Քերեմ Բյուրսին (թուրքերեն՝ Kerem Bürsin, հունիսի 4, 1987(1987-06-04)[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան և մոդել[2]։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Արևին սպասելով հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Քերեմ Սայերի դերը։ Նրա խաղընկերն եղել է թուրք հայտնի դերասանուհի Հանդե Դողանդեմիրը։ Սովորել է Բոստոնի «Էմերսոն» քոլեջում[3]։ Նկարահանվել է նաև Պատվի հարցում՝ մարմնավորելով Իգիթ Քըլըչի դերը[4]։ Մինչ ֆիլմերում նկարահանվելը, Քերեմը եղել է վարորդ։ Քերեմը նկարահանվել է նաև հոլիվուդյան ֆիլմերում։ Մասնավորապես, 2010 թվականին նկարահանվել է «Ակուլազավր» սարսափ, գիտաֆանտաստիկ ֆիլմում։ Ինչպես Էլչին Սանգուի, այնպես էլ Քերեմ Բյուրսինի պրոդյուսերը Գայե Սոքմանն է։

Քերեմ Բյուրսին
թուրքերեն՝ Kerem Bürsin
Ծնվել էհունիսի 4, 1987(1987-06-04)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԿրթությունAustin High School? և Էմերսոն քոլեջ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել և պրոդյուսեր
kerem-bursin.com

Կենսագրություն խմբագրել

Քերեմ Բյուրսինը ծնվել է 1987 թվականի հունիսի 4-ին Ստամբուլում։ Երբ Քերեմը 9 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Շոտլանդիա։ Նրա հայրը աշխատել է միջազգային կազմակերպությունում, որի հետևանքով էլ ընտանիքը մշտապես քաղաքից քաղաք է տեղափոխվել։ Այսպես, մինչ Քերեմի 5 տարին լրանալը նրանք ապրել են Ինդոնեզիայում, այնուհետև՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Որոշ ժամանակ անց հաստատվել են ԱՄՆ Տեխաս նահանգում։ Կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում։ Բոստոնի «Էմերսոն» քոլեջում Քերեմը սովորել է մարքեթինգ։ Դեռ մանուկ հասակից հետաքրքրվել է դերասանական արվեստով։ Դերասանը նշում էր, որ մշտապես տպավորված է եղել Ժան-Կլոդ Վան Դամի ֆիլմերով։ Նրա վրա մեզ ազդեցություն է ունեցել նաև Բեթմենի մասին պատմող ֆիլմերը։ Այդ իսկ պատճառով դեռևս դպրոցական տարիներին մասնակցել է դպրոցական թատերական ներկայացումներին։ Քերեմը ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ չնայած, որ կյանքի մեծ մասը ապրել է Տեխասում և խոսել անգլերեն, այնուամենայնիվ իրեն երբեք չի համարել ամերիկացի։ Անգամ երազելով Հոլիվուդի մասին, մշտապես ցանկացել է նկարահանվել որպես թուրք դերասան, այլ ոչ թե որպես ամերիկացի[5]։ Ներկայումս նկարահանվում է Այս քաղաքը կհետևի քեզ հեռուստասերիալում, որը 2017 թվականի հունվարի 4-ից ցուցադրվում է թուրքական ATV հեռուստաընկերությամբ։ Զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Նրա մարզիչը Բուրակ Բուժինն է։ Ներկայումս սիրային հարաբերությունների մեջ է Հանդե Էրչելի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.milliyet.com.tr/kerem-bursin-en-iyi-erkek-oyuncu-teknoloji-1847344/
  3. Garron, Barry (2010 թ․ հոկտեմբերի 13). «Sharktopus -- TV Review». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  4. «Kerem Bürsin: Ben tam aşk adamıydım». Milliyet (թուրքերեն). 2015 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.