Տաբարի
Թաբարի (պարս․՝ محمد بن جریر طبری, արաբ․՝ أبو جعفر محمد بن جرير بن يزيد الطبري) (224 – 310 AH; 838 կամ 839 - -923), արաբ (այլ տեղեկություններով՝ պարսիկ) պատմիչ և աստվածաբան։ Գրել է «Պատմություն մարգարեից և թագավորաց» աշխատությունը, որտեղ շարադրված է Սասանյան Պարսկաստանի, ապա Մուհամմադ մարգարեի և առաջին խալիֆաների, Օմայանների և Աբասյանների պատմությունը՝ մինչև 915-ը։ 963-ին Սասանյանների վեզիր ալ-Բալամին Թաբարիի «Պատմություն»-ը թարգմանել է պարսկերեն, որից և թարգմանվել է այլ լեզուներով։
Տաբարի արաբ․՝ محمد بن جرير الطبري | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 839[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամոլ, Աբասյան խալիֆայություն |
Մահացել է | փետրվարի 16, 923[1][4][2][…] |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն կամ Al Rahbi Park, Բաղդադ |
Գերեզման | الأعظمية, Բաղդադ և Իրաք |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | պարսիկ |
Կրոն | իսլամ, սուննի իսլամ և շաֆի |
Երկեր | Թաֆսիր ալ-Տաբարի, Թարիխ ալ-Տաբարի և Թահզիբ ալ-Ասար |
Մասնագիտություն | պատմաբան, փիլիսոփա, ֆաքիհ, գրող և բանաստեղծ |
Al-Tabari Վիքիպահեստում |
Թաբարին գրել է նաե Ղուրանի բազմահատոր մեկնությունը, որը հայտնի է «Տաֆսիր» անունով։
Հայաստանի մասին Թաբարիի տեղեկությունները վերաբերում են Սասանյանների և արաբական տիրապետության ժամանակաշրջաններին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |