Քրիստափոր Օհանյան (1864, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1924), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ[1]։

Քրիստափոր Օհանյան
Դիմանկար
Ծնվել է1864
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1924
ԿրթությունԺնևի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Քրիստափոր Օհանյանը ծնվել է Շուշիում։ Դեռ դեռահաս տարիքում մի խումբ տարեկիցների հետ միասին փախել է տնից, որպեսզի միանա հայ ազգային-ազատագրական շարժմանը։ Սակայն հետ է վերադարձվել ոստիկանության կողմից (հավանաբար 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ)։ Ավարտել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ եղել է բժիշկ-ակնաբույժ։ Ժնևում, մի խումբ հայ ուսանողների հետ միասին, 1887 թվականին հիմնել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։ Արդյունքում բնակություն է հաստատել Թավրիզում, որտեղ մասնակցել է մարտական գործողությունների կազմակերպման գործընթացին։ 1897 թվականին օժանդակել է Նիկոլ Դումանին՝ Խանասորի արշավանքի կազմակերպման գործընթացում, որին մասնակցել է որպես ջոկատի հրամանատար և բժիշկ։ Քրիստափոր Օհանյանը «Կուրության պատճառներ» աշխատության հեղինակն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օհանյան(ց) Քրիստափոր Ալեքսանդրի (Մխիթար, Սյունի, Բժիշկ) (1864 — 1924)». araspel (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Эдуард Оганесян. Век борьбы. Т.1. Изд-во "Феникс", М.-Мюнхен, 1991, стр. 92