Բեհեսնի
Բեհեսնի, գյուղաքաղաք (բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[2]։ Գտնվում էր Այնթափ-Մալաթիա ճանապարհի վրա։ Հանդիսանում էր համանուն գավառակի վարչական կենտրոն։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Բեհեսնի | ||
![]() | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Բեհեսնիի գավառակ | |
Այլ անվանումներ | Բեսնի, Պեհեսնի | |
ԲԾՄ | 1050±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 77 301 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 02302[1] | |
Պաշտոնական կայք | besni.bel.tr | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԲնակավայրը շրջափակված էր լեռներով, այգիներով և անտառներով։
Պատմություն
խմբագրելՄիջին դարերում բնակավայրն ամբբողջովին հայաբնակ էր։ 1156 թվականին Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեն այն գրավել է թուրքական ցեղերից և միացրել Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Քաղաքը 1293 թվականին գրավվել է եգիպտացիների կողմից։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջին ուներ 1880 տուն բնակիչ, որից 400-ը՝ հայեր։ Բնակչության հիմնական մասը թուրքեր էին։
Տնտեսություն
խմբագրելԳյուղը հայտնի էր իր խաղողով և չամիչով, որը նաև արտահանում էին։ Բնակչության զգալի մասը զբաղված էին շրջակայքի անտառներում տախտակներ քաշելով և գերաններ պատրաստելով, որոնք հիմնականում արտահանում էին Ուրֆա։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲեհեսնին ուներ Ս. Փրկիչ անունով հայկական եկեղեցի։ XX դարավերջին դեռևս նշմարվում էին Բեհեսնիի ամրոցի մնացորդները։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր Ներսիսյան հայկական վարժարանը[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://postakodu.ptt.gov.tr/
- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 649
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 383)։ |