Քենյոն Մարտին
Քենյոն Լի Մարտին (անգլ.՝ Kenyon Lee Martin; դեկտեմբերի 30, 1977, Սագինո, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը վերջին ժամանակներս հանդես էր գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Միլոուքի Բաքս» ակումբի կազմում։ Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ 2000 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Նյու Ջերսի Նեթս» ակումբի կողմից առաջին համարի ներքո։
![]() Kenyon Martin | ||
![]() Իշ Սմիթը «Նագեթս»-ի կազմում | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Քենյոն Լի Մարտին Kenyon Lee Martin | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 1977 (43 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Բրայան Ադամսի անվան (Դալաս, Տեխաս) | |
համալսարան | Ցինցինատի (1996—2000) | |
Դրաֆթի տարի | 2000 / առաջին ռաունդ / առաջին | |
Դրաֆթ ակումբ | Նյու Ջերսի Նեթս | |
Կարիերա սկիզբ | 2000 թվական | |
Կարիերա ավարտ | 2017 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Վաղ տարիներԽմբագրել
Մարտինը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 30-ին Միչիգան նահանգի Սագինո քաղաքում։ Նրա մայրը՝ Լիդիա Մուրը, միայնակ մայր էր, որը դաստիարակում էր երկու երեխաների՝ Մարտինին և նրա ավագ քույր Թամարային։ Միչիգանում դժվար սոցիալական դրության պատճառով նրանք տեղափոխվել են Դալաս։ Մարտինի մայրիկը ստիպված էր միանգամից երկու աշխատանք կատարել, որի պատճառով էլ Մարտինը հաճախ մնում էր տանը քրոջ հսկողության տակ, մինչ նրանց մայրը աշխատում էր։ Մանկության տարիներին նա կակազում էր և չորս տարվա ընթացքում փոխել է երեք դպրոց։ Սակայն նա իրեն լավ էր դրսևորում սպորտի տարբեր տեսակներում։ Երբ Մարտինը սովորում էր միջնակարգ դպրոցում, բազմաթիվ խոշոր համալսարաններ հետաքրքրվում էին նրա բասկետբոլային վարպետությամբ, բայց ամենահամառը Ցինցինատի համալսարանն էր։
Ցինցինատի ԲեարքեթսԽմբագրել
Մարտինը հանդես է եկել «Ցինցինատի Բեարքեթս» ակումբի կազմում Բոբ Հագինսի գլխավորությամբ։ Համալսարանում վերջին մրցաշրջանին նա ամեն խաղում միջինը հավաքում էր 18,9 միավոր, 9,7 անդրադարձ և 3,5 բլոկշոտ։ Նա անվանվել է տարվա խաղացող և ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ, սակայն կոնֆերենցայի եզրափակչում ջարդել է ոտքը և ստիպված է եղել բաց թողնել NCAA առաջնությունը։ 2000 թվականի ապրիլի 25-ին Ցինցինատին նրանից հետո անմահացրել է 4-րդ համարը։ Այդ թվականին ավելի ուշ ընտրվել է NBA դրաֆթի ժամանակ «Նյու Ջերսի Նեթս» ակումբի կողմից։
Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել
Սինցզյան Ֆլային ԹայգերսԽմբագրել
Մարտինը 2011 թվականի ամռանը դարձել է անսահմանափակ ազատ գործակալ։ 2011 թվականի NBA լոկաուտի հետ կապված նա որոշել է մեկամյա պայմանագիր կնքել Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի «Սինցզյան Ֆլային Թայգերս» ակումբի հետ՝ դառնալով չինական լիգայի պատմության ամենաշատ վարձատրվող խաղացողը[1][2]։ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին նա հեռացել է ակումբից, որպեսզի «զբաղվի ընտանեկան գործերով»[3]։ Սկզբնապես նրան թույլ չէին տալիս վերադառնալ NBA, մինչ «Ֆլային Թայգերս»-ի մրցաշրջանի ավարտը, իսկ հետո նաև CBA-ի փլեյ օֆի խաղերը։ Սակայն ՖԻԲԱ-ն փետրվարի 2-ին նրան թույլատրեց դառնալ ազատ գործակալ[4]։
Լոս Անջելես ԿլիպերսԽմբագրել
Մարտինը 2012 թվականի փետրվարի 3-ին պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի հետ[5]։ «Կլիպերս»-ի կազմում իր առաջին խաղում նա հավաքել է 6 միավոր և կատարել է 4 անդրադարձ, իսկ նրա ակումբը զիջել է «Կլիվլենդ Կավալիերս»-ին։
Նյու Յորք ՆիքսԽմբագրել
2013 թվականի փետրվարի 21-ին Մարտինը համաձայնվել է 10-օրյա պայմանագիր կնքել «Նյու Յորք Նիքս» ակումբի հետ[6]։ Փետրվարի 23-ին նա պաշտոնապես մտել է ակումբի խումբ[7]։ Մարտին 5-ին նա երկարացրել է պայմանագիրը ևս 10 օրով[8], իսկ երբ այդ ժամկետը լրացավ՝ նա պայմանագիր կնքեց մինչև մրցաշրջանի ավարտ[9]։
Միլոուքի ԲաքսԽմբագրել
2015 թվականի հունվարի 9-ին Մարտինը 10-օրյա պայմանագիր է կնքել «Միլոուքի Բաքս» ակումբի հետ[10]։ Ակումբի կազմում նա դեբյուտել է այդ օրը երեկոյան՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզ»-ի դեմ հաղթած խաղում վաստակելով 6 միավոր, 2 անդրադարձ և 1 բլոկշոտ[11]։ Հունվարի 19-ին Մարտինը կնքել է երկրորդ 10-օրյա պայմանագիրը[12]։ Հունվարի 29-ին նա պայմանագիր է կնքել մինչև 2014-2015 մրցաշրջանի ավարտը[13]։
2015 թվականի փետրվարի 19-ին Մարտինը հեռացվել է «Միլոուքի Բաքս»-ից[14]։
BIG3Խմբագրել
Նոր BIG3 լիգայում, որը մեկնարկել էր 2017 թվականի ամռանը, հանդես է գալիս «Trilogy» ակումբի կազմում։
Կարիերայի ցուցանիշներԽմբագրել
NBA կարիերայի ցուցանիշներԽմբագրել
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջանԽմբագրել
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2000 | Նյու Ջերսի | 68 | 68 | 33.4 | .445 | .091 | .630 | 7.4 | 1.9 | 1.1 | 1.7 | 12.0 |
2001 | Նյու Ջերսի | 73 | 73 | 34.3 | .463 | .224 | .678 | 5.3 | 2.6 | 1.2 | 1.7 | 14.9 |
2002 | Նյու Ջերսի | 77 | 77 | 34.1 | .470 | .209 | .653 | 8.3 | 2.4 | 1.3 | .9 | 16.7 |
2003 | Նյու Ջերսի | 65 | 62 | 34.6 | .488 | .280 | .684 | 9.5 | 2.5 | 1.5 | 1.3 | 16.7 |
2004 | Դենվեր | 70 | 67 | 32.5 | .490 | .000 | .646 | 7.3 | 2.4 | 1.4 | 1.1 | 15.5 |
2005 | Դենվեր | 56 | 49 | 27.6 | .495 | .227 | .712 | 6.3 | 1.4 | .8 | .9 | 12.9 |
2006 | Դենվեր | 2 | 2 | 31.5 | .500 | .000 | .250 | 10.0 | .5 | .0 | .0 | 9.5 |
2007 | Դենվեր | 71 | 71 | 30.4 | .538 | .182 | .580 | 6.5 | 1.3 | 1.2 | 1.2 | 12.4 |
2008 | Դենվեր | 66 | 66 | 32.0 | .491 | .368 | .604 | 6.0 | 2.0 | 1.5 | 1.1 | 11.7 |
2009 | Դենվեր | 58 | 58 | 34.2 | .456 | .276 | .557 | 9.4 | 1.9 | 1.2 | 1.1 | 11.5 |
2010 | Դենվեր | 48 | 48 | 25.7 | .511 | .222 | .583 | 6.2 | 2.3 | .9 | .7 | 8.6 |
2011 | Լ.Ա. Կլիպերս | 42 | 0 | 22.4 | .441 | .231 | .370 | 4.3 | .4 | 1.0 | 1.0 | 5.2 |
2012 | Նյու Յորք | 18 | 11 | 23.9 | .602 | - | .425 | 5.3 | .4 | .9 | .9 | 7.2 |
2013 | Նյու Յորք | 32 | 15 | 19.8 | .512 | .000 | .579 | 4.2 | 1.6 | .8 | .8 | 4.3 |
2014 | Միլոուքի | 11 | 0 | 9.5 | .409 | - | 1.000 | 1.7 | .5 | .5 | .5 | 1.8 |
Կարիերա | 757 | 667 | 30.6 | .483 | .234 | .629 | 6.8 | 1.9 | 1.2 | 1.1 | 12.3 | |
Բոլոր աստղեր | 1 | 0 | 23.0 | .800 | .000 | .500 | 7.0 | 3.0 | .0 | .0 | 17.0 |
Փլեյ ՕֆԽմբագրել
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2002 | Նյու Ջերսի | 20 | 20 | 37.5 | .424 | .222 | .691 | 5.8 | 2.9 | 1.2 | 1.3 | 16.8 |
2003 | Նյու Ջերսի | 20 | 20 | 38.9 | .453 | .091 | .693 | 9.4 | 2.9 | 1.5 | 1.6 | 18.9 |
2004 | Նյու Ջերսի | 11 | 11 | 37.2 | .533 | .000 | .750 | 11.0 | 1.1 | 1.2 | 1.3 | 19.1 |
2005 | Դենվեր | 5 | 5 | 32.8 | .466 | .000 | .615 | 5.6 | 1.2 | 1.0 | 1.0 | 12.4 |
2006 | Դենվեր | 2 | 0 | 17.5 | .308 | - | .500 | 4.5 | .5 | 2.0 | 1.0 | 4.5 |
2008 | Դենվեր | 4 | 4 | 29.5 | .441 | - | .625 | 6.3 | 1.3 | 1.0 | .5 | 8.8 |
2009 | Դենվեր | 16 | 16 | 33.6 | .497 | .200 | .657 | 5.9 | 2.1 | 1.1 | .9 | 10.9 |
2010 | Դենվեր | 6 | 6 | 34.2 | .480 | .000 | .632 | 8.3 | 1.3 | 1.5 | 1.2 | 10.0 |
2011 | Դենվեր | 5 | 5 | 29.6 | .480 | - | .611 | 7.8 | 1.6 | .4 | .4 | 11.8 |
2012 | Լ.Ա. Կլիպերս | 11 | 0 | 17.5 | .524 | - | .625 | 3.2 | .3 | .4 | 1.7 | 4.5 |
2013 | Նյու Յորք | 12 | 1 | 21.1 | .580 | - | .550 | 4.5 | .9 | .8 | 1.4 | 5.8 |
Կարիերա | 112 | 88 | 32.0 | .470 | .129 | .679 | 6.8 | 1.8 | 1.1 | 1.2 | 12.9 |
CBA կարիերայի ցուցանիշներԽմբագրել
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011–12 | Սինցզյան Ֆլային Թայգերս | 12 | 11 | 29.9 | .521 | .000 | .613 | 9.7 | 1.8 | 0.8 | 0.6 | 13.9 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Hochman Benjamin (September 22, 2011)։ «Nuggets' Kenyon Martin to sign largest contract in Chinese league's history»։ The Denver Post (MediaNews Group)։ Վերցված է September 26, 2011(անգլ.)
- ↑ «Kenyon Martin to ink Chinese league's biggest deal ever»։ AOL Sporting News (Sporting News)։ September 26, 2011։ Վերցված է September 26, 2011(անգլ.)
- ↑ Kenyon, we hardly knew ye(անգլ.)
- ↑ Shelburne Ramona (February 2, 2012)։ «Source: Clippers interested in Martin»։ ESPNLosAngeles.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2012-02-03 (անգլ.)
- ↑ CLIPPERS SIGN KENYON MARTIN(անգլ.)
- ↑ Martin & Knicks Agree To Terms, The Latest On The Deal Archived 2013-03-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Knicks sign Kenyon Martin to 10-day contract(անգլ.)
- ↑ Knicks sign Kenyon Martin to second 10-day contract(անգլ.)
- ↑ «Knicks Sign Martin For Remainder Of Season»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2013-03-15 (անգլ.)
- ↑ «Bucks Sign Kenyon Martin to a 10-Day Contract»։ NBA.com։ January 9, 2015։ Վերցված է January 9, 2015(անգլ.)
- ↑ Bucks snap 4-game home skid, hand Timberwolves 14th straight loss(անգլ.)
- ↑ Bucks Sign Martin to Second 10-Day Contract(անգլ.)
- ↑ Bucks Sign Martin for Remainder of Season(անգլ.)
- ↑ «Bucks Acquire Michael Carter-Williams, Tyler Ennis and Miles Plumlee in Three-Team Trade»։ NBA.com։ February 19, 2015։ Վերցված է February 19, 2015(անգլ.)