«Քնի բառարան» (անգլ.՝ The Sleeping Dictionary), Գայ Ջենկինի[2]՝ 2003 թվականին նկարահանած ֆիլմը[3]։

Քնի բառարան
անգլ.՝ The Sleeping Dictionary
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականհունվարի 31, 2003[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորGuy Jenkin?
ԴերակատարներՋեսիկա Ալբա, Հյու Դենսի, Բրենդա Բլեթին, Բոբ Հոսկինս, Էմիլի Մորտիմեր և Նոա Թեյլոր
ՕպերատորԼեսլի Ուոքեր
ԵրաժշտությունՍայմոն Բոսուել
ՄոնտաժԼեսլի Ուոքեր
Պատմվածքի վայրՄալայզիա
Տևողություն106 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդ անգլիացի Ջոն Տրասկոտը ավարտել է ուսումնառությունը։ Որից հետո նա գնում է պրակտիկայի անգլիական գաղութ՝ Սարավակ (ներկայումս Մալայզիայի տարածքում, Կալիմանտան կղզի)։ Նրա նպատակն էր վերափոխել բնիկների «վայրի» կյանքը։ Իբան ցեղի մեջ ընդունված էր մի սովորություն, երբ անգլիացիներին առաջարկում էին բնիկ կին-սիրուհի, որի օգնությամբ սովորում էին տեղական լեզուն։ Այդպիսի կնոջը անվանում են «Քնի բառարան»։ Տրասկոտը սիրահարվում է այդ կնոջը՝ Սելիմային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, որի պատճառով ընդհարվում է գաղութի ղեկավարության հետ։ Ինչպես նաև ամուսնությունները արգելված են ցեղի օրենքներով։ Տրասկոտը ճարահատյալ վերադառնում է հայրենիք՝ Անգլիա և այնտեղ ամուսնանում ուրիշ կնոջ հետ։ Բայց հետագայում վերադառնում է հետ՝ գաղութ, և պարզում, որ Սելիման երեխա է ունեցել՝ իր երեխային։ Ի վերջո, բարդ փորձություններ անցնելով, հերոսը կարողանում է Սելիմայի հետ փախչել ջունգլի և ապրել երջանիկ։

Գլխավոր դերերում[2] խմբագրել

Դերասան Դեր
Ջեսիկա Ալբա Սելիմա
Հյու Դենսի Ջոն Տրասկոտ
Բոբ Հոսկինս Հենրի Բուլարդ
Էմիլի Մորթիմեր Սեսիլյա Բուլարդ
Յուջին Սալլեխ Բելանսե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 www.kinopoisk.ru https://www.kinopoisk.ru/film/16681/. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. The Sleeping Dictionary, Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին

Արտաքին հղումներ խմբագրել