Քերիդի Ինգլիշ (մայիսի 22, 1985(1985-05-22), Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի մոդել և հեռուստաաստղ, որը 2006 թվականի դեկտեմբերին հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանը։ Նրա մրցանակը 100, 000 ամերիկյան դոլար էր CoverGirl կոսմետիկայի պայմանագրով, պայմանագիր Elite Model Management մոդելային գործակալության հետ և վեց էջ Seventeen ամսագրում։ Նա առաջին բնական շիկահեր մոդելն է և երկրորդ մարդը Հյուսիսային Դակոտայից, ով հաղթել է հեռուստաշոուն[3]։

Քերիդի Ինգլիշ
անգլ.՝ CariDee English
Դիմանկար
Ինգլիշը 2007 թվականին՝ իր Elite Model Management–ի պորտֆիլի համար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1984
ԾննդավայրՀյուսիսային Դակոտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունFargo South High School?
Մասնագիտությունմոդել
Գործունեություն2001–ներկա
 CariDee English Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Ֆարգոյում (Հյուսիսային Դակոտա)՝ Անաստասիա Կլեր Ինգլիշի և Գրանտ Դեյվիս Ինգլիշի ընտանիքում։ Ինգլիշն ունի նորվեգական, շվեդական և դանիական ծագում։

Մինչև մոդելային գործունեությունը խմբագրել

Մինչև Ամերիկայի հաջորդ թոփ մոդելին մասնակցելը, Ինգլիշն աշխատել է որպես լուսանկարիչ և դերասան՝ «Չորրորդ տարբերակ (The 4th Option)» կատարերգական խմբում, որը պարբերաբար ելույթներ էր ունենում Մուրհեդում(Մինեսոտա2004 թվականի դեկտեմբերի 13–ին երգեց Banyan խմբի հետ։ 2001 թվականին գրանցվեց որպես մոդել տեղական Academie Agencie գործակալությունում։ Հաջորդ տարի մուտք գործեց Millie Lewis Actors Models և Talent Competition, իսկ 2003–ին՝ Mega Models գործակալություն Մայամիում(Ֆլորիդիա

Թոփ մոդելում խմբագրել

Ի սկզբանե, Ինգլիշը աչքի ընկավ հայտնի մոդելներ Ռեբեկա Ռոմեինի և Կարոլինա Կուրկովայի նմանությամբ։

Մրցույթներից մեկի հաղթանակի շնորհիվ նա նկարահանվեց ամերիկյան The CW հեռուստաընկերության «Մեկ ծառի բլուր» սերիալում՝ հայտնվելով բազմաթիվ տեսարաններում։

Մրցույթի դրվագներից մեկում ցուցադրվում է Ինգլիշը իր ընկերոջ հետ բջջայինով խոսելիս, որից հետո նկարահանումների ժամանակ համբուրել է տղա մոդելներից մեկին, որն աշխատում էր նրա հետ։ Հարցազրույցի ժամանակ Ինգլիշն նշել է այդ մասին, որ նա և իր ընկերը հանդիպում էին այլ մարդանց, սակայն կրկին միացել են մրցույթից հետո։

Մրցույթի շարունակվելով ժյուրիները մտահոգված էին նրա բնավորությամբ, և ասել է թե անգլիացին կարող է լինել շատ անկանխատեսելի հաղթելու Թոփ մոդել մրցանակը։ Սակայն, ի վերջո, նա ստացավ այդ տիտղոսը, անցնելով իր մրցակից Մելրոուզ Բիկերստաֆին։ Ժյուրիները նշել են, որ Ինգլիշի մոտ զգացել էին ձգտելու հակում։

Վաղ 2008–ում, նա քվեարկության արդյունքում դարձավ ամենահիշարժան մասնակիցներից մեկը Կանադական AOL Entertainment–ի կողմից, որը նաև նշեց, որ Ինգլիշը միակ մասնակիցն էր, որի հաղթանակը ակնհայտ էր մրցույթի առաջին փուլից[4]։

Այլ գործողություններ խմբագրել

Հայտնվել է The CW հեռուստատեսության «Իմ կյանքը որպես CoverGirl» սեգմենտներում։ 2007 թվականին գովազդեց CoverGirl–ի աչքի հարդարման պարագաները[5]։ Ինգլիշը վերադարձավ Թոփ մոդելի ութերորդ եթերաշրջան՝ մասնակիցների խորհուրդներ տալու և վերջին շոուի փակման համար։

Հայտնվել է Seventeen, Social Life, Healthy Living, Psoriasis Advance և Cover ամսագրերի առաջին էջերում։ Աշխատել է մոդել Wedding Style[5], JC Penney Bisou Bisou[6], Stephenson Denim[5], Johnny P. Shoes[5], American Salon[7], Matrix Professional Colors, Aubrey O'Day, Danity Kane[8], Christian Siriano[9] կազմակերպություների համար։ 2007 թվականին հայտնվեց բազում ամսագրերի համարներում, այդ թվում՝ Knit.1[7], Seventeen (փետրվարյան համար)[10][11], In Touch (մարտ)[11], Social Life (գարուն)[11], Cover (ապրիլ), ինչպես նաև Inked[7], Loops&Pluto[12], Short Hair[13], Runway ամսագրերի շապիկներին և գովազդեց Melissa Latkins և Tasola Beauty & Beyond ապրանքանիշները[14]։

Նկարահանվել է հանրահայտ Allure ամսագրի շապիկի համար։ Կատարել է բարեգործություն NOH8 Campaign կազմակերպությանը։ 2013 թվականին դարձավ Ray-Ban ակնոցների գովազդային դեմքը։

Քայլել է J.C. Penney, Carlos Campos[15], Renee Larc, Jordi Scott[16][17], Snoopy in Fashion, [20] GM Style Auto Show[18], Honduras[19][20] և L'Oréal նորաձևության շաբաթների շոուներին Տորոնտոյում[21], 2009–ի In Style Ամանորյա[22], Richie Rich աշուն/ձմեռ «Շիկահերները ավելի շատ հաճույք են ստանում» Մերսեդես-Բենս նորաձևության շաբաթում[23]։ Ինչպես նաև մեկնարկել է Լոս Անջելես նորաձևության շաբաթվա շոուն՝ կրելով Յոթամ Սոլոմանի զգեստը, և 2010–ին կրկին Մերսեդես-Բենս նորաձևության շաբաթում մասնակցել է A*Muse աշուն/ձմեռ և Քրիստիան Սիրիանոյի շոուներում[24][25]։

Շոուներին համատեղ նաև հայտնվել է ivillage.com[14], Mystyle.com[26], Blastmagazine.com[27] և այլ կայքերում։

Անձնական կյանք խմբագրել

Թոփ մոդելի դերասանական մրցույթի էմոցիոնալ պոռթկումից հետո Ինգիշը նշեց, որ նա ծանոթ է սթրես ասվածին, և նախկինում կատարել է ինքնասպանության փորձ դրա պատճառով։

Բացի մոդելային կարիերայից, Ինգլիշը նաև երգում է, նվագում կիթառ և հարվածային գործիքներ, և ասել է․ «Ես կդառնայի ռոք աստղ, սակայն մոդել դառնալու գաղափարը իրականացավ ավելի շուտ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://twitter.com/carideeenglish/status/514511289734160384
  2. https://twitter.com/carideeenglish/status/514277469088927744
  3. Amy Carlson Gustafson (2006 թ․ դեկտեմբերի 7). «Fargo native wins "Top Model"». Pioneer Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Top Model Contestants We Can't Forget». AOL Entertainment Canada. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Print Work». All ANTM.
  6. «Cycle 7 – CariDee English – Print Work». All ANTM.
  7. 7,0 7,1 7,2 «All ANTM – Print Work».
  8. «Heart On My Sleeve». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Post 696105». rtvgames.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «All ANTM – Print Work».
  11. 11,0 11,1 11,2 «All ANTM – Print Work».
  12. «Post 1846079». livejournal.com.
  13. «Post 2527251». livejournal.com.
  14. 14,0 14,1 «Album 114 – 93». all-antm.net.
  15. «Post 226128». rtvgames.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Post 237663». rtvgames.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. «Post 193626». rtvgames.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Post 1679549». livejournal.com.
  19. «Post 1427910». livejournal.com.
  20. «Post 2266637». livejournal.com.
  21. «Post 487370». rtvgames.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. «Spend New Years Eve with Caridee English». topmodelgossip.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «CariDee English Mercedes Benz Fashion Week Fall 2009». exposay.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. «yotam solomon los angeles fashion week Photos from CariDee English (CariDee) on Myspace». Viewmorepics.myspace.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  25. «CariDee Pictures – Christian Siriano – Backstage – Fall 2010 MBFW». Zimbio. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  26. «Top of the week tip: CariDee English». mystyle.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. «Hair like CariDee English». blastmagazine.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերիդի Ինգլիշ» հոդվածին։