Հյու Դենսի (հունիսի 19, 1975(1975-06-19)[1][2], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի դերասան և մոդել։ Ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Առավել հայտնի է «Հանիբալ» հեռուստասերիալում իր մարմնավորած Ուիլ Գրեմի կերպարով։

Հյու Դենսի
անգլ.՝ Hugh Dancy
Ծնվել էհունիսի 19, 1975(1975-06-19)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՍթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Պետրոսի քոլեջ, Դրագոն սքուլ և Ուինչեսթեր քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, ֆոտոմոդել, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Jonathan Dancy?
Ամուսին(ներ)Քլեր Դեյնս
Երեխա(ներ)Cyrus Michael Christopher Dancy?

Դենսին դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին։ 2009 թվականին ամուսնացել է դերասանուհի Քլեր Դեյնսի հետ[4]. ունեն երկու որդի[5][6]։ Ապրում են Նյու Յորքի մետրոպոլիսային տարածքում՝ Մանհեթենին մերձակա Վեսթ Վիլիջում[7]։

Մրցանակներ խմբագրել

«Հաննիբալ» հեռուստասերիալում իր տպավորիչ դերակատարման համար Հյու Դենսին ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝

  • 2013 : Gold Derby Awards («Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում)
  • 2015 : Saturn Award («Հեռուստատեսային լավագույն դերասան» անվանակարգում)
  • 2016 : EWwy Awards («Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգում)

Դերասանական այդ նույն աշխատանքի համար նա առաջադրվել է ևս յոթ մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Rev. James Richard Anderson profile at». The Hon. Peter I. Pellew official website. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Claire Danes and Hugh Dancy Wed». People (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 28.
  5. «Claire Danes and Hugh Dancy Welcome Son Cyrus Michael Christopher». People (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 19.
  6. «Claire Danes and Hugh Dancy welcome baby boy». Associated Press (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31.
  7. David, Mark (2013 թ․ ապրիլի 24). «Claire Danes Snags NYC Townhouse». Variety (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Դենսի» հոդվածին։