Քորնուոլիս (կղզի, Կանադա)
Քորնուոլիս (անգլ.՝ Cornwallis Island, ֆր.՝ Île Cornwallis), կանադական արկտիկական կղզեխմբի կղզի, վարչականորեն պատկանում է Կիկիտանի շրջանի Նունավուտ նահանգին[1]։
' | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կանադա |
Վարչատարածքային միավոր | Նունավութ |
Տեղադրություն | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս |
Մասն է | Պարիի կղզեխումբ |
Երկարություն | 113 կմ |
Լայնություն | 95 կմ |
Մակերես | 6995 |
Անվանված է | William Cornwallis? |
Կղզու մակերեսը 6 995 կմ² է, որն իր մակերեսով աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը, իսկ Կանադայում՝ 21-րդը։ Ափի երկարությունը կազմում է 636 կմ[2]։
Քորնուոլիս կղզին Սոմերսեթ կղզուց բաժանվում է 51 կմ լայնությամբ Բարոու նեղուցով, դեպի հյուսիսարևելք Դեվոն կղզուց՝ 28 կմ լայնությամբ Վելինգտոնի նեղուցով և Բաթերստ կղզուց՝ Քուինս նեղուցով, որը ընկած է դեպի արևելք։ Քորնուոլիս և Բատերստ կղզիների միջև ընկած են բազմաթիվ փոքր կղզիներ, այդ թվում է նաև Լիթլ Քորնուոլիսը, իսկ ավելի հյուսիս ընկած է ոչ մեծ կղզի Բեյլի Համիլտոնը։
Կղզու մաքսիմալ երկարությունը 115 կմ է, լայնությունը՝ 90: Կղզու լանդշավտի մեծ մասը կազմում են ցածրադիր հարթավայրերը, միայն կղզու հարավարևմտյան մասն է գոգավոր:Կղզու մաքսիմալ բարձրությունը 90 կմ է։ Միակ բնակավայրը Րեզոլյուտն է[3]։
Պատմություն
խմբագրելՔորնուոլիս կղզին հայտնագործվել է 1819 թվականին, Ուիլյամ Պարրիի կողմից և անվանվել ի պատիվ բրիտանական ադմիրալ Ուիլյամ Քորնուոլիսի[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Cape Airy». The Columbia Gazetteer of North America. 2000. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Atlas of Canada. List of Islands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Pharand, Donat; Legault, L.H. (1984). The Northwest Passage: Arctic Straits. Martinus Nijhoff Publishers. էջ 7. ISBN 90-247-2979-3.
- ↑ Parry, William Edward (1821). Journal of a voyage for the discovery of a North-West passage from the Atlantic to the Pacific: performed in the years 1819-20. London: John Murray.
Գրականություն
խմբագրելКорнуо́ллис (Корнваллис): Советская энциклопедия, 1953. — С. 28. — (Большая советская энциклопедия :в 51 т./ гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 23).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորնուոլիս (կղզի, Կանադա)» հոդվածին։ |