների հեղինակ , այդ թվում ` « Խոսք հնագույն և սլավոնական սրբավայրերի մասին »։ 1794 թվականին աջակցել է Կոստյուշկոյի ապստամբությանը ։ Գրել է հակիրճ ձեռնարկ ռազմական սառը զենքերի և նիզակների տարատեսակների մասին , որտեղ նա շարադրում է լեհ գյուղացիներից կազմված ջոկատների կողմից դրանց կիրառման տեսությունը և մեթոդները ։ Լեհաստանի Թագավորությունում նա ստացել է սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան։

Ընտրված աշխատանքներ Խմբագրել

  • Պալատ Իգոլոմյա գյուղում
  • Լանտուցյան պալատի վերակառույց
  • Կաթոլիկ եկեղեցու ճակատամաս Մենձիժեց–Պոդլյասկայում
  • Սիբիլյայի սրբատեղի,գոթական տնակ և Պուլավայի դաստակերտում կաթոլիկ եկեղեցի
  • Սուրբ Ալեքսանդրի կաթոլիկ եկեղեցի (Սուլավկի)
  • Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պավլի կաթոլիկ եկեղեցի Ժիժինայում
  • Վարշավայում
  • Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա)
  • Սուրբ Աննայի կաթոլիկ եկեղեցու ճակատամաս(Ստանիսլավ Կոստկոյ Պատոցկու հետ համատեղ)
  • Սուրբ Անդրեյի կաթոլիկ եկեղեցու ճակատամաս
  • Թագավորական Զինանոցի վերակառույց
  • Վիլյանուվյան պալատի գլխավոր ընդունելության սրահի վերակառույց
  • Իզաբելլա Լյուբոմիրյան իշխանուհու ամառանոց
  • Ի․Պոտոցկու գրադարան
  • Դրամահատարանի շենք
  • Աստղագիտական աստղադիտարան
  • Փոխանորդների պալատ(հիմա՝ Նախագահական պալատ) և այլն։

Պատկերասրահ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Stefan Pomarański, w: Polski Słownik Biograficzny. T. 1. Kraków: Polska Akademia Umiejętności — Skład Główny w Księgarniach Gebethnera i Wolffa, 1935, s. 34-35. Reprint: Zakład Narodowy im. Ossolińskich, Kraków 1989, ISBN 8304034840

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել