Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քեսուն (այլ կիրառումներ)

Քեսունի բերդ, գտնվում է Գաքիրհույուք գյուղի մոտ, կոչվում է Քեսուն անունով (թուրքերեն՝ Keysun Kalesi՝ Քեսուն քալեսի)։ Գտնվում է հարավարևելյան Թուրքիայում՝ Ադըյամանի մարզում[1]։

Քեսունի բերդ
Տեսակբնակավայր
ՏեղագրությունԹուրքիա Ադըյամանի մարզ, Թուրքիա
Վարչական միավորԲեհեսնի
ԵրկիրԹուրքիա
ԿառուցողԿամսարականներ
Օգտագործվան մեջ11-12-րդ դարեր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

11-րդ դարում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո, հայ իշխանների մի հատված տեղափոխվում է դեպի Բյուզանդական կայսրություն։ Եփրատ գետի՝ Կիլիկիային հարող տարածքում ստեղծվում է Փիլարտոս Վարաժնունու պետությունը։ Նրան ենթակա իշխանություններից մեկը տարածվում էր Քեսունի բերդի շուրջը և հայտնի էր որպես «Քեսունի իշխանություն» կամ Եփրատես։ Գոյատևել է 1086-1117 թվականներին։

Փիլարտոս Վարաժնունու մահից հետո Կամսարականներից սերող հայտարարել հայազգի զորավար Գող Վասիլը, ստեղծել է իր անկախ իշխանությունը։ Նա դաշնակցել է Եդեսիայի խաչակիրների հետ։ Քեսունում հայտնի էր Կարմիր վանքը, որը Գող Վասիլի պետության հոգևոր կենտրոնն էր, իսկ 1105-1116 թվականներին եղել է կաթողիկոսանիստ։

Գող Վասիլի որդու՝ Վասիլ Տղայի օրոք (1112-1117 թթ.), հայերի և խաչակիրների հարաբերությունները վատթարանում են։ 1117 թվականին Բալդուին կոմսի հրամանով Վասիլ Տղային գերի են վերցնում և նվաճում իշխանության տարածքը։

Քեսունի բերդը Եդեսիայի կոմսության խաչակիրների ամրոց է եղել։ 1131 թվականին Դանեշմանդի սելջուկ ամիրա Ղազի Գյումուշթիգին (1104-1134 թթ.) պաշարում է այն։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ը (1118-1131 թթ.), շտապում է օգնելու պաշտպաններին և մահանում այնտեղ։ Նոր կոմսը՝ Ժոսլեն II-ը, այլևս չի կարողանում ազատել ամրոցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Koy Koy Turkiye Yol Atlasi(IstanbulIstanbul։Mapmedya, 2006),map 171.