Քոթարի պատրանքը (նաև Քոթարի համախտանիշ, քայլող դիակի համախտանիշ) հազվադեպ հանդիպող վիճակ է, որին բնորոշ է չգոյության պատրանքը, հիվանդը ժշտում է իր մարմնի մասերի, օրգանների կամ ընդհանրապես կենդանության փաստը։ Հիմնականում հանդիպում է կյանքի երկրորդ կեսում, ավելի հաճախ՝ կանանց մոտ։ Որպես հիվանդություն ընդգրկված չէ DSM-IV-TR և ICD-10 ձեռնարկներում։ Առկայությունը, որպես առանձին համախտանիշ, վիճարկվում է, իսկ ցնորքները դիտվում են իբրև ախտանիշ։

Քոթարի համախտանիշի մասին խոսում են ինչպես հայելային արտապատկերման, մոլուցքային մեծամտության զառանցանքի մասին։ Հիվանդությունը կոչվում է ֆրանսիացի նյարդաբան Ժուլ Քոթարի անունով, ով 1880 թ. առաջին անգամ նկարագրել է վիճակը 43-ամյա կնոջ դեպքով,անվանելով այն բացառման զառանցանք:Ավելի ուշ այդ համախտանիշը կոչվեց իր անունով։

 Կլինիկական պատկեր խմբագրել

Քոթարի համախտանիշի ժամանակ զառանցանքային մտքերը առանձնանում են վառ, գունեղ, անհեթեթ ու գրոտեսկային չափազանցությունների մելամաղձոտ և նիհիլիտտական պնդումներով՝ արտահայտված թախծոտ և տագնապահար աֆֆեկտի ֆոնին։

Հիվանդները հիմնականում գանգատվում են թե աղիքները փտել են կամ սիրտ չունեն, որ իրենք մարդկային պատմության մեծագույն և չտեսնված հանցագործներն են, որ վարակել են բոլորին սիֆիլիսով կամ ՁԻԱՀ-ով, թունավորել են ողջ աշխարհը իրենց գարշահոտ շնչով:Երբեմն հիվանդները պնդում են , որ իրենք վաղուց արդեն դիակ են, իրենց օրգանիզմը վաղուց է քայքայվել է,որ իոենց ամենադաժան պատիժներն են սպասվում այն բոլոր չարիքների համար,որ իրենք պատճառել են մարդկությանը։ Քոթարի համախտանիշի ժամանակ խիստ ընդգծված սթրեսի ու տագնապի ընթացքում առաջանում են արտաքին աշխարհի մերժան ու բացառման մտքեր:Այդպիսի հիվանդները պնդում են,որ շուջը ամեն ինչ մահացել է, Երկիրը դատարկվել է , և այնտեղ կյանք չկա։

Հիվանդաբանութուն խմբագրել

Քոթարի համախտանիշը կարող է հանդիպել ծանր , էնդոգեն դեպրեսիաների պսիխտիկ ձևերի (այսպես կոչված պսիխոտիկ դեպրեսիաների կամ դեպրեսիվ պսիխոզի) նաև շիզոաֆֆեկտիվ խանգարումների շրջանակների , դեպրեսիվ-պարանոիդալ շիզոֆրենիայի տեսքով, պրոգրեսիվ կաթվածի, ուղեղի աթերոսկլեռոզի , ծերունական դեմենցիայի և այլ հոգեկան հիվանդությունների ընթացքում[1]։ Ավելի հաճախ Քոթարի համախտանիշը հանդիպում է ծերունական (սենսիլ, հետաճային) դեպրեսիաների և պսիխոզի ժամանակ։

Քոթարի համախտանիշի առկայութունը համեմատաբար ավելի երիտաաարդ մարդու մոտ, որին չի կարելի սենիլ պսիխոզ ախտորոշել ըստ տարիքային չափանիշների, խոսում է նրա ծայրահեղ ծանր դեպրեսիայի , դեպրեսիայի կառուցվածքում տագնապի մեծ կշռի ու բարձր սուիցիդալ վտանգի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Й. А. Стоименов, М. Й. Стоименова, П. Й. Коева и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2003. — С. 456. — 1200 с. — ISBN 966-608-306-X