Տիագու Էմանուել դա Սիլվա Միրանդա (պորտ.՝ Tiago Emanuel da Silva Miranda, հունվարի 5, 1989(1989-01-05), Լիսաբոն, Պորտուգալիա), առավել հայտնի է Քոնան Օսիրիս (պորտ.՝ Conan Osíris) բեմական անունով, պորտուգալացի երգիչ է[1][2]։ Ազգային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ ներկայացրել է իր «Telemóveis» երգը, որով 2019 թվականի մարտի 2-ին հաղթել է «Festival da Canção»-ում, ինչի շնորհիվ ստացել Է Թել Ավիվում Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում Պորտուգալիային ներկայացնելու իրավունք։ «Telemóveis» երգը հայտնվել Է YouTube-ի և Spotify-ի պորտուգալական թրենդների թոփում համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո[3]։

Քոնան Օսիրիս
Բնօրինակ անունպորտ.՝ Tiago Emanuel da Silva Miranda
Նաև հայտնի է որպեսConan Osiris
Ծնվել էհունվարի 5, 1989(1989-01-05) (35 տարեկան)
Լիսաբոն, Պորտուգալիա
Երկիր Պորտուգալիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
 Conan Osíris Վիքիպահեստում

Իր բեմական անունը հիմնված է հին եգիպտական աստված Օսիրիսի և Future Boy Conan ճապոնական անիմե-սերիալի վրա։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի հունվարի 5-ին Լիսաբոնում։ 2010 թվականին ավարտել է Կաշտելու Բրանկու քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «Գրաֆիկական դիզայն» մասնագիտությամբ։ Ինստիտուտում հանդիպել է Ռեբեն դե Սա Օսորիոյին, որը դարձել է նրա անձնական դիզայները[4]։

Աշխատել է Լիսաբոնի ամենահայտնի սեքս-խանութներից մեկում։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2019 PLAY - Portuguese Music Awards Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Բարբարա Դեքսի մրցանակ Ամենավատ հագնված արտիստ Հաղթանակ
Golden Globes (Պորտուգալիա) Լավագույն անհատ կատարող Առաջադրված
Golden Globes (Պորտուգալիա) Լավագույն նորեկ Առաջադրված

Սկավառակագրություն խմբագրել

Վերնագիր Մանրամասն
Música, Normal
  • Թողարկվել է՝ Օգոստոսի 5, 2016[5] (POR)
  • Լեյբլ՝ AVNL Records
Adoro Bolos
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 30, 2017[6] (POR)
  • Լեյբլ՝ Ao Sul do Mundo, AVNL Records

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Conan Osíris». Festival da Canção (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  2. Lopes, Diogo. «Conan Osiris. Quem é o músico que está a surpreender no Festival da Canção?». Observador (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. Manha, Correio da. «Conan Osíris partiu o telemóvel e está a tornar-se um fenómeno da música portuguesa». www.cmjornal.pt (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. diz, Pearalta Melo (2019 թ․ հունվարի 2). «FC2019: Biografia de Conan Osiris» (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. «MUSICA, NORMAL, by CONAN OSIRIS». AVNL Records. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  6. «ADORO BOLOS, by CONAN OSIRIS». AVNL Records. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնան Օսիրիս» հոդվածին։