Քորին Բեյլի Ռեյ (Corinne Bailey Rae, ի ծնե Քորին Ժակլին Բեյլի՝ Corinne Jacqueline Bailey, փետրվարի 26, 1979(1979-02-26)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, կիթառահար, երգահան, ով կատարում է երգերը սոուլ ոճով, ջազի և ինդի- ու ալտերնատիվ ռոքի էլեմենտներով[2]։ Առաջնաելույթային «Corinne Bailey Rae» ալբոմը թողարկվել է 2006 թվականին, զբաղեցրել է գլխավոր դիրքերը «UK Album Chart»-ում[3] և նրան բերել համաշխարհային ճանաչում, իսկ երկրորդ ալբոմը (The Sea, #5 UK[3]) անվանակարգվել է «Mercury Prize 2010» մրցանակաբաշխությանը։

Քորին Բեյլի Ռեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCorinne Bailey Rae
Ի ծնե անունՔորին Ժակլին Բեյլի
Ծնվել էփետրվարի 26, 1979(1979-02-26) (45 տարեկան)
Լիդս, Անգլիա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերջազ, սոուլ, R&B, փոփ
Մասնագիտություներգչուհի, կիթառահար, երգահան
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն2005 - ներկա
ԼեյբլEMI, Capitol, Virgin
ԿրթությունԼիդսի համալսարան և Allerton High School?
Պարգևներ
Կայքcorinnebaileyrae.net
Հայտնի գործիքներ
 Corinne Bailey Rae Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քորին Բեյլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 26-ին Անգլիայի Լիդս քաղաքում, Արևմտյան Հնդկաստանի գաղթականի և անգլուհու ընտանիքում։ Փոքր տարիքից Քորինը հետաքրքրված էր երաժշտությամբ՝ սկզբում նվագում էր ջութակի վրա, ապա ունեցավ էլեկտրոկիթառ։ Ոգեշնչվելով L7, Veruca Salt և այլ 1990-ականների կանացի ալտերնատիվ ռոք բենդերից՝ Քորինը հիմնեց իր ռոք բենդը՝ Helen, որը մեծ ճանաչում ունեցավ, բայց այդքան էլ մեծ պոտենցիալ չուներ և դրա պատճառով փլուզվեց[2]։

Բեյլին ընդունվեց Լիդսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր անգլերեն գրականությունը։ Այդ ժամանակ էլ սկսեց գրել երգեր՝ օգտագործելով ջազի և սոուլի էլեմենտները։ 2006 թվականին պայմագիր է կնքել EMI լեյբլի հետ և թողարկել առաջնաելույթային ալբոմը։ «Corinne Bailey Rae» ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ շքերթների դիրքերը, հասել է 4-րդ տեղը «Billboard 200»-ում և երգչուհուն բերեց 4 Գրեմիի անվանակարգումներ։ Մեկ տարի անց թողարկվեց այդ ալբոմի ավելի լայնածավալ տարբերակը՝ «Corinne Bailey Rae — Special Edition» անունով, որը ներառում էր նրա Լոնդոնի ու Նյու Յորքի համերգների CD/DVD սկավառակները։ 2010 թվականին թողարկել է իր երկրորդ «The Sea» ալբոմը, որի երգերը գրել է զգացմունքների ազդեցության ներքո, որոնք կապված էին կորուստների հետ՝ ամուսնու մահվան, Ջեյսոն Ռեյի և Haggis Horns խմբի սաքսոֆոնիստի հետ[2]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 2006՝ Corinne Bailey Rae
  • 2010՝ The Sea

Մինի ալբոմ խմբագրել

  • 2011՝ The Love EP

Համերգային ալբոմ խմբագրել

  • 2007՝ Live in London & New York (CD + DVD)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Corinne Bailey Rae». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Corinne Bailey Rae. UK Charts». www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորին Բեյլի Ռեյ» հոդվածին։