Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա)
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցին (լեհ.՝ kościół św. Aleksandra), հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Երեք խաչերի հրապարակում։
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վարշավա |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Warsaw? |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան[1] |
Անվանված | Ալեքսանդր Նևսկի |
Ճարտարապետ | Քրիստիան Պյոտր Այգներ |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Հիմնադրված | 1825 |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
Եկեղեցին հիմնադրվել է Վարշավայի երախտապարտ քաղաքացիների կողմից ` ի պատիվ Ռուսաստանի ցար Ալեքսանդր I-ի[2], ով Լեհական թագավորությանը Սահմանադրությանը շնորհեց։ Այն կառուցվել է 1818-1825 թվականներին, նեոկլասիկա ոճով։ Եկեղեցու հիմնաքարը դրվել է 1818 թվականի հունիսի 15-ին Պետական գանձապետ Յան Վեգլինսկու կողմից[2]։ Տաճարը նվիրվել է 1826 թվականի հունիսի 18-ին արքեպիսկոպոս Վոյիչեկ Սկարսզևսկի կողմից և կառուցվել է շրջանաձև հատակագծով, ծածկված գմբեթով, որը հաճախ կոչվում է ռոտունդա։ Եկեղեցու արտաքին ձևի ոգեշնչումը Հռոմի Պանթեոնն է[2]։ Հիմնական խորանը զարդարված է Ֆրանցիսկ Սմուգլևիչի Հիսուսի խաչելիությունը յուղանկարով[2]։
Եկեղեցին վերակառուցվել է նեոկլասիկա ոճով, որի արդյունքում այն ավելի ընդլայնվեց ՝ երկու աչքի ընկնող աշտարակներով և մի մեծ գմբեթով։ 1883 թվականի ապրիլի 14-ին եկեղեցին վերակառուցելու համար մրցույթ հայտարարվեց, որի արդյունքում վերանորոգման աշխատանքների դիզայնը տրվեց Յոզեֆ Պիուս Դզիեկոնսկուն[2]։ Օրիգինալ ռոտունդան ընդարձակվեց՝ ավելացվելով երեք անվակունդ Ույազդովսկի պողոտայից և երկու աշտարակ ՝ ամրացնելով պատերն ու գմբեթը։ Հարավային սյունազարդ նախասրահը զարդարվեց քանդակներով[2]։ Այս փոփոխությունների արդյունքում շենքը Վարշավայում դարձավ ամենամեծը։
Իր գոյության ընթացքում եկեղեցին ականատես է եղել մի շարք պատմական իրադարձությունների, այդ թվում 1912 թվականի Լեհական ապստամբության մասնակից Բոլեսլավ Պրուսի հուղարկավորության արարողությանը։
Եկեղեցին ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Վարշավայի ապստամբության ընթացքում։ 1944 թվականի սեպտեմբերին գերմանական օդուժի ռմբակոծությունից եկեղեցին շատ վնասվեց, որի արդյունքում փլուզվեց գմբեթը, քանդվեց աշտարակներից մեկը[2] ։ Պատերազմից հետո, բազմաթիվ քննարկումներ եղան եկեղեցին վերակառուցելու վերաբերյալ։ Որոշում էին վերակառուցել այն իր նախկին տեսքի նման, թե մեկ այլ ձևով[3]։ Ի վերջո եկեղեցին վերակառուցվեց 1949-1952 թվականների ընթացքում, իր օրիգինալ տեսքի նախատիպով։
1826 թվականին մեծահարուստ Ստանիսլավ Լյուբամիրսկին Հռոմից 17-րդ դարի Քրիստոսի մարմարե քանդակը գնեց և տեղափոխեց այն Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի։
Պատկերասրահ խմբագրել
-
Եկեղեցու օրիգինալ ձևավորում 1855 թվական
-
Վաղ շրջանի լուսանկար 1880 թվական
-
Հարավային ճակատ 1939
-
Հյուսիսային ճակատ 1939
-
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի 1900
-
Ինտերիեր
-
Ինտերիեր
-
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի
-
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի
Տես նաև խմբագրել
Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա) Վիքիպահեստում |