Բեյլի Համիլթոն, (անգլ.՝ Baillie-Hamilton Island), Կանադական Արկտիկական կղզեխմբի կղզի։ 2012 թվականի տվյալներով կղզին անմարդաբնակ է։

Բեյլի Համիլթոն
Տեսակկղզի
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորՆունավութ
Մասն էՊարիի կղզեխումբ
Երկարություն27 կմ
Լայնություն22 կմ
Մակերես290 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Բեյլի Համիլթոն կղզին շրջապատված է 3 մեծ կղզիներով՝ Բատերստ, Կորնուոլլիս և Դևոն։ Կղզուց արևմուտք գտնվում է Բատերստ կղզին, հյուսիս֊արևելքում՝ Դևոն կղզին, հարավում՝ Կորնուոլլիս կղզին։ Կղզու մակերեսը կազմում է 290 կմ2, իսկ ափի երկարությունը կազմում է 74 կմ[1]։

Կղզին ունի համարյա ուղղանկյուն եռանկյան ձև։ Ամենամեծ երկարությունը 26 կմ է, իսկ ամենամեծ լայնությունը՝ 12։ Ափերը կազմված են 20֊100 մետր ժայռերից։ Կղզու տարածքը հիմնականում տափակ է ՝ հյուսիսում մինչև 200 մետր բարձրությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Atlas of Canada. Sea Islands». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  2. Oceandots.com — The Island Encyclopedia. Baillie-Hamilton Island