Քեյթլին Վին

Քեյթլին Վին (անգլ

Քեյթլին Վին (անգլ.՝ Kathleen Wynne, մայիսի 21, 1953(1953-05-21), Տորոնտո, Կանադա և Ռիչմոնդ Հիլ, Յորք, Օնտարիո, Կանադա), կանադացի պետական և քաղաքական գործիչ։ 2013-2018 թվականներին զբաղեցրել է Օնտարիո նահանգի վարչապետի պաշտոնը։

Քեյթլին Վին
անգլ.՝ Kathleen Wynne
 
Կուսակցություն՝ Ontario Liberal Party?
Կրթություն՝ Քուինս համալսարան, Տորոնտոյի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց, Օնտարիոյի կրթության հետազոտությունների ինստիտուտ և Richmond Hill High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք United Church of Canada?[1]
Ծննդյան օր մայիսի 21, 1953(1953-05-21) (70 տարեկան)
Ծննդավայր Տորոնտո, Կանադա կամ Ռիչմոնդ Հիլ, Յորք, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Kathleen O'Day Wynne
 
Կայք՝ kathleenwynne.ca

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի մայիսի 21-ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը։ 1977 թվականից մինչև 1991 թվականը եղել է ամուսնացած, ունեցել երեք դուստր։ Այնուհետև 37 տարեկանում կատարել է քամինգ աութ որպես լեսբուհի և բաժանվել ամուսնուց[2]։ 2005 թվականից նույնասեռ ամուսնության մեջ է[3]։

2003 թվականին ընդունվել է պետական ծառայության, տարբեր պաշտոններ Է զբաղեցրել Օնտարիո նահանգի կառավարությունում։

2013 թվականի հունվարին ընտրվել է Օնտարիոյի Լիբերալ կուսակցության առաջնորդ։ 2013 թվականի փետրվարի 11-ին դարձել է Օնտարիո նահանգի վարչապետ, այդ պաշտոնում առաջին կինն է[4][5]։

Ըստ մի շարք ռուսական ԶԼՄ-ների` 2017 թվականի հունիսին Քեյթլին Վինը դարձել է Օնտարիո նահանգում երեխաների, երիտասարդության և ընտանիքի աջակցության մասին օրենքի ընդունման նախաձեռնողը՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի[6][7][8]։

2018 թվականի նահանգային ընտրություններում Քեյթլին Վինի գլխավորած Օնտարիոյի Լիբերալ կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 7 պատգամավորական մանդատ և ձայների 19,57 %-ը (2014 թվականի նախորդ ընտրություններում նա ունեցել է 58 մանդատ և 38,65 % ձայն), և Քեյթլին Վինը պաշտոնաթող Է եղել նահանգի վարչապետի և Օնտարիոյի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20131221000409/http://www.fairlawnavenueunited.ca/Community_Life/Fall_2007.pdf
  2. «My Pride: Kathleen Wynne | Metro News». metronews.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. Newsroom : Recent News
  4. www.ontario.ca https://www.ontario.ca/page/premier. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Kathleen Wynne's not-so-ordinary family | Toronto Star
  6. За критику геев в Канаде будут отбирать детей - «Life.ru» — информационный портал
  7. Критикуешь гея — отдай ребенка: В Канаде приняли шокирующий закон. РЕН ТВ
  8. В Канаде приняли закон: у родителей, критикующих ЛГБТ, можно забирать детей