Քթիշ (նաև՝ Գթիշ, Գտիչ, Դողբերդ, Դողս, Կազիշ, Կբիշ, Տող, Գտչաբերդ), բերդ (ամրոց, բերդավան) Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառում, Քթիշ լեռան վրա։ Բերդի ավերակները գտնվում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի հյուսիսային կողմում, անտառապատ Տող (Քթիշ) լեռան վրա։ Այստեղ է գտնվում նաև Գտիչ վանքը (Քթիշ)[1]։

Քթիշ
Գտչաբերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՀադրութի շրջան
Երկիր Արցախ
Համալիրի մասԳտչավանք
Կառուցված9-րդ դար
Ավերվել է18-րդ դար
Կապված անձինքԵսայի Աբու-Մուսե
Քարտեզ
Քարտեզ

Հիշատակություն

խմբագրել

Արաբ մատենագիր իբն Մասկավան հիշատակում է Կբիշ անվանումով, իսկ Տաբարին՝ Կազիշ։ Արաբ պատմիչների և Թովմա Արծրունու (9-10 դարեր) վկայությամբ՝ 853 թվականին արաբական բանակի հրամանատար Բուղա Շարաբին Քթիշ բերդը գրավելու համար ձեռնարկել է 28 հարձակում, սակայն բոլորն էլ ապարդյուն։ Այդ մարտերում՝ հայերը Եսայի Աբու-Մուսեի հրամանատարությամբ հաղթում են արաբներին։ Դրանից հետո Բուղան խաբեությամբ գրավել է բերդը և գերել Աշոտ Մսակերի որդի Սմբատ Խոստովանողին և Խաչենի տեր Ատրներսեհ Սյունուն[1]։

10-րդ դարում Քթիշի բերդի վրա մեծ բանակով հարձակվել է արաբ Ավշին ոստիկանը, սակայն պարտվելով հետ է քաշվել Փայտակարան[1]։

Հետագայում Քթիշը եղել է Դիզակի մելիքության գլխավոր բերդը և կոչվել Տող (Դող)[1]։

Կառուցվածք

խմբագրել

Բերդի արևելյան կողմում կիսաանապատներ են, իսկ մյուս կողմերում՝ քարաժայռեր։ Քթիշ լեռան գագաթին եղել է 140 բնակարան և շրջապարիսպ։ Ներկայումս պահպանվել է շենքերի պատերի և պարիսպների մնացորդներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 367 — 916 էջ։